
հունվարի 2010 թ.
2010 թվականի փետրվարի 1-ին Ասթրիդ Քլիֆորդը կփոխարինի Թիմ Սլեյթերին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան փբը-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում: Նշանակումը ենթակա է հաստատման ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Ասթրիդ Քլիֆորդը աշխատում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբում շուրջ 19 տարի: Այդ ընթացքում նա աշխատել է 9 երկրներում` Հոնկոնգում, Թայվանում, Վիետնամում, Օմանում, Դուբայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ջերզիում և Միացյալ Թագավորությունում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ բանկային գործունեության բազմաթիվ ոլորտներում` մասնաճյուղերի ցանց, առևտրավարկային, գործառնական, աուդիտ, մարդկային ռեսուրսների կառավարում և վերապատրաստում:
Մինչև Հայաստան գալը Ասթրիդ Քլիֆորդը աշխատել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբում Դուբայում որպես Ապահովագրության գծով տարածաշրջանային ղեկավար: Նա ունի Հոգեբանության բակալավրի կոչում, ինչպես նաև տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցից: Թիմ Սլեյթերը, ով Էյչ-Էս-Բի-Սի Խմբում իր քսանհինգամյա կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ մի շարք երկրներում, նոր դեր է ստանձնելու Բուենոս Այրեսում` որպես Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Արգենտինայի Ռիսկերի գծով գլխավոր կառավարիչ:
Հարցումների համար դիմել
Ռուզան Չեչենյանին
+37410 515 248 կամ
rouzan.tchetchenyan@hsbc.com
Լրացուցիչ տեղեկություններ.
1. Էյչ-Էս-Բի-Սի Խումբ
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան ավազանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում գտնվող 86 երկրներում գործող մոտ 8,500 գրասենյակների միջոցով: ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Խումբը, որի ակտիվները 2009թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են ԱՄՆ 2,422 միլիարդ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «Ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:
2. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազաային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Այն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի 9 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 48 բանկոմատ:
2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի: Այժմ բանկի հաճախորդները կունենան մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության նարավորություն:
Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:
Թարմացվել է` 21/05/2010 16:00