Մենք մշտապես փնտրում ենք նոր տաղանդների և արհեստավարժ մարդկանց, ովքեր կարող են զարգանալ մեր դինամիկ և բազմաբնույթ միջավայրում։ Մեր հիմնական գործունեությունը իրականացվում է ստորև ներկայացված գլխավոր խմբերի միջոցով:
Ներկայումս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն համարվում է 21 առաջատար բանկերից մեկը, որը մատուցում է առաջնակարգ ծառայություններ մոտ 40,000 հաճախորդների։ Որդեգրելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի չափանիշները Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտն առաջարկում է բարձրորակ ֆինանսական լուծումներ և բացառիկ սպասարկում Էյչ-Էս-Բի-Սի-ի անհատ հաճախորդներին։
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ Երևանում գործող ամբողջական ծառայություններ մատուցող 10 մասնաճյուղերի և 50-ից ավելի բանկոմատների միջոցով առաջարկում է բանկային մանրածախ ծառայությունների լայն ընտրանի, ներառյալ փոխառությունների տրամադրումն ու ավանդները։ Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի ռազմավարական նպատակն է ապահովել Էյչ-Էս-Բի-Սի-ի առաջատար դերը Հայաստանի բանկային համակարգում՝ որպես լծակ օգտագործելով մեր միջազգային և տեղական փորձառությունը, հաճախորդներին բարձրակարգ ծառայությունների մատուցումն ու մեր հզոր ֆինանսական դիրքերի պահպանումը։
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մասնաճյուղերի ցանցը ծառայությունների մատուցման և վաճառքի հիմնական գլխավոր կապուղին է՝ բաղկացած Երևանում գտնվող ամբողջական ծառայություններ մատուցող 10 մասնաճյուղերից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է մեր ֆինանսական ծառայությունների փաթեթի ամբողջ ծավալն ընդգրկող լուծումներ և ապահովում հաճախորդների բարձրորակ սպասարկման կայուն փորձառություն՝ նպատակ ունենալով կառուցել ամուր հարաբերություններ հաճախորդների հետ։
Մասնաճյուղերի ցանցը ապահովում է հաճախորդների սպասարկումը` հաճախորդների ցուցումների և գործարքների արագ և ճշգրիտ իրականացման, հաճախորդների հետ հետադարձ կապը պահպանելու միջոցով, ինչպես նաև՝ բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հաճախորդների հարցումներին պատասխանելով:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մասնաճյուղերի աշխատակիցները երաշխավորում են գերազանց ծառայությունների մատուցում յուրաքանչյուր հաճախորդին` բանկային բարձրակարգ միջավայրում, շնորհիվ մեր անձնակազմի արհեստավարժության ու գիտելիքների, բանկի խստապահանջ ընթացակարգի և հաճախորդների նկատմամբ ունեցած մեր մոտեցման։
Ի լրումն սպասարկման ավանդական ձևերի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ապահովում է 24/7 ռեժիմով հասանելիություն անհատ հաճախորդների համար՝ հուսալի հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով։
ԲՄԾԴ գործառնությունների բաժինը պատասխանատու է ԲՄԾԴ գործառնությունների և մասնաճյուղերի ցանցին ամենօրյա օժանդակություն ցույց տալու համար՝ կենտրոնանալով ընթացակարգերի մշակման և նորացման, վիճակագրության և հաշվետվության, նախագծերի իրականացման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի վրա։
ԲՄԾԴ բիզնեսի զարգացման բաժնի հիմնական պարտականությունը ԲՄԾԴ բիզնեսի զարգացումն է՝ կրեդիտ քարտերի, վարկերի, հեռախոսային և ինտերնետային ծառայությունների վաճառքի միջոցով:
Բիզնեսի զարգացման բաժնի մասնագետները կազմակերպում են անմիջական հանդիպումներ առկա և հնարավոր նոր հաճախորդների հետ, մանրամասնորեն ներկայացնում են բանկի կողմից մատուցվող ծառայությունները և պատասխանատու են ծառայությունների խաչաձև վաճառքի համար:
Հեռախոսային, ինտերնետային բանկային գործառնությունների բաժինը ապահովում է հաճախորդների հետ ուղիղ կապ հաստատելու գործընթացը` հնարավորություն տալով Էյչ-Էս-Բի-Սի բանկին պահպանելու առաջատար դիրք` մատուցելով իր անհատ և կոմերցիոն հաճախորդներին բարձրակարգ բանկային ծառայություններ: Հանդիսանալով հաճախորդների հետ հաղորդակցման կարևոր օղակ` հեռախոսային, ինտերնետային բանկային գործառնությունների բաժինը ռազամավարական կարևորություն է ներկայացնում որպես ապագային ուղղորդված, նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված, առաջատար և արդյունավետ կապի միջոց:
Բաժինը մատուցում է առաջնակարգ հեռախոսային, ինտերնետային ծառայություններ՝ տալով հաճախորդներին ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն և ուղղորդող տեղեկություններ, ներգրավելով նոր հաճախորդների և իրականացնելով բանկային ծառայությունների խաչաձև վաճառք, պատասխանելով հաճախորդների հարցումներին և կատարելով վերջիններիս հրահանգները` դրանով իսկ պահպանելով երկարատև հարաբերություններ հաճախորդների հետ:
Այս ծառայությունն անվճար է և գործում է շաբաթվա յոթ օրերին՝ 08:00-ից մինչև 23:00-ը (աշխատանքային օրերին) և 11:00-ից մինչև 20:00-ը (ոչ աշխատանքային օրերին)։
Առևտրավարկային դեպարտամենտը վարում է վարկառու և ոչ վարկառու կորպորատիվ հաճախորդների գործերը` կառուցելով կայուն և արժեքավոր փոխհարաբերություններ։ Մենք ուղղորդում ենք հաճախորդներին՝ օգնելով նրանց գտնել իրենց բիզնեսի կարիքները բավարարող լավագույն լուծումները՝ հաշվի առնելով յուրահատուկ տնտեսական իրավիճակը, որը բնորոշ է անցումային փուլում գտնվող երկրներին, ինչպիսին Հայաստանն է։
Առևտրավարկային դեպարտամենտի խնդիրն է տրամադրել համալիր ծառայություններ մեր կորպորատիվ հաճախորդներին՝ առաջարկելով միջազգային առևտրի ֆինանսավորում, վարկավորում, վճարումների և կանխիկ միջոցների կառավարման ծառայություններ, պահպանելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի արժեքները, որոնք են՝ գերազանց սպասարկում, հուսալիություն, կայունություն և աճման ուղղվածություն։
Կորպորատիվ վարկավորման կառավարիչները հիմնում, զարգացնում և վերահսկում են առևտրավարկային հարաբերությունները՝ տրամադրելով կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ ֆինանսավորում, ինչպես նաև միջազգային առևտրի ֆինանսավորման ծառայություններ տեղական ընկերություններին։ Նրանք կառավարում են առևտրավարկային հարաբերությունները և հանդես են գալիս որպես հիմնական օղակ կորպորատիվ հաճախորդների վարկային և ոչ վարկային հարցերի հասցեագրման և լուծման առումով։
Կորպորատիվ վարկավորման կառավարիչները պատասխանատու են բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին մատուցելու համար։ Նրանց խնդիրն է գտնել յուրաքանչյուր մասնավոր բիզնեսի յուրահատուկ պահանջներին հարմարեցված լուծումներ, ինչը հնարավոր է ընկերության ֆինանսական և գործառնական վիճակի հիմնավոր գնահատման և հաճախորդի հետ շարունակական կապի ապահովման շնորհիվ` այսպիսով կառուցելով ամուր և կայուն հարաբերություններ հաճախորդների հետ։
Սա վաճառք իրականացնողի դեր է, որը պահանջում է հասկանալ բիզնեսի կարիքները` ֆինանսական և գործառնական իրավիճակի, նախատեսվող զարգացումների համատեքստում, ինչպես նաև ունենալ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց ունակություններ։ Այս աշխատանքը նաև շատ պատասխանատու է և ենթադրում է բարդ որոշումներ կայացնելու և դատողություններ կատարելու ունակություններ։
Փոքր և միկրո վարկավորումը իրականացվում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման գծով գլխավոր մասնագետների կողմից, ովքեր կառավարում են կորպորատիվ հաճախորդների այս հատվածի հետ հարաբերությունները։ Վարկերի գումարների հարաբերականորեն փոքր չափը պայմանավորում է փոքր և միկրովարկավորման համար պարզեցված սխեմայի (ծրագրի) կիրառումը:
Վարկային վերլուծությունների և հաշվետվությունների բաժինը իրականացնում է կորպորատիվ հաճախորդների ֆինանսական վիճակի գնահատում, որը ենթադրում է փոխառուների ֆինանսական հաշվետվությունների մանրամասն վերլուծություն, ներառյալ՝ ֆինանսական գործակիցների վերլուծությունները, սթրես թեստերը, կանխատեսումները և այլն։ Վարկային վերլուծաբանի պատրաստած հաշվետվությունները չափազանց կարևոր են հաճախորդի վարկարժանությունը գնահատելու և առևտրավարկային ծառայությունը տրամադրելու մասին վերջնական որոշում կայացնելու համար։
Այս պաշտոնը պահանջում է ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական վերլուծության մեթոդների գերազանց իմացություն, թվերի հետ աշխատելու և ֆինանսական տեղեկություններ մեկնաբանելու ունակություն։
Էյչ-Էս-Բի-Սի Խումբն առաջատար է առևտրի ֆինանսավորման ոլորտում և ունի միջազգային բիզնեսի զարգացման 140 տարվա փորձառություն։ Եվրոպայում և այստեղ՝ Հայաստանում, Էյչ-Էս-Բի-Սի-ն խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են վարել միջազգային առևտուր, և կատարել ներդրումներ, ինչպես նաև բարձրացնել միջազգային առևտրի ֆինանսավորման վերաբերյալ իրազեկվածությունը տեղական գործարար միջավայրում։
Առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետներն աջակցում են միջազգային առևտրին և, մասնավորապես, խրախուսում ու օժանդակում են Հայաստանի՝ արտահանմամբ զբաղվող գործարարներին։ Նրանց հիմնական պարտականությունն է ոչ միայն պատշաճ խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին մեր առևտրավարկային ծառայությունների վերաբերյալ, այլև վարել ծառայությունների տրամադրման ողջ ընթացքը՝ խստագույնս հետևելով համապատասխան կանոնակարգերին, ընթացակարգերին և միջազգային կանոններին։
Կորպորատիվ բիզնեսի զարգացման և կառավարման վարչությունը սպասարկում է ոչ վարկառու հաճախորդներին՝ տրամադրելով նրանց ոչ վարկային բնույթի ծառայությունների համալիր փաթեթ, որը ներառում է կորպորատիվ բանկային հաշիվներ, ավանդներ, փոխանցումներ, տարադրամի փոխանակում, կանխիկի հավաքում, առևտրային կետերի (POS-տերմինալներ) ծառայություններ և այլն։
