Ռուսաստանի Դաշնության արժեթղթերի շուկայում Ներդրումային ծառայությունների դադարեցում

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) որոշում է կայացրել սկսած 2015թ օգոստոսի 10-ից դադարեցնել Ռուսաստանի Դաշնության արժեթղթերի շուկայում Ներդրումային ծառայությունների մատուցումը:

Այդ կապակցությամբ Բանկը համապատասխան փոփոխություններ է կատարել Բանկի «Ներդրումային Ծառայությունների Մատուցման Սակագների և Բրոքերային և Պահառուական Ծառայությունների Կանոնների մեջ»:

Պահառուական հաշիվներին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին հնարավորություն կտրվի արժեթղթերը փոխանցել այլ պահառուի մոտ ըստ հաճախորդի ընտրության:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դադարեցված ծառայությունների փոխարեն Հաճախորդները կարող են միջոցները տեղաբաշխել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ բանկային հաշիվների կամ ավանդների տեսքով, ինչպես նաև ներդնել ՀՀ պետական պարտատոմսերում և ՀՀ կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերում:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ս.թ. օգոստոսի 10-ից:

Կից ներկայացնում ենք Բանկի Ներդրումային Ծառայությունների վերանայված Սակագները և Բրոքերային և Պահառուական Ծառայությունների վերանայված Կանոնները:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 (60) 655 000 հեռախոսահամարով կամ այցելել ցանկացած մասնաճյուղ:


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 21/07/2015 15:00