Մենք փնտրում ենք տաղանդավոր, նպատակասլաց և խանդավառ անձանց, որոնք`
Մենք ողջունում ենք ցանկացած մասնագիտություն և կրթություն ունեցող դիմորդներին։ Այնուամենայնիվ, այնպիսի պատրաստված և բազմազան միջավայրում, ինչպիսին մերն է, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև հայերենի, անգլերենի ու ռուսերենի վարժ իմացությունը բացառապես կարևոր են։
Ձեր հաջողությունը կախված է Ձեզանից, այն մտքերից ու ջանքերից, որ ներդնում եք Ձեր դիմում հարցաթերթիկը լրացնելու պահին։
Մենք կարդում և մանրակրկիտ կերպով գնահատում ենք յուրաքանչյուր դիմում ելնելով մեր աշխատանքի պահանջներից, որպեսզի համոզված լինենք մեր որոշման արդարացիության մեջ։
Իմաստ չունի դիմել Ձեր «երազած աշխատանքի» համար, եթե Դուք չեք կատարել Ձեր կարողությունների և ունակությունների, ինչպես նաև աշխատանքի նկարագրի անհրաժեշտ վերլուծություն և պատշաճ մտքերով չեք փորձել հնարավորինս լավագույն տպավորությունը թողնել Ձեր դիմումով։
Հարկ է նշել, որ Ձեր դիմումը մեր առաջին շփումն է Ձեզ հետ, և Ձեր մասին առաջին տպավորությունը ստանում ենք այն ամենից, ինչ գրել եք։ Շատ ավելի կարևոր է ստանալ ճիշտ կազմված դիմում, քան ստանալ այն ավելի շուտ։ Այնպես որ, դադար առեք և հետևեք ներքոհիշյալ քայլերին, որպեսզի վստահ լինեք, որ Ձեր դիմումը լավագույնն է։
Աշխատանքի նկարագիրն ու պահանջները
Ուսումնասիրեք պաշտոնը, որի համար դիմում եք։ Ուշադիր քննեք աշխատանքի նկարագիրը, աշխատանքային պարտականությունները և պահանջվող հատկանիշները, որոնք անհրաժեշտ են գործառույթը բարձր մակարդակով կատարելու համար։
Ձեր գիտելիքներն ու հմտությունը
Վերանայեք Ձեր ունակությունները և փորձը՝ ելնելով տվյալ պաշտոնի նկարագրից՝ Ձեր ուժերի, ինչպես նաև զարգանալու հնարավոր ոլորտների մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար։
Ձերունակություններ և աշխատանքի պահանջների համադրությունը
Կշռադատեք անկեղծորեն՝ արդյո՞ք դա ճիշտ պաշտոն է Ձեզ համար՝ համոզվելու, որ այն իսկապես համապատասխանում է Ձեր ունակություններին, հետաքրքրություններին և անձնական ձգտումներին մոտակա և ավելի երկարատև ժամանակահատվածներում։ Աշխատեք խուսափել պարզապես այս կամ այն պաշտոնին դիմելուց` զուտ Ձեր ներկայիս աշխատանքն ամեն գնով փոխելու նպատակով։ Դուք, ինչպես նաև անձնակազմն ընտրող կառավարիչը, պետք է համոզված լինեք, որ առկա է փոխադարձ հետաքրքրություն ու համապատասխանություն աշխատանքի պահանջներին։
Եթե վերոհիշյալ քայլերից հետո Դուք դեռ զգում եք, որ սա ճիշտ աշխատանք է Ձեզ համար, ապա ուշադրությամբ լրացրեք Էյչ-Էս-Բի-Սի դիմում հարցաթերթիկի բոլոր պահանջվող տողերը։
Լրացման լեզուն
Անգլերենով լրացրեք բոլոր այն բաժինները, որտեղ հստակ նշված է դրա անհրաժեշտությունը, այլապես Ձեր դիմումին ընթացք չի տրվի։ Բացի այն, որ մենք հետաքրքրված ենք Ձեր տեսակետներով, ցանկանում ենք նաև ստուգել Ձեր անգլերենի իմացության աստիճանը։
Ձեր մասնագիտական տվյալները
Աշխատեք տալ հնարավորինս շատ տեղեկություններ Ձեր մասին (Ձեր ունակությունները, մղումները, ձեռք բերած փորձը, մոտակա և ավելի երկար ժամանակահատվածների նպատակները, հետաքրքրությունները, առավելությունները և այլն)։ Ներկայացրեք ճշգրիտ և տեղին պատասխաններ։ Ձեր դիմումում տրված տեղեկությունները անձնակազմի ընտրության սկզբնական փուլում Ձեր ունակությունները, տեսակետները ներկայացնելու և մեզ վրա տպավորություն գործելու միակ միջոցն են։ Շատերն անհաջողություն են կրում հենց այս փուլում, քանի որ չեն պատասխանում տրված հարցերին կամ չեն տալիս բավականաչափ տեղեկություններ։
Մեզ հետ աշխատելու Ձեր ցանկության հիմնավորումը
Որոշ հարցեր նպատակ ունեն պարզելու, թե ինչպիսի ներդրում Դուք կարող եք ունենալ ունենալ Էյչ-Էս-Բի-Սի-ում և ինչու եք կարծում, որ Էյչ-Էս-Բի-Սի-ում աշխատելն արդյունավետ կլինի Ձեզ համար։ Յուրաքանչյուր պատասխանի համար հատկացված են գնահատման միավորներ։ Մի կենտրոնացեք մեկի վրա և անտեսեք մյուսները։ Հիշեք, որ մենք չենք կարող ընտրել աշխատակիցներին՝ ելնելով Էյչ-Էս-Բի-Սի-ում աշխատելու նրանց երազանքից, մինչև չլինի իրական հիմնավորում այն ամենի, ինչը հնարավոր է ձեռք բերել համատեղ։
Հստակ պատասխաններ
Տվեք բովանդակալից, բայց հակիրճ պատասխաններ։ Պատասխաններից մի քանիսի համար նախատեսել ենք բառերի որոշակի քանակ։ Ձեր պատասխանում օգտագործված բառերի քանակը չպետք է գերազանցի նշված թիվը։
Խնդրում ենք հստակ նշել, թե ինչ պաշտոն է Ձեզ հետաքրքրում։ Դրանով իսկ կօգնեք մեզ քննարկելու Ձեր թեկնածությունը ճիշտ տեղի համար (բանկի տարբեր բաժանմունքների մասին տեղեկանալու համար խնդրում ենք այցելել Աշխատանքի հնարավորության ոլորտները բաժինը)։
Ուղարկեք ամբողջությամբ լրացված դիմում-հարցաթերթիկը միայն vacancy.armenia@hsbc.com հասցեով։ Սա միակ պաշտոնական էլեկտրոնային հասցեն է, որը նախատեսված է թափուր աշխատատեղերի համար։ Բոլոր մյուս հասցեատերերը ոչ մի պատասխանատվություն չեն կրում պատասխանելու աշխատանքին վերաբերող Ձեր նամակներին։