Ստանդարտ ժամկետային ավանդ

Ազատ գումարների արդյունավետ տեղաբաշխում

  • Հաշվի անվճար բացում և սպասարկում
    Ժամկետային ավանդի հաշվի բացումն անվճար է և սպասարկման վճար չի կիրառվում:
  • Արժույթն ընտրելու հնարավորություն
    Ժամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:

  • Մարման եղանակներ
    Ավանդի մարման տարբերակների ընտրություն և տոկոսագումարների վճարում ավանդի ժամկետի վերջում:
  • Երաշխավորված խնայողություն
    Ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:


Կուտակային ժամկետային ավանդներ

Սկսեք խնայել այսօր Ձեր անհոգ ապագայի համար մեր Կուտակային Ժամկետային ավանդների օգնությամբ

Մանրամասներ

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

Ավանդային ծառայություններ

Ավանդային ծառայություններ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 01/04/2018 15:00

 

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո ավանդի մայր գումարը կփոխանցվի այլ հաշվի (չի ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և մեկ ամսվա համար վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով, իսկ տոկոսագումարը չի ներդրվի:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները կփոխանցվեն այլ հաշվի (չեն ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ինչպես կարող եմ ստանալ տոկոսագումարները?

1. Մարման ժամանակ
2. Ամսական կտրվածքով
Տոկոսագումարը կմուտքագրվի Ձեր ՀՀ դրամով հաշվին ամսական կտրվածքով կամ մարման ժամանակ` համաձայն ժամկետային ավանդի պայմանագրի: Գումարը կարող եք կանխիկացնել Ձեր բանկոմատային քարտի միջոցով կամ այցելելով որևէ մասնաճյուղ:

 
 

Որո՞նք են ժամկետային ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքները:

Հաճախորդի պահանջով կատարված ավանդի ցանկացած վաղաժամկետ փոփոխության դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, ապա այն ենթակա է դուրսգրման հիմնական գումարից:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք համալրել իմ ժամկետային ավանդի գումարը:

Ոչ, Դուք չեք կարող համալրել Ձեր ավանդի գումարը, սակայն ցանկացած ժամանակ կարող եք բացել ժամկետային ավանդի նոր հաշիվ:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք մասամբ օգտագործել ժամկետային ավանդի գումարը:

Դա կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում: Սակայն, եթե Ձեր գումարի միայն մի մասի կարիքն ունեք, ապա մենք կառաջարկենք բացել նոր ժամկետային ավանդ` այն գումարով, որ ցանկանում եք խնայել:

 
 

Հարկվու՞մ է արդյոք իմ ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարները:

Համաձայն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի` ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Բանկը, հանդիսանալով Ձեր հարկային գործակալը, Ձեր անունից կիրականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները: