«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հայտարարում է 2010 թվականի աուդիտորական ստուգման, Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության, ինչպես նաև նպատակային վարկավորման պայմանագրերով սահմանված ֆինանսական ցուցանիշներին Բանկի համապատասխանության ստուգման անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:
Մրցույթն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.06.2004թ. թիվ 162-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Մրցույթը կկայանա 2010թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 10:00, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում` ՀՀ, ք. Երևան, Տերյան 66 հասցեում:
Մրցույթի հայտերը ընդունվում են նույն հասցեով` մինչև 2010թ. սեպտեմբերի 14-ը, ժամը 10:00, որից հետո սկսվում է հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու գործընթացը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Տերյան 66 հասցեով կամ զանգահարել (37410) 515040 հեռախոսահամարով: