Մենք մշտապես ձգտում ենք Ձեզ բարձրակարգ և որակյալ սպասարկում տրամադրել: Իսկ սխալների դեպքում, արագ հայտնաբերել դրանք և ուղղել: Ցանկացած տիպի բողոք/պահանջ ունենալու դեպքում, խնդրում ենք դիմել մեր որևէ մասնաճյուղ,
(+37410) 515 000 հեռախոսահամարով, կամ hsbc.armenia@hsbc.com էլ. փոստի հասցեով:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
ա. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները,
բ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 65-րդ, 120-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի 48-րդ կետով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները:
Նշված տեղեկատվության և փաստաթղթերի պատճենների ստացման համար կարող եք դիմել Հաճախորդների սպասարկման բաժին:
Տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճանները ձեզ կտրամադրվի դիմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ արժեթղթերի ազդագրերի, որոնք կտրամադրվեն նման պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
Փաստաթղթերի պատճենների տրամադրման դեպքում ձեզանից կգանձվի ՀՀ 50 դրամ վճար մեկ էջի համար: Արժեթղթերի ազդագրերի թղթային տարբերակները տրամադրվում են անվճար:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ -ի կողմից հաճախորդների բողոքների քննության ընթացակարգ (PDF, 309KB)
Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր (Հավելված 1) (PDF, 216KB)