Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Մամլո թողարկում

18 Մարտ 2011թ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ 2010 թվականի ամփոփ ֆինանսական արդյունքներ եվ 15-րդ տարեդարձ Հայաստանում

2010 թվականի ամփոփ ֆինանսական արդյունքներ

  • Հրապարակված տարեկան շահույթը մինչև հարկումը ավելի քան կրկնապատկվել է, կազմելով 5.9 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 132%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից:
  • Ակտիվները աճել են 7%-ով` կազմելով 145 միլիարդ ՀՀ դրամ:
  • Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 31%-ով` կազմելեվ 86 միլիարդ ՀՀ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 65 միլիարդ ՀՀ դրամ: Վերջինս 67%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից:
  • Հաճախորդների ավանդները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել են 4%-ով` կազմելով 107 միլիարդ ՀՀ դրամ:

Նվաճումներ, մրցանակներ և կոչումներ

  • ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի հիմնադրումը: Այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին ներկայացվել են սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ:
  • Առևտրի ֆինանսավորման ծառայությունների լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության մեկնարկումը` միջազգային առևտրի բնագավառում հաջողությունների հասած կազմակերպություններն խրախուսելու համար:
  • Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի հետ կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի, ավտոմեքենաների` ներառյալ ԿԱՍԿՈ և ԱՊՊԱ, ինչպես նաև դժբախտ պատահարներից, ճանապարհորդական և բժշկական ապահովագրական ծառայությունների ապահովագրական վկայագրեր վաճառել:
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին «Euromoney 2010 Գերազանցության Մրցանակը» շնորհել է «տարվա լավագույն բանկ Հայաստանում» մրցանակը (հուլիս, 2010թ.):
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանում «լավագույնը արտարժույթի առք ու վաճառքի շուկայում» (Նյու-Յորք, նոյեմբեր 2010թ.):

Բանկը տոնում է իր 15-րդ տարեդարձը Հայաստանում

Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 15 տարի առաջ, 1996 թվականի մարտի 16-ին և այսօր ծառայություններ է մատուցում ավելի քան 40,000 հաճախորդների` Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Տարեդարձը նշելու առիթով, սույն թվականի մարտի 16-ը բանկը հայտարարել էր անվճար բանկային օր` հաճախորդներին ընձեռնելով իր հիմնական ծառայություններից անվճար օգտվելու մեկօրյա հնարավորություն:

«Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ներկայացնում է իր 2010 թվականի ֆինանսական արդյունքները: Բանկը տարվա ընթացքում ունեցել է ցուցանիշների էական աճ և իր 15-ամյա տրեդարձը տոնում է գրանցելով իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր մակարդակը: Մենք շուկայում գրավում ենք կայուն դիրք և պարտավորվել ենք էլ ավելի ընդլայնել մեր բիզնեսը 2011 թվականի ընթացքում », ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Էյչ-Էս-Բի-Սի Խումբ

2011 թվականի փետրվարի 28-ին Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն հայտարարեց իր 2010 թվականի տարեկան արդյունքները: Էյչ-Էս-Բի-Սի-ի ունիվերսալ բանկային մոդելն աշխատում է և շահութաբեր է բոլոր սեգմենտներում և տարածաշրջաններում, ներառյալ Հյուսիսային Ամերիկայում` առաջին անգամ սկսած 2006 թվականից:

Հաստատուն ֆինանսական ցուցանիշներ

  • Հիմնական գործունեությունից շահույթը մինչ հարկումը աճել է 5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 36%-ով, կազմելով 18.4 միլիարդ ԱՄՆ դոլար:
  • Հրապարակված շահույթը մինչև հարկումը ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 19 միլիարդ ԱՄՆ դոլար:
  • Վճարման ենթակա շահույթը աճել է` կազմելով 13.2 միլիարդ ԱՄՆ դոլար (2009: 5.8 միլիարդ ԱՄՆ դոլար):
  • Վարկերի արժեզրկումից կորուստները նվազել են 12.4 միլիարդ ԱՄՆ դոլարով և կազմել 14 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 2006 թվականից ամենացածր ցուցանիշն է:
  • Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը աճել է 115%-ով` կազմելով 0.73 ԱՄՆ դոլար (2009: 0.34 ԱՄՆ դոլար):
  • 2010 թվականի արդյունքներով հայտարարված շահաբաժինները կազմել են 6.3 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 0.36 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր հասարակ բաժնետոմսի համար, որից, որպես չորրորդ միջանկյալ շահաբաժին հայտարարվել է 0.12 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր հասարակ բաժնետոմսի համար:

Հարցումների համար դիմել Մարիամ Ադամյանին + 374 10 515 088 կամ
mariamadamyan@hsbc.com

Լրացուցիչ տեղեկություններ.

1. Էյչ-Էս-Բի-Սի Խումբ
Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 8,000 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել են 2,455 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ տրամադրող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:

2. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 8 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև ավելի քան 50 բանկոմատ: Բանկի հաճախորդները կարող են մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության կատարել:

Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

Թարմացվել է` 22/03/2011 14:00