STATUS

Սակագներ և գանձումներ

Հաշվի բացում և սպասարկում

Օգտվեք հաշիվների անվճար բացումից և սպասարկումից:

Ծառայություն Սակագին
Ընթացիկ հաշիվ Անվճար
Խնայողական հաշիվ Անվճար
ժամկետային ավանդային հաշիվ1 (ներառյալ կուտակային) Անվճար
Էսքրոու հաշիվ2 Էսքրոու գումարի 0.5%-ը (նվազագույնը 100,000 ՀՀ դրամ առավելագույնը 500,000 ՀՀ դրամ)

1 Ժամկետային ավանդային հաշիվը բացվում է միայն ՀՀ դրամով խնայողական/ընթացիկ հաշվի առկայության դեպքում:
2 Էսքրոու հաշիվը բանկի կողմից տրամադրվող միանվագ ծառայություն է, որը նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կողմերի միջև հաշվարկների ապահով իրականացման համար:

Միջազգային Visa PLUS բանկոմատային քարտ

Միջազգային Visa PLUS բանկոմատային քարտը թողարկվում է ընթացիկ հաշվի հետ մեկտեղ: Տվյալ քարտին կարող եք կցել մինչև 3 հաշիվ և կառավարել դրանք բանկոմատներից: Ավելին, Դուք կարող եք կատարել կանխիկացում առանց գանձումների Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բանկոմատներից ամբողջ աշխարհում:

Քարտի թողարկում և սպասարկում Անվճար
Հավելյալ քարտի թողարկում և սպասարկում Անվճար
Քարտի վերաթողարկում Անվճար
Կանխիկացում HSBC Խմբի բանկոմատներից Անվճար
Կանխիկացում ոչ HSBC Խմբի բանկոմատներից 2,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի համար
Կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափ 1,000,000 ՀՀ դրամ
Բանկի հաշիվների միջև փոխանցումներ Անվճար
Փոխանցման օրական սահմանաչափ 3,000,000 ՀՀ դրամ

ՄաստերՔարտ® World Black Edition քարտ

Որպես STATUS հաճախորդ Ձեզ կտրամադրվի ՄաստերՔարտ World Black Edition քարտը, որը հանդիսանում է ՄաստերՔարտ վճարահաշվարկային համակարգի` Հայաստանում ներկայացված պրեմիում դասի քարտերից լավագույնը:

Քարտի փաթեթը ներառում է

Ճանապարհորդության անվճար ապահովագրություն1

Ձեզ է առաջարկվում անվճար ճանապարհորդության ապահովագրություն, որը տրամադրում է տարեկան մինչև 30,000 եվրո արժողությամբ ծածկույթ ամբողջ աշխարհում: Վայելեք Ձեր ուղևորությունը, իսկ Ձեր ՄաստերՔարտ World Black Edition քարտը կհոգա մնացածի մասին:

Անվճար Առաջնային Անցաթուղթ (Priority Pass Card)

Առաջնային Անցաթուղթը մուտքի հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 600 օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ՝ ներառյալ: Որպես քարտատեր՝ Դուք ստանում եք տարեկան 1 անվճար մուտքի հնարավորություն նշված օդանավակայանների սպասարկման սրահներ:

Անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը հնարավորություն կընձեռի պատվիրել զանազան ծառայություններ, կատարել տեղեկատվական հարցումներ, պատվիրել ավիատոմսեր, կատարել տարբեր տիպի ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ընդամենը մեկ հեռախոսազանգով:

Հրատապ ծառայություններ արտերկրում

Ճանապարհորդելիս եղեք ավելի վստահ ՄաստերՔարտ World Black Edition քարտի հետ, եթե նույնիսկ կորցրել եք Ձեր կանխիկը կամ քարտը: ՄաստերՔարտի Գլոբալ Ծառայության միջոցով Ձեր քարտը արտասահմանում կվերաթողարկվի մինչև 48 ժամվա ընթացքում, իսկ մինչև 1,000 ԱՄՆ դոլար կանխիկ Ձեզ կտրամադրվի Ձեր կարիքների համար` 24 ժամվա ընթացքում:

Հատուկ առաջարկներ և զեղչեր

Օգտվեք հատուկ զեղչերից և առաջարկներից, որոնք գործում են Հայաստանում գտնվող ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում և արտերկրում գտնվող բազմաթիվ հյուրանոցներում, ռեստորաններում, սպա-կենտրոններում և առևտրի սրահներում:

Գանձումներ և վճարումներ
Քարտի թողարկում Անվճար
Քարտային հաշվի սպասարկում Անվճար
Հավելյալ քարտի թողարկում և սպասարկում Անվճար
Տարեկան անվանական տոկոսադրույք 18%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 19,56%
Կանխիկի տրամադրման վճար` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացնելիս Անվճար
Կանխիկի տրամադրման վճար` ArCa համակարգում գործող այլ բանկոմատներից / POS տերմինալներից կանխիկացնելիս 1.5% (նվազագույնը 500 ՀՀ դրամ)
Կանխիկի տրամադրման վճար` ArCa համակարգին չպատկանող բանկոմատներից / POS տերմինալներից կանխիկացնելիս 2.5% (նվազագույնը 1,000 ՀՀ դրամ բանկոմատներից, նվազագույնը 3,000 ՀՀ դրամ POS տերմինալներից կանխիկացնելու դեպքում)
Կանխիկի հրատապ տրամադրում (մինչև 1,000 ԱՄՆ դոլար)3 50,000 ՀՀ դրամ
Քարտից քարտ գումարների փոխանցում (ԱրՔա կայքի միջոցով` www.arca.am) - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կրեդիտ քարտերի միջև փոխանցված գումարի 0.75%-ը
- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կրեդիտ քարտերից ԱրՔա համակարգում գործող այլ վճարային քարտերի միջև փոխանցված գումարի 1.5%-ը
Քարտի վերաթողարկում Անվճար
Քարտի հրատապ վերաթողարկում3 75,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի ապաբլոկավորում Անվճար
Գործարքի պատճենի տրամադրում 8,000 ՀՀ դրամ4
Իրական գործարքի ոչ ճիշտ վիճարկում 15,000 ՀՀ դրամ
Քարտի վարկային սահմանաչափի մշտական կամ ժամանակավոր վերանայում Անվճար
SMS ծառայություն Անվճար
Ամսական քաղվածքի առաքում (ՀՀ տարածքում) Անվճար
Քարտային հաշվի յուրաքանչյուր քաղվածքի պատճենի տրամադրում (եթե այն ունի 6 ամսվա վաղեմություն) 3,000 ՀՀ դրամ4
Վճարման ուշացման տուգանք Ժամկետանց գումարի 10%, առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափի գերազանցման տուգանք Սահմանաչափը գերազանցող գումարի 10%, առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Առաջնային մուտքի քարտի տրամադրում Անվճար
Առաջնային մուտքի քարտի օգտագործում օդանավակայանների սպասասրահներում5 20,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր այցի համար
Ճանապարհորդության ապահովագրություն (30,000 եվրո համաշխարհային ծածկույթով տարեկան ապահովագրության պոլիս) Անվճար
Միջազգային Կոնսիերժ ծառայություն Անվճար

Այլ պայմաններ
Վարկային սահմանաչափ և արժույթ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
Արտոնաշրջան (անտոկոս վարկավորում)6 Առավելագույնը` մինչև 45 օր (Առավելագույնը 15 օր քաղվածքի օրվանից)
Կանխիկի դուրսբերման սահմանաչափ (օրական) Վարկային սահմանաչափի 40%-ը կամ 500 000 ՀՀ դրամ, որն ավելի մեծ է
Կանխիկացման գործարքների քանակ (օրական) Առավելագույնը 3
Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի առավելագույն սահմանաչափ 10,000,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի դեպքում` հաճախորդի հնարավոր առավելագույն վնասի չափը, քարտի կորստի մասին տեղեկացնելուց հետո7 Մինչև 25,000 ՀՀ դրամ
Պարտադիր նվազագույն վճար Վերջնական բացասական մնացորդի 10%, (նվազագույնը 10,000 ՀՀ դրամ)
Գործարքի մերժման վճար
(կիրառվում է ՄաստերՔարտի կողմից)
ԱՄՆ 0,25 դոլարին համարժեք ՀՀ դրամ (յուրաքանչյուր գործարքի համար)

