Մեր միջազգային ներկայությունը բազմաթիվ հնարավորություններ է տալիս մեր աշխատակիցներին ամբողջ աշխարհում։ Մեր բիզնեսի որոշ մասի կառավարումը կրում է գլոբալ բնույթ, որոշ մասինը` տարածաշրջանային
Էյչ-Էս-Բի-Սի-ի աշխատուժը ողջ աշխարհում կազմում են 335,000-ից ավելի արհեստավարժ մասնագետներ, իսկ հաճախորդների թիվը 100 միլիոնից ավելի է։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մարդկային կապիտալը ներառում է 350-ից ավելի գիտակ, խանդավառ և նպատակամղված մարդկանց, որոնք ներդնում են իրենց հմտություններն ու փորձը, ժամանակը, գիտելիքներն ու անհատական մոտեցումները մեր հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար։ Անձնակազմը հավաքագրելիս մեր խնդիրն է գրավել աշխատաշուկայի առավել որակյալ կադրերին՝ հետամուտ լինելով Էյչ-Էս-Բի-Սի-ի նպատակների և նախաձեռնությունների իրականացմանը։
Այն, ինչ մեզ տալիս է մեր աշխատանքը, մեր, որպես աշխատողի, անհատական ներդրման արտացոլումն է: Եթե Դուք խանդավառ անձնավորություն եք և մշտապես ձգտում եք աճել և նորանոր բարձունքներ նվաճել, ցանկանում եք Ձեր նախկին աշխատանքային փորձն ու գիտելիքները ներդնել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկում, Դուք կատարել եք ճիշտ ընտրություն: Որպես առաջատար գործատու՝ մենք համոզված ենք, որ Էյչ-Էս-Բի-Սի-ի հաջողության և մշտական զարգացման գաղտնիքը մեր հմուտ և փորձառու աշխատակիցներն են, ուստի մենք ժամանակ և ջանք ենք ներդնում ճիշտ մարդկանց գտնելու և աշխատանքի վերցնելու գործում: Գնահատելով Ձեր աշխատասիրությունն ու զգալի ներդրումը` մենք Ձեզ կառաջարկենք կարիերայի աճի լայն հնարավորություններ, զարգացման նորանոր հորիզոններ և մի շարք այլ առավելություններ:
Մեր վեբ կայքի Աշխատանք մասում Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասին որպես լավագույն գործատուներից մեկը և այն առավելությունների մասին, որ վայելում են մեր աշխատակիցները: Այստեղ Դուք կարող եք տեսնել տվյալ պահին առկա մեր թափուր աշխատատեղերը, տարբեր բաժինների նկարագրությունը, որ կարող է Ձեզ օգնել առավել հանգամանալից հասկանալ այն պաշտոնի բիզնես միջավայրը, որին Դուք դիմում եք: Մենք նախատեսել ենք նաև օգտակար հղումներ հաջողակ դիմում ներկայացնելու համար, որոնք են այն փուլերը, որ դիմորդներն անցնում են աշխատանքի ընդունվելու համար, որոնք են մեր ակնկալիքները, և շատ ավելին:
Մենք ամեն ջանք գործադրում ենք հավաքագրելու բազմազան կարողությունների և ունակությունների տեր աշխատակազմ։ Տարաբնույթ մարդկանց աշխատանքի վերցնելն ու ղեկավարելը մեզ դարձնում է ավելի համապարփակ ու հավասարակշռված, ինչպես նաև տալիս է նոր պայմաններին հարմարվելու առավել ճկունություն: Խոսքը պարզապես սեռի, ազգության, հաշմանդամության կամ տարիքի մասին չէ, այլ բաց հայացքների, բազմակարծության խրախուսման և հավասարակշռված թիմ ստեղծելու մասին:
Հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ կավելացնի թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախորդների նվիրվածությունը՝ տանելով դեպի մեր նպատակների իրականացում։
Հավասար հնարավորությունների ընձեռումը, որպես բիզնեսի անբաժանելի մաս, տալիս է մեզ մրցակցային առավելություն՝ հասցնելով մեր աշխատակազմի և բիզնեսի ներուժը առավելագույնի։
Մենք բաց ենք տարբեր մտքերի և մշակույթների նկատմամբ` կարևորելով.
Մենք մաղթում ենք Ձեզ հաջողություն Ձեր կարիերայի ձևավորման ճանապարհին: