Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Բաժնետերեր / Խորհրդի անդամներ / Ղեկավարներ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության օրենսդության համաձայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու Բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել` www.cba.am/AM/lalaws/orenq2.pdf հասցեում:

Վերոնշված տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել Բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով` hsbc.armenia@hsbc.com:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բաժնետերերը


Բաժնետիրոջ անվանումը Հասցե Մասնակցության չափը Գործունեության տեսակը
Էյչ-Էս-Բի-Սի Յուրփ Բ.Վ. 8 Canada Square, London,
E14 5HQ, United Kingdom
70% Հոլդինգային Ընկերություն
Ուինգս Իսթեբլիշմենթ Landstrasse 99, FL9494Schaan, Liechtenstein 30% Սեփական միջոցների կառավարում և ներդրումներ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ Խորհրդի անդամների և գործադիր մարմնի անդամների տվյալները

Վաչէ Մանուկեան, Խորհրդի նախագահ (Ծնվել է 1945թ.)
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ հիմնադիր բաժնետեր, ընտրվել է խորհրդի նախագահ 1995թ: Լոնդոնում բնակվող միջազգային հեղինակություն վայելող գործարար և ֆիլանտրոպ: Հանդիսանում է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Սթիվեն Ռոսս Սայնֆիլդ Փրեսս, Խորհրդի անդամ
(Ծնվել է 1955թ. մարտի 03-ին)
2009թ. հունիսի 10-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Ուելսի և Անգլիայի երդվյալ հաշվապահների ինստիտուտը: 1976-1987թ. եղել է Սթոյ Հայվարդ, Երդվյալ հաշվապահներ –ի գործընկեր: Ներկայումս Փրեսս Սթենթոն Ասսոսիեթս կազմակերպության սեփականատերն է:

Ռանջիթ Գոկարն, Խորհրդի անդամ (Ծնվել է 1967թ. հունվարի 24-ին)
2010թ. հունվարի 12-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Սայդենհամի Առևտրի Քոլեջը և Կառավարման Հնդկական Ինստիտուտը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի ընկերության գործադիր ղեկավարի պաշտոնը:

Ալան Բիթթի, Խորհրդի անդամ (Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 22-ին)
2011թ. ապրիլի 28-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Միացյալ Թագավորությունում գտնվող Էդինբուրգի և Հերիոթթ-Ուոթթ համալսարանները: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի ընկերության Մայրցամաքային Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Մարկ Էմմերսոն, Խորհրդի անդամ (Ծնվել է1966թ. մարտի 23-ին)
2011թ. ապրիլի 28-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Միացյալ Թագավորությունում գտնվող Լաֆբորոու համալսարանը և Բանկային ինստիտուտը /Associate of Chartered Institute of Bankers/: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի ընկերության Եվրոպայի տարածաշրջանի առևտրի ֆինանսավորման ծառայությունների կառավարչի պաշտոնը:

Արա Ալեքսանյան, Խորհրդի անդամ (Ծնվել է 1957թ. հունիսի 3-ին)
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ Խորհրդի անդամ է 1995 թվականից եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Վրաստան ՓԲԸ Խորհրդի անդամ՝ 2007 թվականից: ԵՊՀ ամբիոնի վարիչ է: 18.06.2003թ.-ից մինչեւ 30.09.2007թ. զբաղեցրել է Հայներարտբանկ ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնը:

Աստրիդ Քլիֆֆորդ, Գլխավոր գործադիր տնօրեն (Ծնվել է 1966թ. հունիսի 20-ին)
2010թ. հունվարի 30-ից նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և 2010թ. հունիսի 01-ին գրանցվել է այդ պաշտոնում ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանը և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը: Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում:

Գայ Լյուիս, Խորհրդի անդամ(Ծնվել է 1976թ. ապրիլ 20-ին)
2009թ. օգոստոսի 05-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի անդամ: Ավարտել է Բրիսթոլի համալսարանը: Ներկայումս սովորում է Լիվերպուլի համալսարանում (հեռակա ուսուցում): 2006-2008թ. եղել է Մավրիկիոսի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ՍՊԸ-ի Փոխնախագահ, մարկետինգի և բիզնես զարգացման բաժնի կառավարիչ: Ներկայումս զբաղեցնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Վրաստան Բաժնետիրական ընկերության Գլխավոր գորրծադիր տնօրենի պաշտոնը:

Մկրտիչ Լոռեցյան, Ներքին աուդիտի ղեկավար (Ծնվել է 1970թ նոյեմբերի 1-ին)
Աշխատում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սկսած 1998 թվականից: 1993-ին ավարտել է Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարանը: Մինչև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերական վարչությունում (1993-1998): Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես Ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետ, այնուհետև նշանակվել է Ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկիչ (2003-2006): 2006թ. հուլիսի 13-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ խորհրդի որոշմամբ զբաղեցնում է Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