Այս վարչության աշխատակիցները կառավարում են հարաբերությունները ոչ վարկառու հաճախորդների հետ և առաջարկում նրանց հատուկ մշակված ծառայություններ ու սակագներ՝ հաշվի առնելով նրանց բիզնեսի կարիքները։ Այս պաշտոնը պահանջում է բանկային գործառնությունների գերազանց իմացություն, ծառայությունները շուկայավարելու (վաճառելու) և բանակցություններ վարելու ունակություններ։
Բանկի Գանձապետական գործառնությունների բաժինը հիմնադրվել է դեռևս 1997թ.` հետագայում վերակազմավորվելով որպես Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտ: Դեպարտամենտն առաջարկում է ճկուն ֆինանսական լուծումներ միջազգային խոշոր կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդներին: Որդեգրելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի չափանիշները և օգտագործելով կուտակված միջազգային հարուստ փորձը՝ Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի թիմը իրականացնում է հաճախորդների բացառիկ սպասարկում` մատուցելով բարձրակարգ ֆինանսական ծառայություններ:
Ֆինանսական շուկաներում ծառայությունների ստորաբաժանման գլխավոր դերն է կազմակերպել և վարել բանկի ու հաճախորդների գանձապետական ամենօրյա գործառնությունները, իրականացնել բանկի հաշվեկշռի և պահուստների արդյունավետ կառավարումը` ապահովելով առավելագույն իրացվելիություն: Ստորաբաժանումը նաև իրականացնում է կանխիկի և թղթակցային հաշիվների կառավարումը:
Ստորաբաժանման հիմնական գործառույթներն են՝
Ստորաբաժանման կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են՝
Ստորաբաժանումը պատասխանատու է կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդների հետ (ներառյալ բանկերը) հարաբերությունների ընդհանուր կառավարման համար: Դեպարտամենտը մատուցում է համապարփակ ֆինանսական ծառայություններ աշխարհի ամենաազդեցիկ կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդներից շատերին: Գիտակցելով երկարատև հարաբերությունների կարևորությունը՝ դեպարտամենտը համագործակցում է մեր հաճախորդների հետ նրանց ֆինանսական, գործառնական և ստրատեգիական պահանջները լավագույնս բավարարելու համար: Յուրաքանչյուր հաճախորդի համար առանձնացվում է բիզնես հարաբերությունները կարգավորող և բանկային հաշիվները սպասարկող աշխատակից, ում նպատակն է դառնալ վստահելի խորհրդատու: Սա ենթադրում է ուսումնասիրել ու հասկանալ հաճախորդի գործի էությունը, մշակել ու առաջարկել համապատասխան ֆինանսական լուծումներ: Գործունեություն ծավալելով տարբեր տարածաշրջաններում` մեր հաճախորդները միջազգային բարձրակարգ ծառայություններ մատուցող բանկի կարիքն ունեն: Լավագույնս օգտագործելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի ներկայությունը բազմաթիվ երկրներում և տարածաշրջաններում` Բանկն ի վիճակի է իր հաճախորդներին մատուցել համապարփակ ֆինանսական ծառայություններ աշխարհի բոլոր անկյուններում:
Տեխնոլոգիաների և ծառայությունների դեպարտամենտը Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անբաժանելի մասն է, որի նպատակն է բանկը դարձնել հաճախորդի վրա ուշադրություն բևեռող, տեխնիկապես հագեցած, միջազգային ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն առաջարկում է տեխնոլոգիական որակյալ լուծումների համալիր փաթեթ՝ աջակցելով Խմբի նպատակների իրականացմանը: Ծառայությունները հիմնված են Խմբի հաստատած փորձառության և առաջնահերթությունների վրա և կրում են ծախսերի առումով առավել արդյունավետ և պրոֆեսիոնալ բնույթ: Տեխնոլոգիաների և ծառայությունների դեպարտամենտի առաջարկած լուծումները կապում են մարդկանց, սարքերն ու ցանցերն աշխարհով մեկ, միավորում բնագավառի փորձառությունը, իմացությունները և տեխնոլոգիաները: Դա հնարավորություն է տալիս Էյչ-Էս-Բի-Սի-ին լինելու մրցակցությունից դուրս՝ արագ արձագանքելով շուկայի փոփոխություններին և զարգացնելով փոխշահավետ հարաբերություններ հաճախորդների հետ։ Զուգորդելով հաճախորդների սպասարկման մեր փորձը և ապրանքանիշը, բարձրացնելով մեր ծառայությունների որակն ու արդյունավետությունը՝ մենք ձգտում ենք ամբողջությամբ գործի դնել Էյչ-Էս-Բի-Սի-ի գլոբալ հնարավորությունները։ Կիրառելով ծախսերի գրագետ կառավարման մոտեցումը ողջ գործի ընթացքում՝ մենք նաև նպատակ ենք հետապնդում ապահովել տեխնոլոգիաների վրա հիմնված առաջընթաց մեր գործառնություններում։
Ստորև Տեխնոլոգիաների և ծառայությունների դեպարտամենտի մաս կազմող բաժանմունքներն են, որոնք աշխատում են սերտորեն միահյուսված ցանցում՝ վստահեցնելով, որ Էյչ-Էս-Բի-Սի-ի պրոֆեսիոնալ մոտեցումը և տեղական ու միջազգային սպասելիքները համընկնում են։
Տեխնոլոգիաների և ծառայությունների դեպարտամենտի առաքելությունն է պաշտպանել բանկի շահերը պատշաճ և ճշգրիտ իրավաբանական փաստաթղթերի միջոցով՝ ապահովելով վարկային և առևտրային գործարքների, քարտերի, հաճախորդների հարցումների, սքանավորման, փաստաթղթերի առաքման, արխիվային և այլ ծառայությունների ստույգ և ժամանակին կատարումը։ Բանկային գործառնությունների բաժինը բաղկացած է 4 ստորաբաժանումներից՝
