
02 Դեկտեմբեր 2010
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ն ուրախությամբ հայտնում են, որ ընկերությունների միջև ռազմավարական համագործակցությունն այժմ հաստատվել է Հայաստանի Կենտրոնական Բանկի կողմից: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն այսուհետ կկարողանա վաճառել ապահովագրական վկայագրեր, ինչպիսին են անշարժ գույքի ապահովագրությունը, ավտոմեքենաների ապահովագրությունը` ներառյալ ԿԱՍԿՈ-ն և ԱՊՊԱ-ն, դժբախտ պատահարներից ապահովագրությունը, ճանապարհորդական ապահովագրությունը և բժշկական ապահովագրությունը:
Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ն Հայաստանի պայմաններում ձևավորվող ապահովագրական շուկայի առաջատարներից է: Ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը նշեց. «Այս համագործակցությունը Հայաստանի ֆինանսական շուկայում իր տեսակում առաջինն է: Ապահովագրական և բանկային սեկտորների միջև գոյություն ունեցող սերտ կապի շնորհիվ ֆինանսական ծառայությունների մակարդակը և որակը զգալի աճ կունենան: Մենք կարևորում ենք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի միջոցով Կասկադ Ինշուրանսի ծառայությունների մատուցման այս հնարավորությունըե:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդն ասաց. «Սկսած երկուշաբթի օրվանից, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մասնաճյուղերի հաճախորդների բանկային և ապահովագրական ծառայությունները կսպասարկվեն մեկ տեղում: Մենք ողջունում ենք այս համագործակցությունը և ուրախ ենք մեր հաճախորդներին տրամադրել գերազանց ծառայություններե:
Հարցումների համար դիմել Մարիամ Ադամյանին +374 10 51 50 88 կամ
mariamadamyan@hsbc.com
Լրացուցիչ տեղեկություններ.
1. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 7 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 50 բանկոմատ: 2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի: Այժմ բանկի հաճախորդները կունենան մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության հնարավորություն: 2010 թվականի ընթացքում Բանկը շարունակելու է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, ներմուծելով կանխիկի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատներ, դեբետային քարտեր, և “Chip and Pin” քարտեր:
Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:
2. Էյչ-Էս-Բի-Սի Խումբ
HԷյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 8000 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2010թ. հունիսի 30-ի դրությամբ, կազմել են 2,418 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:
3. Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ
Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Առաջարկելով համապարփակ ապահովագրական ծառայություններ` ընկերությունը տարիներ շարունակ հանդիսանում է հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատարներից: Ընկերության բաժնետերերի արևմտյան աշխատաոճի համաձայն, «Կասկադ Ինշուրանս» -ը հաճախորդին միշտ առաջնային տեղ է տալիս և հաճախորդների սպասարկումն իրականացնում հնարավորինս բարձր մակարդակով: Կասկադ Ինշուրանս-ի բաժնետերերն են հանդիսանում` Կասկադ Կապիտալ Հոլդինգս ՓԲԸ-ը`65%, և ՎԶԵԲ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը)` 35%: «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընկերության ռիսկերի վերաապահովագրությունն իրականացնում է բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան վերաապահովագրական ընկերություններում, այդ թվում նաև Lloyd’s-ի սինդիկատներ, SCOR, Polish Re, Munich Re, AIG Europe (UK) Limited, Ace European Group, Swiss Reinsurance Company (Swiss Re), SAVA Re, Brit Insurance և այլն:
Թարմացվել է` 23/12/2010 09:30