
6 հունիսի, 2011
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջին միջազգային բանկն է, որը բացվել է Հայաստանում 1996 թվականի գարնանը:
Մայիսի վերջին շաբաթը նշանավորվեց Հայաստանի պատմամշակութային կոթող` Զվարթնոց տաճարում Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի տասնհինգամյակի տոնակատարությամբ, որին մասնակցեցին Հայաստանի Վարչապետ պարոն
Տիգրան Սարգսյանը, կառավարության և Կենտրոնական բանկի անդամներ, բանկի հաճախորդներ, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բարձրաստիճան ղեկավարներ և հայաստանյան բանկի աշխատողներ:
Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դժվար է գերագնահատել 90-ականների կեսերին Հայաստանյան շուկա մտնելու Էյչ-Էս-Բի-Սի-ի համարձակ եւ կարեւոր քայլը, որը, ըստ նրա, երկրի ապագայի նկատմամբ վստահություն հաղորդեց բոլորին եւ ներգրավեց այլ ներդրողներին Հայաստան: «Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրենց զգան բարենպաստ միջավայրում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակի բարգավաճել` ի շահ հայ ժողովրդի և իր բաժնետերերի», ավելացրեց Վարչապետը:
Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բոյլզի խոսքով, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը վառ օրինակն է նրա, թե ինչպես կարելի է բնական ճանապարհով և շատ կարճ ժամանակահատվածում կայուն եւ ամուր բիզնես կառուցել: «Հավաստիացնում եմ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական Բանկին, ինչպես նաեւ մեր հաճախորդներին, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կշարունակի հավատարիմ մնալ Հայաստանին: Մեր նոր նախաձեռնություններից ու նպատակներից մեկը` ողջ աշխարհի հայությանը Էյչ-Էս-Բի-Սի-ի հայաստանյան բիզնեսին կապելն է»:
Հարցերի համար դիմել Ռուբեն Մելոյանին` + 374 10 515 248 հեռախոսահամարով կամ էլփոստով.
rubenmeloyan@hsbc.com
Լրացուցիչ տեղեկություններ.
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:
Բացման պահին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ուներ 18 աշխատակից, որոնք սպասարկում էին 100-ից պակաս հաճախորդների: Այսօր բանկը ունի 384 աշխատակից, սպասարկում է ավելի քան 33 հազար անհատ և հինգ հազար իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների իր 8 մասնաճյուղերի և գրասենյակների միջոցով: Բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում: 2011թ. մարտի 31-ի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ակտիվները կազմում են շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլար` 1996 թվականի 5 միլիոն դոլարի դիմաց:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Նյու-Յորքյան «Գլոբալ Ֆայնենս» պարբերականի կողմից անցկացվող «Աշխարհի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում» անվանակարգում, արդեն երրորդ անգամ ճանաչվել է որպես լավագույն բանկը Հայաստանում:
Թարմացվել է` 14/06/2011 14:00