
16 Նոյեմբերի 2010
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ աշխատակիցները 2010թ. նոյեմբերի 14-ին Աջափնյակ թաղամասում տնկեցին ևս 500 ծառ իրենց ընտանիքի անդամների և «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» մասնագետների մասնակցությամբ:
2009-ին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն, իր «Կանաչ Բանկ» ակցիայի շրջանակներում, պարտավորվել էր երկու տարվա ընթացքում իրականացնել 1000 ծառի տնկում Երեւանում, նպատակ ունենալով հաճախորդներին և հանրությանը ներգրավել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործընթացներին: Բանկն իր հաճախորդներին խրախուսում է նաև անցում կատարել տրադիցիոն թղթային քաղվածքներից էլեկտրոնային քաղվածքների եւ օգտվել ոչ-թղթային, «կանաչ բանկային ծառայություններից»` դրանով նույնպես նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: Ներկայումս հաճախորդների 40%-ից ավելին, իսկ բանկի աշխատակիցների 100%-ը, նախընտրում են օգտվել ոչ-թղթային, «կանաչ բանկային ծառայություններից»:
Թարմացվել է` 23/11/2010 13:00