Ժամետային ավանդներ

Առավելագույնս օգտվեք Ձեր գումարներից

Ձեր գումարների ապահով աճ

Ստանդարտ ժամկետային
ավանդ

Տոկոսագումարների վճարման եղանակԱվանդի մարման
ժամանակ

Արժույթ

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
եվրո

Արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար եվրո

Կարող է բացվել
ինտերնետային բանկային
ծառայության միջոցով Այո

 

Միջանկյալ տոկոսագումարով
ժամկետային ավանդ

Տոկոսագումարների վճարման եղանակԱմսական միջանկյալ
տոկոսագումարի վճարում

Արժույթ

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
եվրո

Արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար եվրո

Կարող է բացվել
ինտերնետային բանկային
ծառայության միջոցով Այո

 

Ավանդային ծառայություններ

Ավանդային ծառայություններ

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 07/04/2016 15:00

 

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո ավանդի մայր գումարը կփոխանցվի այլ հաշվի (չի ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և մեկ ամսվա համար վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով: Այս տարբերակը հասանելի է միայն ՀՀ դրամով ավանդի դեպքում:

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով, իսկ տոկոսագումարը չի ներդրվի:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները կփոխանցվեն այլ հաշվի (չեն ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ինչպես կարող եմ ստանալ տոկոսագումարները?

1. Մարման ժամանակ
2. Ամսական կտրվածքով
Տոկոսագումարը կմուտքագրվի Ձեր ՀՀ դրամով հաշվին ամսական կտրվածքով կամ մարման ժամանակ` համաձայն ժամկետային ավանդի պայմանագրի: Գումարը կարող եք դուրս բերել Ձեր բանկոմատային քարտի միջոցով կամ այցելելով որևէ մասնաճյուղ:

 
 

Որո՞նք են ժամկետային ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքները:

Հաճախորդի պահանջով կատարված ավանդի ցանկացած վաղաժամկետ փոփոխության դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը: Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, ապա այն ենթակա է դուրսգրման հիմնական գումարից:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք համալրել իմ ժամկետային ավանդի գումարը:

Ոչ, Դուք չեք կարող համալրել Ձեր ավանդի գումարը, սակայն ցանկացած ժամանակ կարող եք բացել ժամկետային ավանդի նոր հաշիվ:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք մասամբ օգտագործել ժամկետային ավանդի գումարը:

Դա կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում: Սակայն, եթե Ձեր գումարի միայն մի մասի կարիքն ունեք, ապա մենք ուրախությամբ կբացենք նոր ժամկետային ավանդ` այն գումարով, որ ցանկանում եք խնայել:

 
 

Հարկվու՞մ է արդյոք իմ ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարներ:

Համաձայն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի` ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Սակայն անհանգստանալու կարիք չկա. մեր բանկը, հանդիսանալով հարկային գործակալ, Ձեր անունից կիրականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները: