ՄաստերՔարտ-ով իրականացվող գործարքների սահմանափակում սանկցիաների ենթարկված որոշ երկրներում

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կարևորելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի և ՄաստերՔարտ վճարային համակարգի կողմից միջազգային պատժամիջոցներին համապատասխանելու պարտավորությունները, սահմանափակել է Բանկի կողմից տրամադրված ՄաստերՔարտ կրեդիտ քարտերով կատարվող կանխիկ և անկանխիկ գործարքների իրականացումը միջազգային պատժամիջոցների ենթարկված հետևյալ երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիա, Հյուսիսային Կորեա և Սուդան: Սահմանափակվել է նաև Կուբայի Հանրապետությունում ԱՄՆ դոլարով ՄաստերՔարտ կրեդիտ քարտերով իրականացվող գործարքների կատարումը: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի օգոստոսի 3-ից:

Հարցերի դեպքում այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 (60) 655 000 մեր Հեռախոսային կենտրոնին միանալու համար:


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 05/08/2015 15:00