Այս բաժնում կարող եք ծանոթանալ այն հիմնական փուլերի հետ, որ անհրաժեշտ է անցնել Էյչ-Էս-Բի-Սի բանկ ընդունվելու համար:
Դիմում-հարցաթերթիկի ներկայացում
Ձեր դիմումը vacancy.armenia@hsbc.com հասցեով հաջողությամբ ուղարկելուց հետո Դուք կստանաք ծանուցում մեր Անձնակազմի կառավարման դեպարտամենտից։ Եթե
չստանաք ծանուցում կամ պատասխան մեր կողմից, ուրեմն Էյչ-Էս-Բի-Սին որևէ դիմում Ձեզանից չի ստացել։
Դիմում հարցաթփրթիկի գնահատում
Ձեր դիմումը ստանալուց հետո մենք կգնահատենք այն՝ ելնելով մեր պահանջներից և չափանիշներից։ Դիմողների մի մասը հաջողություն կունենա, մյուսները, ովքեր չեն համապատասխանում պահանջներին, կձախողեն այս
փուլում։
Եթե մենք կապ չհաստատենք Ձեզ հետ մինչև ծանուցման մեջ նշված ժամկետը, ուրեմն Ձեր դիմումը հաջողություն չի ունեցել, և մենք դադարեցնում ենք դիտարկել Ձեր թեկնածությունը տվյալ աշխատատեղի համար:
Էլեկտրոնային հրավեր
Հաջողություն ունեցած դիմողների հետ լրացուցիչ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի միջոցով, և նրանք կհրավիրվեն մասնակցելու մեր թեսթին / հարցազրույցին։ Խնդրում ենք ուշադիր լինել և կանոնավոր կերպով
ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը, քանի որ անձնակազմի ընտրության առաջին փուլում էլեկտրոնային նամակները կապի՝ մեր կողմից օգտագործվող միակ միջոցներն են։ Մենք չենք կարող նշել հետադարձ կապի հստակ ժամանակ և կկապվենք Ձեզ հետ միայն բիզնեսի կարիքներին ու
պահանջներին համապատասխան։
Մասնակցության հաստատում
Թեսթի հրավիրող էլեկտրոնային նամակ ստացած դիմողներն իրենց համաձայնության կամ մերժման մասին նամակի միջոցով մեզ տեղեկացնելու պատասխանատվություն են կրում։ Այն դիմողները, որոնք կանտեսեն այս պահանջը և որևէ կերպ չեն
պատասխանի մեզ, չեն կարող մասնակցել թեսթերին, քանի որ մենք վերակազմավորում ենք մեր խմբերը հրավերն ընդունած դիմողների թվին համապատասխան:
Թեստ
Մեր տրամաբանական և անգլերեն լեզվի իմացությունը ստուգող թեսթերը նպատակ ունեն գնահատելու Ձեր ունակությունները, ինչպես օրինակ՝ տրամաբանական մտածողությունը, մանրուքների նկատմամբ ուշադրության աստիճանը, արագությունը, անգլերեն լեզվի իմացությունը` տրված տեքստին վերաբերող հարցադրումների գնահատման միջոցով, ինչպես նաև դիագրամներն ու գրաֆիկներն օգտագործելու կարողությունը, թվերի հետ աշխատելու ունակությունը, ժամանակի կառավարումը և այլն։
Հարցազրույց
Եթե Դուք հաջող կերպով հանձնեք երկու թեսթերն էլ, կհրավիրվեք հարցազրույց(ներ)ի, եթե կարիք չլինի մեկ այլ՝ մասնագիտական թեսթ գրելու, որի նպատակն է ստուգել աշխատանքը հաջողությամբ կատարելու համար պահանջվող Ձեր որոշակի մասնագիտական գիտելիքները։
Մեր հարցազրույցները լինում են Անձնակազմի կառավարման դեպարտամենտի և բիզնես ոլորտի ներկայացուցիչ(ներ)ի հետ:
Այն դիմողները, ովքեր կձախողեն հարցազրույցի փուլում, մեր կողմից կստանան այս մասին տեղեկացնող էլեկտրոնային նամակ։
Աշխատանքի առաջարկություն
Հաջողություն ունեցած թեկնածուներին կզանգահարեն կամ էլեկտրոնային նամակ կուղարկեն Էյչ-Էս-Բի–Սի-ի Անձնակազմի կառավարման դեպարտամենտից՝ աշխատանքի պաշտոնական առաջարկով