Անկանխիկ գործառնությունների բաժինը Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կարևոր օղակներից է, որից մեծապես կախված է բանկի ընդհանուր ֆունկցիոնալությունը։ Այս բաժինն իրականացնում է հաճախորդների վճարումների վերաբերյալ Էյչ Էս Բի Սի-ի բոլոր մասնաճյուղերից ստացվող հրահանգների վերջնական պրոցեսինգը: Որպես կանոն բաժինը կատարում է այնպիսի անկանխիկ գործառնություններ, ինչպիսիք են հաճախորդներից և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի այլ բաժանմունքներից ստացված էլեկտրոնային (ինտերնետային բանկային ծառայություններ, HSBCnet) և թղթային պատճենով հրահանգները։ Հիմնական գործառնությունները ներառում են Հայաստանի ներսում կատարվող վճարումները, արտարժույթի փոխանցումներն աշխարհի բոլոր երկրներ, ինչպես նաև մուտքային վճարումների ստացումը SWIFT համակարգի միջոցով, չեկերի պրոցեսինգը, դատական լուծումները և այլն։
Անկանխիկ գործառնությունների բաժնի նշանաբանն է. «Մեր հաճախորդներին գոհացնելու թիվ մեկ երաշխիքը պրոֆեսիոնալ մոտեցումն է»։
Բանկոմատների և տերմինալների սպասարկման բաժինը բանկի բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտ ինքնասպասարկման ստրատեգիայի անբաժանելի մասն է կազմում՝ ապահովելով շուրջօրյա զանազան ծառայությունների (գումարի կանխիկացում, փոխանցումներ, անկանխիկ վճարումներ, քաղվածքների տպում, հաշվի մնացորդի հարցում և այլն) մատուցումը հաճախորդներին։ Շնորհիվ այս բաժնի աշխատանքի զգալի կերպով նվազում է մասնաճյուղերի գանձապահների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ստացվում են եկամուտներ (վարձավճարներ, արտարժույթի փոխանակումից եկամուտ)։ Բաժինը պատասխանատվություն է կրում բանկոմատների և տերմինալների ցանցի ստեղծման, ինչպես նաև պահպանման, վիճելի գործարքների քննման, օրվա ընթացքում կատարվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Մեր գլխավոր գրասենյակում տեղակայված Դրամարկղի բաժինն ապահովում է բանկը պահանջվող կանխիկ գումարներով։ Այն զբաղվում է Էյչ-Էս-Բի-Սի բանկի և Հայաստանի Կենտրոնական բանկի միջև կանխիկի շարժերի հարցերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հավաքում է կանխիկ գումարները բանկի մասնաճյուղերից և/կամ տրամադրում է կանխիկ գումար մասնաճյուղերին։ Այստեղ հաշվում և կապոցներով առանձնացնում են տեղական դրամները և տարադրամը, բացահայտում կեղծ և վնասված թղթադրամները, վերահսկում միջբանկային կանխիկով գործարքները և այլն։
Դրամարկղի բաժինը նաև պատրաստում է անհրաժեշտ կանխիկ դրամի պաշարները մեր բանկոմատների համար և ապահովում դրանց տեխնիկական սպասարկումը։
Կառուցվածքային բարեփոխումների բաժինը հիմնադրվել է Տեխնոլոգիաների և ծառայությունների դեպարտամենտի աշխատանքային մոդելի ներդրողի դերը կատարելու համար։ Կառուցվածքային բարեփոխումների բաժնի առաքելությունն է՝
Ծրագրավորման բաժինը պատասխանատու է բանկի ծրագրային ապահովման համար և, զարգացնելով բանկի ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների սպասարկման համակարգերը, հնարավորություն է տալիս Էյչ-Էս-Բի-Սի-ին պահպանելու իր առաջատար դիրքերը՝ որպես բանկային բարձրակարգ և արդյունավետ համակարգեր մշակող և առաջարկող։ Բաժինը մատուցում է խելամիտ, շահավետ բանկային ծառայություններ և լուծումներ, որոնք առաջարկում են ճկուն և ընդլայնվող համակարգեր` ճիշտ ժամանակին և նախատեսված բյուջեի շրջանակներում բարձրորակ ծառայությունների մատուցման համար` ընդառաջ գնալով Խմբի Ծրագրավորման բաժնի ներկայիս և ապագա մարտահրավերներին:
Մենք մեծ ջանքեր ենք ներդնում մեր ծառայությունների և համակարգերի կառուցման գործում, որպեսզի վստահ լինենք, որ արդարացնում ենք մեր հաճախորդների սպասելիքները և հպարտանանք մեր ստեղծածով։ Մենք աշխատում ենք ապահովել այնպիսի ինֆրաստրուկտուրա, որի վրա հիմնված մեր ծրագրերը համապատասխանում են մեր նպատակներին: Մենք ձգտում ենք բարելավել որակը, արագությունը և ժամանակին լինել շուկայում, նվազեցնել ծախսերն ու բարդությունները, գտնել համաշխարհային մակարդակի լուծումներ մեր տեխնոլոգիաների ոլորտում և գոհացնել մեր հաճախորդներին՝ մատուցելով առաջնակարգ ծառայություններ։