Իրինա Սեյլանյան, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Ֆինանսական շուկաներում գործառնությունների կառավարիչ (Ծնվել է 1975 թ. փետրվարի 3-ին)
Աշխատում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սկսած 1997թվականից: 1996թ.-ին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: 2001-2007թ. ժամանակահատվածում սովորել է Էյ-Սի-Սի-Էյ հաստատությունում (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա, ACCA Member-ի կոչում): Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում աշխատանքի անցնելուց առաջ աշխատել է մի շարք ընկերություններում, որպես համակարգչային ծրագրավորող: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ (1997-1999), այնուհետև նշանակվել է ֆինանսական վերահսկողության բաժնի ավագ մասնագետ (1999-2000), ֆինանսական վերահսկողության բաժնի վերահսկիչ (2000-2001), ֆինանսական վերահսկողության բաժնի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կառավարիչ (2001-2002), ներքին աուդիտի ղեկավար (2002-2006), ֆինանսական շուկաներում գործառնությունների կառավարիչ (2006թ.-մինչ օրս): 2007թ հունիսի 19-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և մինչ օրս աշխատում է այդ պաշտոնում:

Վարդան Գրքիկյան (Ծնվել է 1968թ. ապրիլի 7-ին) Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Ռիսկերի կառավարման ստորաբաժանման ղեկավար
Աշխատում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սկսած 1995 թվականից: 1992թ.-ին ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, իսկ 1994թ.ին` Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում զբաղեցրել է հաճախորդների սպասարկման բաժնի պետի, առևտրավարկային վարչության մենեջերի, առևտրավարկային վարչության պետի պաշտոնները: 2009թ. հուլիսի 24-ից նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ ռիսկերի կառավարման ստորաբաժանման ղեկավար:

Գեւորգ Թառումյան, Ֆինանսական տնօրեն (Ծնվել է 1969թ մայիսի 23-ին)
Աշխատում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում 2008 թվականի ապրիլից որպես Գլխավոր Ֆինանսկական տնօրեն: 1992թ.-ին ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտւտը, իսկ 2004 թվականին ուսանել է Լոնդոնի Տնտեսագիտության Բարձրագույն Դպրոցի ամառային դասընթացը: Ներկայումս Էյ-Սի-Սի-Էյ որակավորման հավակնորդ է: Բանկային համակարգում իր գործունեությունը սկսել է 1994 թվականին ՀՀ ԿԲ վերահսկողության ծառայությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, ինչպես նաև իրականացրել է Հայաստանում Բազելյան Կոմիտեի ղեկավարության ներքո Միջին Ասիայի և Կովկասի տարածաշրջանների բանկային վերահսկողության կոորդինացումը: 1999 թվականին տեղափոխվել է ՙՀայներարտբանկ՚ ՓԲԸ որպես ֆինանսական տնօրեն, իսկ 2006 թվականի փետրվարին նշանակվել է նույն բանկի Գլխավոր տնօրենի տեղակալ: 2007 թվականի ապրիլից աշխատել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում որպես Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահի տեղակալ, Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն: Բանկային համակարգում աշխատանքը Գևորգ Թառումյանը համատեղել է դասախոսական գործունեության հետ` բանկային համակարգի աշխատակիցների համար իրականացնելով դասախոսություններ ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման թեմաներով: Հանդիսանում է բանկային գործ, ֆինանսական վերլուծություն և ռիսկերի կառավարում թեմաներով մի շարք դասագրքերի հեղինակ և համահեղինակ:

Աստղիկ Դրամբյան, Գլխավոր հաշվապահ (Ծնվել է 1978թ. ապրիլի 15-ին)
Աշխատում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սկսած 1998 թվականից: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2002-2006թ. ժամանակահատվածում սովորել է Էյ-Սի-Սի-Էյ հաստատությունում (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) և ստացել ACCA Member-ի կոչում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ (1998-2001), այնուհետև նշանակվել է ֆինանսական վերահսկողության բաժնի ֆինանսական գծով վերլուծող-ավագ մասնագետ (2001-2002), ֆինանսական վերահսկողության վարչության հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի կառավարիչ (2002-2008): 2008թ. հունիսի 19-ին նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր հաշվապահ:

Բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձինք

1. Գրիֆֆին ինթերնեյշնլ լիմիթեդ

Բանկի ուղղակի նշանակալից մասնակից «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի Վի» ընկերության բաժնետոմսերի 76.23% սեփականատեր: Գործունեության տեսակը` հոլդինգային ընկերություն:

Թարմացվել է` 13/01/2012 14:00