Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան

Մեր մասին

Բանկը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպա-իրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996թ. և 1999թ.-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի:
Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30%-ը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկը առաջատարներից մեկն է արտարժույթի շուկայում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ անհատ և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին` Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Բանկը հանդիսանում է առաջատար, արտարժույթի միջազգային շուկայում:

Բանկը հանդիսանում է SWIFT և BANKMAIL վճարային համակարգերի անդամ:

Մեր առաքելությունը

  • Առաջնակարգ սպասարկման, ծառայությունների և լուծումների շնորհիվ հասնել հաճախորդների առավելագույն բավարարվածության:
  • Մեր բաժնետերերի համար երկարաժամկետ, արդարացի և առավելագույն եկամուտների ապահովում:
  • Ապահովել բանկի առաջատար դիրքերը մեր կողմից ընտրված ոլորտներում:
  • Խթանող, արդարացի և հաճելի աշխատանքային մթնոլորտի ստեղծում:

Մեր նպատակը

  • Գործունեություն
    Արագ և որակյալ գործունեության ապահովում
  • Շահութաբեր աճ
    Շրջանառության ծավալների և եկամուտների ավելացում
  • Վարկային պորտֆելի որակ
    Վարկային պորտֆելի բարձր որակի պահպանում
  • Արդյունավետություն
    Ծախսերի կրճատում և ռեսուրսների արդյունավետ օգտագործում
  • Կենտրոնացում դեպի հաճախորդը
    Հաճախորդներին մշտապես բարձրակարգ ծառայությունների մատուցում
  • Մարդիկ
    Լավագույն կադրերի ներգրավում, պահպանում և ըստ արժանավույնս վարձատրում

Փաստեր

2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկը սպասարկում է 36,251 անհատ և 5,592 իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների և ունի 398 աշխատակից:

2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմում են 179,065,372 հազար դրամ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ունի 8 գրասենյակ/մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ Երևանում:

Թարմացվել է` 26/04/2011 14:00