ՏՏ գործառնությունների բաժինը վերահսկում է բանկի ՏՏ ենթակառուցվածքը և Խմբի ամենօրյա գործառնությունների հիմնական բաղադրիչներ կազմող այնպիսի օժանդակող ծառայություններ, ինչպիսիք են սարքավորումների և համակարգչային ծրագրերի պլատֆորմը, հաղորդակցման համակարգերը, ծառայությունների գործառնությունները և տվյալների շտեմարանները: ՏՏ գործառնությունների թիմը ցանցային ենթակառուցվածքների (մասնաճյուղեր, բանկոմատներ, միջազգային և տեղական կայքեր), հեռախոսային բանկային գործառնությունների, տեսաձայնային համակարգերի, համակարգչային սարքավորումների, սերվերների և տվյալների շտեմարանների հետ առնչվող օժանդակող ծառայություն է մատուցում:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Բանկային գույքի և անվտանգության բաժնի խնդիրն է ստեղծել անվտանգ և ապահով միջավայր մեր աշխատակիցների և հաճախորդների համար։ Բաժինը պատասխանատու է մեր աշխատակիցների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորող, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գույքը պաշտպանող ու ինֆորմացիայի հոսքը կանխող քաղաքականության և ընթացակարգի մշակման ու իրագործման համար։
Բանկային գույքի ենթաբաժնի գործառույթների մեջ են մտնում գրասենյակային գույքի պահպանումն ու վերանորոգումը, վերակառուցման աշխատանքների վերահսկումը, նոր բանկոմատների տեղադրումը, խողովակաշարերի, լուսավորության, ջրային համակարգերի խնամքը՝ ելնելով առողջապահական, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նորմերից։
Անվտանգության ենթաբաժինը երաշխավորում է բաժնետերերի, աշխատակիցների, հաճախորդների և գործընկերների շահերի պաշտպանությունը։ ՏՏ անվտանգությունը պաշտպանում է մեզ այն վնասներից, որ կարող են առաջանալ ՏՏ անվտանգության համակարգի ձախողման հետևանքով, կիրառում է ՏՏ անվտանգության տեխնիկան՝ հաճախորդներին կայուն, արդյունավետ և շահավետ գործիքներ ու ծառայություններ մատուցելու համար՝ նպատակ ունենալով պահպանել և ավելացնել հաճախորդների, ներդրողների և շուկայի վստահությունը Էյչ-Էս-Բի-Սի-ի նկատմամբ։ Ֆիզիկական անվտանգության թիմը պատասխանատու է ֆիզիկական ռիսկի կառավարման համակոորդինացման, ինչպես նաև անվտանգության ընդունելի մակարդակների պահպանման համար։
Գնումների բաժինը մշակում և զարգացնում է Խմբի պահանջների համաձայն գնումների տեղական ռազմավարությունը բոլոր ոլորտներում, վերահսկում և կառավարում է գնումների չափորոշիչները, ստեղծում է ռազմավարական հարաբերություններ մատակարարների հետ՝ բանակցությունների միջոցով հասնելով լավագույն արդյունքի, ձեռք է բերում պայմանագրեր կնքելու համար նախընտրելի պայմաններ և զարգացնում գնումների գործընթացի արդյունավետությունը։
Գնումների բաժինը պատասխանատու է մրցույթների և գների առաջարկման գործընթացների համար՝ ուշադրությունը կենտրոնացնելով բանկի համար խնայողություններ ստեղծելու, ինչպես նաև լավագույն մատակարարին ընտրելու, նախատեսված բյուջեի սահմաններում ապրանքներ ու ծառայություններ գնելու և ապրանքներն ու ծառայությունները ժամանակին, ճիշտ քանակությամբ և որակով մատակարարելու վրա։
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Ռիսկերի կառավարման դեպարտամենտը պատասխանատու է բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար՝ հայտնաբերելով, գնահատելով, վերահսկելով ներկա և ապագայում հնարավոր ռիսկային գործոնները՝ բանկի աշխատակիցներին, ինչպես նաև Խմբի հեղինակությունն ու միջոցները պաշտպանելու և բաժնետերերի շահույթներն ավելացնելու նպատակով։
Ռիսկերի կառավարման դեպարտամենտը պատասխանատու է առևտրավարկային վարչության և ֆինանսական շուկաներում գործառնությունների իրականացման ռիսկի, բանկային մանրածախ ծառայությունների ծառայությունների ռիսկի, անհատական վարկավորման հաստատման, գործառնական ռիսկերի, ներքին աուդիտի և վերահսկողության, իրավաբանական ռիսկի և ռիսկային վարկերի կառավարման համար:
Ներկայումս Ռիսկերի կառավարման դեպարտամենտը բաղկացած է ստորև ներկայացվող 4 միավորներից/բաժիններից և Ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրենի գրասենյակից:
Վարկերի կառավարման բաժինը (ՎԿԲ) պատասխանատու է բարձր ռիսկայնություն ունեցող մեծ և փոքր կորպորատիվ վարկային պորտֆելների կառավարման համար՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել բանկի կորուստների ռիսկը կապված կառավարման տակ գտնվող դասակարգված կամ/և անհուսալի կորպորատիվ/առևտրային հաշիվների պորտֆելների հետ, ինչպես նաև բաժնի կառավարման տակ գտնվող հաշիվների գծով եկամուտներն օպտիմալացնելու համար։
ՎԿԲ-ն պատասխանատու է գործառնական և ֆինանսական դժվարություններ ունեցող կորպորատիվ և առևտրային հաճախորդների հետ բանկի հարաբերությունների կառավարման, ինչպես նաև նրանց հետ կապված ռազմավարական հարցերի և որոշումների համար։ Որոշ դեպքերում փոխառուն պարտավորություններ ունի մի քանի բանկերի նկատմամբ, և երբեմն պորտֆելի կառավարումը ներառում է մի քանի վարկ ունեցող հաճախորդի ուղղորդում և վարկային փաթեթի ամբողջական վերակազմակերպում:
Իրավաբանական բաժինը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և աջակցում բանկի ղեկավարությանն իր իրավասության շրջանակներում գտնվող բիզնեսի, գործառնական ռազմավարության և նախաձեռնությունների, իրավական հարցումների կապակցությամբ։ Այն օգնում է ղեկավարությանը ստեղծելու իրավական ռիսկերը վերահսկելու համապատասխան ընթացակարգ և իրականացնում է միջազգային և տարածաշրջանային ռազմավարության տեղական կառավարում՝ նախաձեռնությունների և հարցումների համապատասխան։
