Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Մամլո թողարկում

07 Հոկտեմբերի 2011

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և Առաջին Հիփոթեքային Ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ` վերջինիս Հիփոթեքային վարկերի մի մասը վերաֆինանսավորելու վերաբերյալ:

Այն հաճախորդները, ում վարկը ներառվելու է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից վերաֆինանսավորվող փաթեթում, անհատապես կտեղեկացվեն այդ մասին նախօրոք: «Առաջին Հիփոթեքային Ընկերության» վարկառու հաճախորդները տվյալ գործարքի արդյունքում որևէ նշանակալի փոփոխություն չեն նկատի, քանի որ, համաձայն հուշագրի, վերաֆինանսավորվող վարկերի փաստացի տոկոսադրույքները կմնան անփոփոխ:

«Չափազանց կարեւորում ենք Էյչ-Էս-Բի-Սի –ի նման հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատության հետ համագործակցության խորացման հնարավորությունը: Կարծում ենք, սա կարող է դառնալ միջոցների ներգրավման այլընտրանքային մի աղբյուր, որը կարող է էլ ավելի բարելավել մեր ընկերության ֆինանսական ցուցանիշները», - փաստեց «Առաջին Հիփոթեքային Ընկերության» գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Աթանեսյանը:

«Ի հավելումն բանկի կողմից առաջարկվող վարկային ծառայությունների, մենք պատրաստ ենք քննարկել «Առաջին Հիփոթեքային Ընկերության»` բանկի պահանջներին համապատասխանող բոլոր վարկային հայտերի վերաֆինանսավորման հարցը», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին տրամադրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 միլիարդ ՀՀ դրամ:

Թարմացվել է` 10/10/2011 11:00