Էյչ-Էս-Բի-Սի բանկի աշխատակիցներն օգտվում են բազմաթիվ առավելություններից՝ ներառյալ բժշկական ապահովագրությունը, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, մրցունակ աշխատավարձերը և դրամական պարգևները, անհատական և մասնագիտական աճի, աշխատանքային առաջընթացի հնարավորությունները, ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորությունը և շատ ավելին։
Բժշկական ապահովագրությունից օգտվում են բոլոր մշտական աշխատողները՝ անկախ պաշտոնից և դիրքից։ Բժշկական ապահովագրության ծածկույթը ներառում է տարբեր բուժծառայություններ, ինչպես օրինակ ատամնաբուժական, ակնաբուժական, ծննդօգնության, նաև՝ վիրահատություններ, գնված դեղորայքի արժեքի փոխհատուցում և այլն։
Բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը ներառում է հաշիվների անվճար բացումը, գործարքների անվճար իրականացումը, վարկային քարտերը և զանազան վարկերը՝ նախընտրելի տոկոսադրույքներով։
Աշխատանքի վարձատրությունը արհեստավարժ մարդկանց պահելու և էլ ավելի մեծ ձեռքբերումներ խրախուսելու զորեղ միջոցներից մեկն է։ Աշխատանքային առաջին իսկ օրվանից մեր աշխատակիցները ստանում են փոխհատուցում իրենց ներդրած աշխատանքի դիմաց։ Էյչ-Էս-Բի-Սին հակված է իր մասնագետներին շուկայականից բարձր վարձատրելու` մրցունակ աշխատավարձերի, պարգևատրումների և տարբեր խրախուսական վճարների տեսքով։
Ճկուն աշխատանքային գրաֆիկը յուրահատուկ առավելություն է, որն Էյչ Էս Բի Սին տալիս է իր բոլոր աշխատակիցներին՝ նպատակ ունենալով ապահովել մարդկանց աշխատանքի և կյանքի առավել արդյունավետ և խելամիտ հավասարակշռություն՝ բանկը դարձնելով նախընտրելի գործատու։
Էյչ-Էս-Բի-Սի-ի աշխատակազմի անձնական և մասնագիտական աճը չափազանց կարևոր նշանակություն ունի ողջ Խմբի համար։ Մենք մշտապես կազմակերպում ենք բացառիկ վերապատրաստման դասընթացներ և աջակցում ենք մեր աշխատակազմին ձեռք բերելու համապատասխան մասնագիտական որակավորում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական դերն ու զարգացման կարիքները։ Այս նպատակով Խմբի կողմից մշակվել են բազմաթիվ գործիքներ, ինչպես օրինակ առաջնորդների հմտությունները և ունակությունները, տաղանդների կառավարման ստրատեգիան, մենթորինգը, անհատական զարգացման ծրագրերը, ունակությունների և կարողությունների ստուգում թեսթերի միջոցով և այլն։ Մեր աշխատակիցները կատարելագործվում են՝ որպես մեր ոլորտի յուրաքանչյուր բնագավառի գիտակներ՝ ելնելով մեր հաճախորդների՝ հնարավոր ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու բազմազան պահանջներից։
Միայն Էյչ-Էս-Բի-Սի-ում կարող եք ունենալ կարիերայի աճի լավագույն հնարավորությունը, քանի որ Էյչ-Էս-Բի-Սին, իսկապես, անսահման հնարավորությունների աշխարհ է՝ նկատի ունենալով մեր բիզնեսի ծավալները, մեր միջազգային բազմազանությունը և մեր ձգտումը զարգացնել ու պահել մեր տաղանդավոր մարդկանց՝ որպես ապագա առաջնորդներ։ Անշուշտ, դա կախված է Ձեր ընդունակություններից և հատկանիշներից, ձգտումներից և խանդավառությունից, ինչպես նաև Ձեր նվիրվածությունից։