Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ԶԱԿ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երևան, հունիսի 29, 2010

Հունիսի 29-ին, ժամը 10:30 կմեկնարկի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի սեմինարների առաջին շարքը, որը կուղեկցվի մամլո ասուլիսով: Միջոցառումը անց է կացվելու Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գրասենյակում (Մհեր Մկրտչյան 5):

Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան ստեղծվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակներում և նպատակ ունի օժանդակել Հայաստանում գործող ներմուծող-արտահանող ընկերություններին առևտրային հնարավորություններից քաղել առավելագույնս:

Էյչ-Էս-Բի-Սի և ՓՄՁ ԶԱԿ-ի այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին կներկայացվեն սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ:

Ակադեմիայի սեմինարները կանցկացվեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման Ծառայությունների մասնագետների կողմից, որոնք իրենց գիտելիքները կփոխանցեն ինչպես արտաքին առևտրում ակտիվ ներմուծում և արտահանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և ֆինանսական տնօրեններին, այնպես էլ նրանց, ովքեր միջազգային առևտրի բնագավառը համարում են հեռանկարային իրենց բիզնեսի համար: Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիաները հաջողության են հասել Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերի գործունեության մի շարք երկրներում. Եվրոպայում դրանք են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Վրաստանը:

Ակադեմիայի առաջին սեմինարի ընթացքում հատուկ շեշտադրմամբ կներկայացվեն.

  • Միջազգային առևտրի‎ ֆինանսավորման գործիքները և լուծումները,
  • Միջազգային առևտրում առկա ռիսկերը և դրանց նվազեցման եղանակները,
  • Միջազգային շուկաներ մտնելու առավել արդյունավետ ուղիների ընտրությունը,
  • Միջազգային առևտրում ներգրավման գործընթացները:

Առաջին միջոցառմանը կմասնակցեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հաճախորդները:

Առաջիկա սեմինարներին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել` զանգահարելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան` 515 000 կամ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿի կենտրոնական գրասենյակ` 541 648:

Լրացուցիչ տեղեկություններ

Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է աշխարհի ֆինանսական և բանկային ծառայություններ մատուցող խոշորագույն կազմակերպություններից մեկը, որի միջազգային ցանցը բաղկացած է աշխարհի 88 երկրներում և տարածքներում գործող ավելի քան 8,000 գրասենյակներից: Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի պրակտիկան կիրառվում է Խմբի անդամ մի շարք բանկերի կողմից և նախատեսված է արտահանում և ներմուծում իրականացնող ընկերությունների համար:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համատեղ ստեղծված Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի նպատակն է հայ գործարարներին միջազգային շուկաների ընձեռած հնարավորությունները ներկայացնելու միջոցով նպաստել Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, հանդիսանալով աշխարհում միջազգային առևտրի ֆինանսավորման առաջատար Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ, մոտ ապագայում նախատեսում է նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերից հրավիրել միջազգային առևտրի փորձագետներ ու նպատակային շուկաների բարձրակարգ մասնագետներ, որոնք Ակադեմիայի սեմինարների մասնակիցներին կփոխանցեն արտերկրում բիզնեսի զարգացման հնարավորությունների վերաբերյալ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 140-ամյա փորձը:

Թարմացվել է` 20/07/2010 09:30