Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Խումբ

Մենք Ձեր Բանկն ենք ամբողջ աշխարհում

hsbc group

Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է աշխարհի ֆինանսական և բանկային ծառայություններ մատուցող խոշորագույն կազմակերպություններից մեկը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի-ի միջազգային ցանցը բաղկացած է աշխարհի 87 երկրներում և տարածքներում սփռված ավելի քան 7,500 գրասենյակներից, որոնք գտնվում են Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան ավազանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ի բաժնետոմսերը պատկանում են ավելի քան 100 երկրներում գտնվող 200,000 բաժնետերերի և գնանշված են Լոնդոնի, Հոնկոնգի, Նյու Յորքի, Փարիզի և Բերմուդայի բորսաներում: Էյչ-Էս-Բի-Սի - ն մատուցում է համապարփակ ֆինանսական ծառայություններ ավելի քան 100 միլիոն հաճախորդների:

Խմբի պատմությունը Էյչ-Էս-Բի-Սի խումբն ունի միջազգային ճանաչում, որը յուրօրինակ է: Խմբի մեջ մտնող խոշոր կազմակերպություններից շատերն իրենց գործունեությունը սկսել են դեռ մեկ դար առաջ` ձեռք բերելով բազմաթիվ հաջողություններով լի հարուստ պատմություն: Էյչ-Էս-Բի-Սի խումբ անվանումը կապված է իր հիմնադիր անդամի` Հոնկոնգ և Շանհայ Բանկային Կորպորացիայի հետ, որը հիմնադրվել է 1865-ին` Չինաստանի և Եվրոպայի միջև` առևտրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Մեր սկզբունքները և արժեքները Էյչ-Էս-Բի-Սի Խումբն ունի գործունեության հինգ առաջնային սկզբունքներ

  •   հաճախորդների սպասարկման գերազանց մակարդակ;
  •   էֆեկտիվ և արդյունավետ գործառնություն; 
  •   հզոր կապիտալ և իրացվելիություն;
  •   վարկերի տրամադրման կշռադատված քաղաքականություն;
  •   ծախսերի խստապահանջ կարգապահություն 

Մեր գործունեության սկզբունքների իրականացումը հենված է նվիրված աշխատակազմի վրա, որը նպաստում է հաճախորդների հետ երկարատև հարաբերությունների հաստատմանը և տարբեր երկրներում համախմբված աշխատանքի իրականացմանը: 

Էյչ-Էս-Բի-Սի-ն նաև գործում է հետևյալ հիմնական արժեքների հիման վրա`

  •   բոլոր մակարդակներում անձնակազմի պարկեշտության բարձր աստիճան; 
  •   գործարքների արդարացի և ազնիվ վարում; 
  •   հսկողություն բոլոր մակարդակներում; 
  •   որակի և պրոֆեսիոնալիզմի առաջնահերթություն; 
  •   նվազագույն վարչարարություն; 
  •   արագ լուծումներ և դրանց իրականացում; 
  •   թիմի շահերը անձնական շահերից ավելի բարձր դասելու մոտեցում; 
  •   համապատասխան եղանակներով իրավասությունների լիազորում և հաշվետվություն; 
  •   արդար և օբյեկտիվ գործատու; 
  •   բազմազան աշխատակազմ` ձևավորված հավաքագրման/ /ընտրության/առաջխաղացման արդարացի սկզբունքների հիման վրա; 
  •   գործունեության համապատասխանություն օրենքների տառին և ոգուն` ցանկացած երկրում; 

  սոցիալական պատասխանատվության իրագործում` վարկերի և ներդրումների մանրազնին գնահատման, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության առաջխաղացման, տեղական համայնքների զարգացմանն աջակցելու միջոցով: 

Թարմացվել է` 24/05/2010 14:00