Իրավաբանական բաժինը պատասխանտու է նաև օրենսդրական մոնիտորինգի և նախադեպային իրավունքի (դատական գործերի) մշակման համար։ Վերջինս իրականացվում է առաջարկված կամ/և գործող օրենքները մոնիտորինգի ենթարկելու միջոցով։ Բոլոր իրավական գործողությունները կարող են սկսվել միայն Իրավաբանական բաժնի միջոցով։
Ներքին աուդիտի բաժինն իրականացնում է երկու հիմնական գործառույթ՝
Ներքին աուդիտի բաժինը նաև վարում է բաժանմունքի պարտականությունների մաս կազմող հատուկ դիտարկումներ, նման դիտարկումներ վարելու խնդրանքով դիմում է բանկի այլ բաժիններին, նշանակում է փորձագետներ դրսից, եթե կարիք կա, և այլն։
Անհատական վարկավորման բաժինը վարում, գնահատում, վերանայում, հաստատում կամ մերժում է բանկային մանրածախ ծառայությունների (ԲՄԾԴ) հետ կապված վարկավորման դիմումները. այդ թվում՝ նոր փոխառություններ և վարկային քարտեր, առկա վարկային քարտերի սահմանաչափերի վերանայում, առկա փոխառությունների վերակազմակերպում, գործող վարկերի մարման նոր գրաֆիկի մշակում, ինչպես նաև լուծում է վարկավորման հետ կապված այլ հարցեր։ Այն նաև պատասխանատու է առկա վարկային քարտերի պորտֆելի ամենամյա վերանայման, ԲՄԾԴ հիփոթեքային պորտֆելի վերահսկողության, ԲՄԾԴ փոխառու հաճախորդների ապահովագրական փոխհատուցման ենթակա դեպքերի վարման համար։
Ժամկետանց պարտավորությունների հավաքագրման բաժնի առաքելությունն է առավելագույս նպաստել Բանկի շահույթի ավելացմանը` նվազագույնի հասցնելով դուրս գրված պարտավորությունների և պահուստավորման ծավալը` մշտապես պահպանելով ծախսարդյունավետ գործունեություն և հավաքագրման բարձրակարգ ծառայություն:
Բաժնի գործունեությունը էական ու անմիջական ազդեցություն ունի բանկի շահութաբերության վրա: Վարկային ցիկլի այս փուլը ներառում է մեկ և ավել անգամ ուշացված պայմանագրային վճարումների հավաքագրումը: Թիմի պարտականությունն է վերահսկել չհատուցված փոխառությունների պորտֆելը` նվազագույնի հասցնելով անհատական ֆինանսական հաճախորդների ժամկետանց պարտավորությունների քանակը և ծավալը: Թիմը շարունակաբար վերահսկում և իրականացնում է ժամկետանց վարկերի, կրեդիտ քարտերի, գերազանցված սահմանաչափով հաշիվների, վարկերի հետ առնչվող գանձումների, վճարների և տուգանքների հավաքագրում:
Ֆինանսական վերահսկողության դեպարտամենտը ներգրավված է բանկային գործունեության բազմաթիվ ոլորտներում:
Այն ապահովում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գլխամասային գրասենյակի, Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀԿԲ) և Պետական եկամուտների կոմիտեի համար՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, ՀԿԲ և Էյչ-Էս-Բի-Սի Խմբի համապատասխան կանոնակարգերի։ Ֆինանսական վերահսկողության դեպարտամենտի կարևոր գործառույթն է գործունեության զարգացմանը նպաստող նոր վերլուծական նյութերի պատրաստումը:
Բացի այդ, Ֆինանսական վերահսկողության դեպարտամենտն ապահովում է խիստ ֆինանսական հսկողության միջավայր մի շարք համադրման գործառնությունների միջոցով և վերահսկում հաշվապահական հաշվառման վարումը:
Դեպարտամենտը կազմված է հետևյալ ստորաբաժանումներից՝
Ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների ենթաբաժնի գործառույթն է պատրաստել զանազան հաշվետվություններ Հայաստանի Կենտրոնական բանկի, Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գլխամասային գրասենյակի, բաժնետերերի, հարկային մարմինների, ներքին և արտաքին աուդիտորների և այլոց համար։ Բաժինը նաև պատասխանատու է կառավարչական հաշվառման կազմակերպման և ֆինանսական պլանավորման, ինչպես նաև բանկի ընթացիկ և տարեկան գործառնական պլանի պատրաստման համար։ Այստեղ վերլուծում են տեղեկությունները և ներկայացնում Բանկի ղեկավարությանը և տարբեր գործադիր կոմիտեներին՝ ռազմավարական և այլ որոշումների կայացման համար։
Ֆինանսական գործառնությունների ենթաբաժինն ապահովում է ներքին գործընթացների և ընթացակարգերի համապատասխանությունը Էյչ-Էս-Բի-Սի Խմբի, ինչպես նաև պետության օրենքներին ու կանոնակարգերին։ Մասնավորապես, բաժինը պատասխանատվություն է կրում բանկի հաշվապահական հաշվառման իրականացման համար, ապահովում վերջինիս համապատասխանությունը Միջազգային հաշվապահական ստանդարտներին, իրականացնում է մի շարք հսկողության գործառույթներ (թղթակցային և տարանցիկ հաշիվների համադրում, հիմնական միջոցների վերահսկողություն), կատարում վճարումներ բանկի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ մատակարարներին, ապահովում է հարկային հաշվապահությունը, և վերահսկում Խմբի և Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան պահուստավորումը:
