Վրացական լարիով ծառայությունների դադարեցում

Վրացական լարիով ծառայությունների դադարեցում

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որոշում է կայացրել սկսած 2016 թ. դեկտեմբերի 19 - ից դադարեցնել վրացական լարիով բոլոր ծառայությունների մատուցումը, մասնավորապես`մենք չենք կարող սպասարկել վրացական լարիով հաշիվները, կատարել փոխանցումներ և արտարժույթի փոխանակման գործարքներ այդ արժույթով:

Վրացական լարիով ծառայությունների փոխարեն Դուք կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող ծառայություններից այլ արժույթներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հաճախորդների սպասարկման մեր աշխատակիցներին ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարել` +374 (60) 655 000 հեռախոսահամարով:


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ

Թարմացվել է` 09/11/2016 15:00