Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»ն որպես եվրոպական բիզնես մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր

European Business Awards

23 Մարտ 2010

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Առևտրավարկային վարչությունը նախաձեռնել է հովանավորել European Business Awards մրցանակաբաշխությունը` եվրոպական տարածաշրջանում «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անվան ներկայացման ու շուկայավարման ծրագրի շրջանակներում:

European Business Awards 2010թ. մրցանակաբաշխության (ԵԲՄ) նպատակն է բացահայտել Եվրոպայի առաջատար և բարձրակարգ բիզնեսները, և դրան կարող են մասնակցել ինչպես Եվրամիությանը անդամակցող երկրների, այնպես էլ չանդամակցող այն երկրների ներկայացուցիչները, որտեղ գործում և առկա են «Էյչ-Էս-Բի-Սի» Առևտրավարկային ծառայությունների ստորաբաժանումները (Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան և Իսրայել), քանի որ «Էյչ-Էս-Բի-Սի»ն բարձր է գնահատում այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ունեն Եվրոպական տարածաշրջանի համընդհանուր հաջողության հարցում:

ԵԲՄ-ն, որն այս տարի իրականացվում է «Էյչ-Էս-Բի-Սի» հովանավորությամբ, տեղի է ունենում արդեն 4րդ տարին, որին մասնակցելու համար Հայաստանում գործող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել մինչև 2010թ ապրիլի 16-ը: Այս միջոցառումն աննախադեպ հնարավորություն կտա մեր երկիրը ներկայացնելու և հայտնի Պատվո Ժապավեն մրցանակը (Ruban d'Honneur) ստանալու համար:

Հայաստանը ներկայացնող քսանհինգ կազմակերպություններ կընտրվեն որպես երկրի հաղթողներ և կկարողանան մրցել Ruban d'Honneur մրցանակի համար` Եվրոպայի որևէ առաջնակարգ տարածաշրջանում նոյեմբերին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ Եվրոպան ներկայացնող ավելի քան 400 կարևորագույն քաղաքական գործիչների, առաջատար գործարարների, ձեռներեցների, բիզնես մեկնաբանների և մամլո ներկայացուցիչների առջև:

«Այս մրցանակաբաշխությունը մի անկախ ծրագիր է, որի նպատակն է բացահայտել և գնահատել կատարելությունը , լավագույն փորձն ու նորարարությունը Եվրոպական բիզնես միջավայրում` համախմբելով Եվրոպական լավագույն բիզնեսները` անկախ երկրից, բիզնեսի չափերից և ոլորտից: Մենք ցանկանում ենք ամեն կերպ օժանդակել կազմակերպությունների հաջողությանը»,- նշել է Արամ Փինաջյանը` «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Առևտրավարկային վարչության կառավարիչը:

Բոլոր ցանկացողներին խնդրում ենք զանգահարել + 37410 515157, 515 063 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով` cmb.armenia@hsbc.com.


Եվրոպական բիզնես մրցանակ 2010-ի մասին

ԵԲՄ ծրագիրը եվրոպական գործարար միջավայրում ծառայում է երեք հիմնական նպատակների, որոնք են.

  • ներկայացնել հաջողակ բիզնեսների օրինակներ, որոնց կկարողանա ձգտել և ընդօրինակել գործարար հասարակությունը
  • նշանավորել և քաջալերել անհատների և կազմակերպությունների հաջողությունները
  • լավագույն բիզնեսների փորձից սովորելու և դրանց ընդօրինակելու հնարավորություն ընձեռել

40 առաջատար գործարարներից, գիտնականներից, ձեռներեցներից, մտավորականներից և քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողովը կհետևի մրցույթի ողջ ընթացքին: Նախկինում այս մրցույթին մրցանակաբաշխություն իրականացնող հանձնաժողովի անդամներ են եղել այնպիսի անձինք, ինչպիսիք են Ուիմ Քոքը (Դանիայի նախկին Վարչապետը), Պետար Ստոյանովը (Բուլղարիայի նախկին վարչապետը), Էմիլ Կոնստանտինեսկուն (Ռումինիայի նախկին վարչապետը)

Նորարար, հզոր և բարգավաճող բիզնես միջավայրը առաջատար Եվրոպայի գրավականն է:

Թարմացվել է` 25/03/2010 18:00