Ֆինանսական վերահսկողության Գանձապետական գործառնությունների ենթաբաժնի հիմնական գործառույթը գանձապետական գործարքների իրականացումն է, ինչը ներառում է գործարքներին առնչվող համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում և ստուգում, սահմանաչափերի և ռիսկերի վերահսկում, գանձապետական գործառնությունների հաշվետվությունների ներկայացում, գործարքների հաշվապահական հաշվառում Խմբի համապատասխան համակարգերում՝ ըստ Խմբի ուղենիշների, գործող ներքին ընթացակարգերի և տեղական կանոնակարգերի։ Վերոնշյալից բացի, ստորաբաժանումը պատասխանատու է ԿԲ-ի կողմից կազմակերպվող ռեպո և գանձապետական պարտատոմսերի աճուրդներին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի մասնակցությունն ապահովելու համար (գործող ժամային սահմանափակումների պայմաններում): Գանձապետական գործառնությունների ենթաբաժնի կողմից իրականացվող այլ գործառույթներ են հանդիսանում պահառուական ծառայությունների մատուցումը հաճախորդներին/ներդրողներին, ինչպես նաև գանձապետական գործարքների իրականացման վերահսկումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ հետազոտումը` Բանկին ֆինանսական կորուստներ պատճառող և հեղինակությանը վնասող իրավիճակները կանխելու նպատակով:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Անձնակազմի կառավարման դեպարտամենտի նպատակն է գրավել և պահպանել աշխատաշուկայի ամենաորակյալ, նպատակամղված, խանդավառ ու տաղանդավոր թեկնածուներին, ովքեր ցանկություն ունեն և պատրաստ են իրականացնել փոփոխություններ։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր վստահ են և կամենում են պատասխանատվություն ստանձնել, ցանկանում են ներդնել իրենց ժամանակը և եռանդուն աշխատանքը, միաժամանակ վայելել մեր խրախուսանքներն ու պարգևները, բանկում աշխատելու առավելությունները։ Մեր նպատակն է ստեղծել աշխատուժ, որն ունակ է իրականացնել կայուն ֆինանսական գործունեություն՝ Էյչ Էս Բի Սի-ի սկզբունքներին ներդաշնակ: Հետևաբար, Խմբի անձնակազմի կառավարման ռազմավարության համաձայն, մենք մեծ աշխատանք ենք տանում աշխատակազմի անձնական և մասնագիտական զարգացման ուղղությամբ։
Մենք քաջ գիտակցում ենք բարձր կատարողական մշակույթի և տաղանդի կառավարման կարևորությունը՝ տաղանդավոր կադրերին պահելու, աշխատակիցների պարտավորվածությունը և մոտիվացիան ավելացնելու, մեր պարգևատրումների և աշխատակիցների առավելությունների ստրատեգիան շարունակաբար կատարելագործելու և մեր աշխատակիցների հետադարձ կարծիքի հիման վրա գործելու հարցում։
Անձնակազմի կառավարման դեպարտամենտի բաժինները հետևյալն են՝
Անձնակազմի ընտրության և ընդունելության բաժինը պլանավորում, մշակում և իրագործում է անձնակազմի ընտրության ռազմավարությունը՝ կառավարելով ընտրության և ընդունելության ողջ ընթացքը։ Բաժինը պատասխանատվություն է կրում դիմորդներից պահանջվող հմտությունների և ունակությունների գնահատման համապատասխան մեթոդներ ստեղծելու ու պահպանելու համար, ինչպես նաև, յուրաքանչյուր բաժանմունքի կարիքներից ու պահանջներից ելնելով, աշխատակիցներ ընտրելու հարցում։ Անձնակազմի ընտրության և ընդունելության բաժինը ղեկավարում է նաև Ուսանողական պրակտիկայի ծրագիրը՝ բացահայտելով լավագույն ուսանողներին՝ որպես Էյչ-Էս-Բի-Սի բանկի հնարավոր ապագա աշխատակիցներ, ինչպես նաև՝ Երիտասարդ ղեկավարների վերապատրաստման ծրագիրը։ Բաժանմունքի գործունեության հիմնական նպատակն է Հայաստանում Էյչ Էս Բի Սի բանկը դարձնել հավասար հնարավորություններ տրամադրող գործատու՝ բոլոր դիմորդների համար ապահովելով հավասար պայմաններ, նրանց մասին ստանալով օբյեկտիվ և հատկանշական տեղեկություններ, կայացնելով արդարացի որոշումներ՝ անկախ դիմորդների սեռից, սեքսուալ կողմնորոշումից, տարիքից, ռասայական պատկանելությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից։
Աշխատանքի վարձատրության բաժինը մշակում, իրագործում և կառավարում է աշխատակազմի վարձատրության և պարգևատրման քաղաքականությունը և ընթացակարգը, որով մեր աշխատակիցները ըստ արժանվույն պարգևատրվելու են կատարած աշխատանքի, նվիրվածության և ազնվության համար։ Բաժինը մշակում և առաջարկում է Անձնակազմի կառավարման դեպարտամենտի և բիզնեսի կարիքներից և պահանջներից բխող լուծումներ, որոնք համապատասխանում են ընկերության բիզնես նպատակներին և Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ռազմավարությանը։ Մենք նախաձեռնում և անցկացնում ենք աշխատավարձերի վերաբերյալ տարեկան հարցումներ, ինչպես նաև վերլուծում նույն ոլորտի այլ գործատուների կողմից առաջարկվող փոխհատուցումների փաթեթները, որպեսզի համոզված լինենք, որ բանկն առաջարկում է մրցունակ աշխատավարձեր ու պարգևատրումներ և որ բանկի աշատավարձերի սանդղակը համապատասխանում է փոփոխվող օրենքներին ու նորմերին։ Աշխատանքի վարձատրության բաժինը պատասխանատու է վարձատրության ողջ ընթացքի կառավարման համար, որպեսզի վստահ լինի, որ ճշգրիտ վարձատրության համակարգը գործում է մշտապես։
