Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

04 Ապրիլ, 2011

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Նյու-Յորքյան «Գլոբալ Ֆայնենս» պարբերականի կողմից անցկացվող «2011թվականի Աշխարի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում» մրցանակակարգում, արդեն երրորդ անգամ ճանաչվել է որպես լավագույն բանկը Հայաստանում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն տարածաշրջանում:

Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպես նաեւ նոր ծառայություններ չափանիշներով:

Տարածաշրջանի և 20 երկրների զարգացող շուկաներում լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է «Գլոբալ Ֆայնենս»-ի խմբագիրների, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ղեկավար աշխատակիցների և բանկային խորհրդատուների կարծիքների հիման վրա:

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի 2011 թվականի մայիսյան համարում:

Ասթրիդ Քլիֆորդը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենն ասաց. «Մենք լավ դիրք ենք գրավում շուկայում և նվիրված ենք Հայաստանին ու մեր հաճախորդներին, ինչպես նաև ուրախ ենք, որ այնպիսի ճանաչված կազմակերպություն, ինչպիսին «Գլոբալ Ֆայնենս» պարբերականն է, նույնպես գնահատում է այդ փաստը: Ուրախ ենք մրցանակին արժանանալ մասնավորապես 2011 թվականին, քանի որ այս տարի բանկը տոնելու է իր 15-ամյակը Հայաստանում»:

Հարցումների համար դիմել Մարիամ Ադամյանին + 374 10 515 088 կամ
mariamadamyan@hsbc.com

Լրացուցիչ տեղեկություններ.

1. Էյչ-Էս-Բի-Սի Խումբ
Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 7500 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել են 2,455 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ տրամադրող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:

2. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ը շուկայում հանդիսանում է առաջատար բանկերից: Այն ունի 8 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև ավելի քան 50 բանկոմատ: Բանկի հաճախորդները կարող են մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության կատարել:

Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

Թարմացվել է` 08/04/2011 14:00