ԱՄՆ դոլարով այլ բանկերի կողմից թողարկված չեկերի ընդունման ժամանակավոր դադարեցում

Ծանուցում ԱՄՆ դոլարով այլ բանկերի կողմից թողարկված չեկերի ընդունման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) որոշում է կայացրել երկարաձգել այլ բանկերի կողմից թողարկված ԱՄՆ դոլարով չեկերի ընդունման ժամանակավոր դադարեցումը ևս 6 ամսով մինչև 2017թ. մարտի 1-ը: Հիշեցնենք, որ նշված ծառայության մատուցումը կասեցված է սկսած 2016թ. հունիսի 6-ից:

Ծառայության մատուցումը վերսկսելու դեպքում Բանկն այդ մասին պատշաճ կերպով կտեղեկացնի իր հաճախորդներին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որպես այլընտրանք Ձեր գումարները կարող եք ԱՄՆ դոլարով ստանալ բանկային փոխանցումների միջոցով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 20/09/2016 15:00