Անձնակազմի զարգացման և վերապատրաստման բաժինը ծրագրում, մշակում և իրագործում է անձնակազմի վերապատրաստման և զարգացման ռազմավարությունը, ստեղծում և պահպանում է անձնակազմի վերապատրաստման և զարգացման անհրաժեշտ բնագավառները գնահատելու մեթոդներ։ Այս բաժնի նպատակն է աջակցել մեր աշխատակիցների անձնական և մասնագիտական աճին, ուստի այն օգնում է վերջիններիս պարզելու ուսուցման ու զարգացման իրենց կարիքները, գնահատում է ծրագրերը և առաջարկում ծրագրի բովանդակությունն ու վերապատրաստման մեթոդները՝ ելնելով առկա կարիքներից։ Անձնակազմի զարգացման և վերապատրաստման բաժինը պատասխանատվություն է կրում ընթացիկ վերապատրաստման կուրսերի արդյունավետության, կիրառելիության և իրականացման շարունակական վերահսկողության համար։ Բանկի վերապատրաստման մասնագետները ոչ միայն կատարում են առաջարկություններին համապատասխան փոփոխություններ/նորարարություններ, այլև մշակում և անց են կացնում վերապատրաստման դասընթացներ՝ ելնելով բիզնեսի/անհատի կարիքներից և պահանջներից։ Նրանք նաև վերահսկում են վերապատրաստված մասնագետների առաջընթացը հարցաթերթիկների և ղեկավարների հետ հետագա քննարկումների միջոցով։
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի մարքեթինգի բաժինը պրոֆեսիոնալների թիմ է, որ մշտապես աջակցում է Առևտրավարկային և բանկային մանրածախ ծառայություններ տրամադրող բաժիններին` նպատակ ունենալով հզորացնել մեր բրենդը և ապահովել բիզնեսի աճը։ Մարքեթինգը բանկի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է։ Թե՛ թիմը, թե՛ նրա պատասխանատվության շրջանակները շարունակ ընդլայնվում են։ Մարքեթինգի առաքելությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝ ապրանքանիշ, բիզնես և մարդիկ։ Մեր նպատակն է մշտապես պահպանել Էյչ-Էս-Բի-Սի-ի առաջատար դիրքը հայաստանյան շուկայում, որը ներկայացնում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ տրամադրող խոշորագույն հաստատություններից մեկը
Այս ամենը հնարավոր է միայն շնորհիվ պրոֆեսիոնալ, գործունյա և նպատակասլաց մարքեթինգ մասնագետների թիմային աշխատանքի։ Մարքեթինգ բաժնի ընդլայնումը հնարավորություններ է ստեղծում վերոհիշյալ հատկանիշներով օժտված մասնագետների համար հետևյալ ոլորտներում: Հետևեք թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններին, և դուք կարող եք դառնալ մեր թիմակիցը:
Մենք փորձում ենք զարգացնել և ընդլայնել մարքեթինգի այս ոլորտը, որպեսզի խթանենք օնլայն գործարքները և ծառայություններից ինտերնետի միջոցով օգտվելը: Հայաստանում ինտերնետի օգտագործման կայուն աճը ընդգծում է ինտերնետ աղբյուրների կարևորությունը` փորձառու մասնագետների պահանջարկ ստեղծելով ինտերնետ մարքեթինգի ոլորտում։
Մեր ոլորտի առանցքը ծառայությունների մարքեթինգն է։ Մեր խնդիրն է շուկայում հանդես գալ այնպիսի առաջարկներով և ձեռնարկել այնպիսի ակցիաներ, որոնք կազդեն և կփոխեն ընտրություն կատարելու մարդկային վարքագիծը։ Առևտրավարկային բիզնեսի համար սա նշանակում է արդյունավետ մարքեթինգ միջոցառումներ և ծառայությունների/գործիքների մասին իրազեկման ծրագրեր։ Իսկ Բանկային մանրածախ ծառայություններում` հաճախորդների պահանջարկի խթանմանն ուղղված նպատակային միջոցների օգտագործում։ Մեզ համար չափազանց կարևոր է մարքեթինգ նպատակով ծախսված յուրաքանչյուր դրամի առավելագույն արդյունավետությունը:
Հանդիսանալով մարքեթինգի ոչ ավանդական ճյուղ՝ շուկայի հետազոտման և տվյալների վերլուծության մասնագետների տրամադրած մանրամասն տեղեկությունները վճռորոշ դեր են խաղում և օգնում մեզ մարքեթինգային ծրագրերը դարձնել թիրախային և հասցնել նպատակակետին։ Հետազոտությունների իրականացմանը զուգահեռ, մենք նաև հետևում ենք, որպեսզի բիզնեսներն օգտագործեն այդ տեղեկությունները, հօգուտ բանկի կոմերցիոն շահերի։ Բացի այդ, հաճախորդների տվյալների վերլուծությունը չափազանց կարևոր դեր է խաղում հաճախորդների սեգմենտավորման և թիրախի ընտրության հարցում։ Պարբերաբար իրականացնում ենք նաև հաճախորդների գոհունակության և գաղտնի գնորդ հարցումները՝ նպատակ ունենալով բարձր մակարդակի վրա պահել հաճախորդների սպասարկումը։ Սա այն ոլորտն է , որտեղ, բիզնեսի ընկալման զգացողությամբ օժտված վիճակագրական վերլուծությունների և հետազոտությունների մասնագետները կարող են կարիերայի զարգացման լայն հեռանկարներ ունենալ, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում և Խմբում:
Թերևս գլխավոր մարտահրավերը Էյչ-Էս-Բի-Սի-ի բրենդի «ձեր բանկն ամբողջ աշխարհում» գաղափարախոսութան դիրքավորումն է յուրաքանչյուր շուկայում ։ Չափազանց կարևոր է, որպեսզի այն արտահայտված լինի Հայաստանում իրականացվող մարքեթինգի, իրազեկման և կորպորատիվ պատասխանատվության բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում: