Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

14 Մարտ 2011

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՄՆ 15 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ FUTURE FIRST ԳԼՈԲԱԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

*** Ընդհանուր առմամբ, տաս տարվա ընթացքում նվիրատվությունը կկազմի ԱՄՆ 25մ դոլար ***
*** Սկսած 2006թ-ից, 314 ծրագիր 49 երկրներում` ուղղված կես միլիոն երեխաների ***
*** 6 ծրագիր և 1862 շահառու երեխա Հայաստանում ***

Էյչ-Էս-Բի-Սի -ն պարտավորվել է լրացուցիչ ԱՄՆ15 միլիոն դոլար տրամադրել հինգ տարվա ընթացքում` երկարաձգելով Future First ծրագիրը, որն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագիրն է: Այն նպատակ ունի կրթական ծրագրերի միջոցով լուծել երեխաների աղքատության խնդիրը: Future First ծրագիրը նախաձեռնվել է 2006 թվականին Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից` կրթական և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև պայծառ, ավելի լավ ապագա կերտելու հնարավորություն ընձեռելով աշխարհի առավել խոցելի եւ աղքատ երիտասարդների համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն արդեն տրամադրել է ԱՄՆ10մ դոլար` ֆինանսավորելով 314 ծրագրեր 49 երկրներում, իր կենսական աջակցությունը հասցնելով ավելի քան կես միլիոն անապահով և խնամքի կարիք ունեցող երեխաների:

Նոր ֆինանսավորուման միջոցով ծրագիրը կընդլայնվի` ներառելով նոր երկրներ, ինչպես նաև կտարածվի և կընդգրկի բոլոր ռիսկային խմբերը ներկայացնող երեխաներին:

Հայաստանում Future First -ն իրականացրել է վեց ծրագիր տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով` էականորեն փոխելով 1862 անապահով երեխայի կյանք: Շահառու բարեգործական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են այս ծրագրի շրջանակներում հետևյալն են. Հայաստանի Պատանեկան Նվաճումներ (JAA), Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ (COAF), «SOS» Մանկական Գյուղեր (Կոտայք), Ապագան Քոնն է և Լիարժեք Կյանք:

«Կրթությունն այն առավել հզոր գործիքներից մեկն է, որ կարող է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը, ուստի, ծրագրի ժամկետների երկարաձգվելը չափազանց բարի ու լավ լուր է, քանի որ այն հնարավորություն կընձեռի մեզ շարունակել հայաստանում նոր ծրագրերի», ասել է Ասթրիդ ՔլիՖֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն:

Հարցումների համար դիմել Մարիամ Ադամյանին + 374 10 51 5 088 կամ
mariamadamyan@hsbc.com

Լրացուցիչ տեղեկություններ.

Future First-ի մասին
Future First-ը համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ այն երկրներում, որտեղ Էյչ-Էս-Բի-Սի-ն ունի ներկայություն` ֆինանսավորելով առանձին ծրագրեր: Ծրագրերը ընտրվում են տարեկան հայտային գործընթացի միջոցով, որն իրականացվում է Էյչ-Էս-Բի-Սի համակարգողների կողմից ամբողջ աշխարհում: Համակարգողները համագործակցում են տեղական հասարակական կազմակերպությունների հետ, հանդես գալու ֆինանսավորման ենթակա ծրագրով, որը պետք ուղղված լինի կարիքավոր երեխաներին աջակցելուն, և ներկայացնում են դիմումները Մումբայում (Հնդկաստան) հիմնված քարտուղարությանը:

Էյչ-Էս-Բի-Սի-ն համայնքում
Համայնքում ներդրումներ կատարելը Էյչ-Էս-Բի-Սի-ի կորպորատիվ պատասխանատվության գծով ռազմավարության կարեւոր տարրն է, և մեր գործունեությունը կենտրոնացված է երկու հիմնական ոլորտների ուղղությամբ. Կրթություն` հատկապես անապահով երեխաների համար, ինչպես նաև ֆինանսական կրթություն, և շրջակա միջավայր: 2010 թվականին Էյչ-Էս-Բի-Սի-ն ամբողջ աշխարհում ԱՄՆ 108 միլիոն է ներդրել համայնքներում, որի 50%-ը բաժին է ընկնում կրթական ծրագրերին:


Թարմացվել է` 23/03/2011 14:00