Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Մամլո թողարկում

04 մայիսի, 2010

Էյչ-Էս-Բս-Սի Բանկ Հայաստան փբը առեվտրի ֆինանսավորման ծառայությունների 2009 թ. լավագույն հաճախորդների մրցանակաբաշխություն եվ առեվտրի ֆինանսավորման ակադեմիա

Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում առաջին անգամ տեղի կունենա առևտրի ֆինանսավորման ծառայությունների 2009 թվականի Լավագույն Հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Բանկը նաև կհայտարարի ՓՄՁ Զարգացման Ազգային Կենտրոնի հետ համատեղ իրականացվող Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի իր նախաձեռնության մասին:

Սթյուարթ Նիվիսոնը` առևտրի ֆինանսավորման ծառայությունների Եվրոպական տարածաշրջանի տնօրենը պատվոգրեր կհանձնի հինգ հաճախորդների, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրին բանկը կտրամադրի մեկ միլիոն ՀՀ դրամ` առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվելու համար: Մրցանակները կհանձնվեն հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ; Լավագույն Հաճախորդ` փաստաթղթային ակրեդիտիվներ; Լավագույն Հաճախորդ` բանկային երաշխիքներ; Լավագույն Հաճախորդ` ինկասո գործառնություններ; Առևտրի ֆինանսավորման ծառայությունների Լավագույն նորեկ Հաճախորդ: Այսուհետ, մրցանակաբաշխությունը տեղի կունենա յուրաքանչյուր տարի և ապագայում կընդլայնվի:

«Էյչ-Էս-Բի-Սի-ն չափազանց  կարևորում է ինչպես Եվրոպայում այնպես էլ Հայաստանում միջազգային առևտրով և ներդրումներով զբաղվող կազմակերպություններին աջակցության և խորհրդատվության տրամադրելը: Այս մրցանակաբաշխության միջոցով մենք ցանկանում ենք հանրությանը ներկայացնել միջազգային առևտրի բնագավառում մեր հաճախորդների ունեցած հաջողությունները և հաղթողների օրինակով խրախուսել և քաջալերել մյուսներին,» ասել է Սթյուարթ Նիվիսոնը:

Միջազգային առևտրուրն ակտիվացնելու և միջազգային ասպարեզում գործարարների կողմից հնարավորություններ փնտրելը քաջալերելու համար, Էյչ-Էս-Բի-Սի-ն` ՓՄՁ Զարգացման Ազգային Կենտրոնի հետ համագործակցելով մտադիր է նպաստել

Հայաստանում առևտրի զարգացմանը: Մասնավորապես, նախատեսվում է առևտրի
ֆինանսավորման ակադեմիայի շրջանակներում կազմակերպել դասընթացներ, որոնք ուղղված կլինեն գործարարներին առևտրի ֆինանսավորման հարցերում կրթելուն և իրազեկելուն, ինչպես նաև հաճախորդների և միջազգային առևտրով զբաղվող գործարարների համար առևտրային գործընթացները պարզեցնելուն:

«Հայաստանի նման երկրի համար չափազանց կարևոր է առևտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածքների առկայությունը և Էյչ-Էս-Բի-Սի-ն` լինելով առևտրի ֆինանսավորման բնագավառում 140 տարվա փորձառություն ունեցող կազմակերպություն, այն դիրքում է, որ կարող է առավելագույնս օգտակար լինել Հայաստանի ներմուծողներին և արտահանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու հարցում», ասաց  առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը:

«Ընդհանրապես, ներկայիս ճգնաժամի պայմաններում, անհրաժեշտ է որպեսզի բանկը օգնի բիզնեսներին դուրս գալ միջազգային ասպարեզներ, իսկ մասնավորապես Հայաստանում նպաստել և խթանել արտահանման բիզնեսը», ավելացրեց առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը:

Հարցումների համար դիմել
Մարիամ Ադամյանին + 374 10 51 5 088 կամ mariamadamyan@hsbc.com

Լրացուցիչ տեղեկություններ.

1. Էյչ-Էս-Բի-Սի Խումբ
Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 88 երկրներում գործող շուրջ 8000 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել են 2,364 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:

2. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 88 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 8 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 50 բանկոմատ: 2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի: Այժմ բանկի հաճախորդները կունենան մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության հնարավորություն: 2010 թվականի ընթացքում Բանկը շարունակելու է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, ներմուծելով կանխիկի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատներ, դեբետային քարտեր, և “Chip and Pin” քարտեր:

Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

Թարմացվել է` 08/06/2010 10:00