Կարևոր նշումներ և ընդհանուր պայմաններ

  • Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում
  • Քարտերը վավեր են երեք տարվա ընթացքում: Քարտերը ենթակա են վերաթողարկման Բանկի հայեցողությամբ
  • Կրեդիտ քարտի վարկային սահմանաչափը տրամադրվում է անժամկետ, սակայն կարող է վերանայվել Բանկի հայեցողությամբ
  • Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայել քարտի անվանական տոկոսադրույքները` շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով
  • Վարկային քարտի տրամադրման մասին որոշումը կայացվում է, և պլաստիկ քարտը հաճախորդի նախընտրած հասցեով առաքվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից տրամադրվող STATUS ծառայությունների բոլոր պայմանները և սակագները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն նախապես

1 Ճանապարհորդության ապահովագրությունը տրամադրվում է «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից ` վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրված ռիսկերի փաթեթը ներառում է`
- Բժշկական ծախսեր (ներառյալ ատամնաբուժական) ճանապարհորդության ժամանակ դժբախտ պատահարի կամ հանկարծակի հիվանդության դեպքում
- Բժշկական հաստատություն տեղափոխման ծախսեր
- Ապահովագրված անձի ռեպատրիացիայի (հայրենադարձության, ներառյալ հետմահու) ծախսեր
Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին:
2 Տարեկան փաստացի տոկոսադրույքի համար սեղմեք այստեղ:
3 Հայաստանից դուրս կանխիկի հրատապ տրամադրման (24 ժամվա ընթացքում), ինչպես նաև քարտի հրատապ վերաթողարկման համար` (48 ժամվա ընթացքում), խնդրում ենք զանգահարել +1 (636) 722 711 1 ՄաստերՔարտի աջակցության կենտրոնի հեռախոսահամարով:
4 Ներառյալ ԱԱՀ:
5 Առաջնային մուտքի ծառայությունը յուրաքանչյուր օրացուցային տարում ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հիմնական կամ հավելյալ (առկայության դեպքում) քարտապանի համար նախատեսում է oդանավակայանների «Priority Pass Airport Lounge» սպասասրահների 1 անվճար մուտքի հնարավորություն ամբողջ աշխարհում: Տվյալ օրացուցային տարվա ընթացքում չօգտագործված անվճար մուտքի հնարավորությունը չի փոխանցվում հաջորդ տարի: Եթե հիմնական կամ հավելյալ քարտապանը տվյալ օրացուցային տարվա ընթացքում օգտվում է 1 անվճար մուտքի հնարավորությունից, ապա հաջորդող մուտքերը, հնարավոր են համապատասխան վճարումը կատարելու դեպքում: Օդանավակայանների սպասասրահներ այցելելուց առաջ, խնդրում ենք ծանոթանալ տվյալ սրահ այցելության պայմաններին և այլ մանրամասներին՝ «Priority Pass Airport Lounge» ուղեցույցում, որը հասանելի է մեր մասնաճյուղերում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:
6 Արտոնաշրջանը կիրառվում է անկանխիկ գործարքների դեպքում, և եթե քաղվածքի վերջնական մնացորդի ամբողջ վճարումը ստացվել է Բանկի կողմից մինչև/կամ Վճարման օրը: Արտոնաշրջանի տևողությունը կարող է տարբեր լինել`կախված թե ամսվա որ օրն է տվյալ գործարքը գրանցվել քարտային հաշվի վրա:
7 Տես Քարտային Ծառայությունների Պայմանների 7-րդ կետը :

Կանխիկով գործարքներ

Կանխիկի մուտքագրում մասնաճյուղերում Անվճար
Կանխիկի մուտքագրում բանկոմատի միջոցով1 Անվճար
Կանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացում
ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով Անվճար
Այլ արտարժույթով 0.4%
Անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացում
  • ՀՀ դրամով
  • Արտարժույթով


Անվճար
0.4%2

1 Ծառայությունը հասանելի է Գլխավոր գրասենյակի մոտ գտնվող բանկոմատով: Կանխիկի մուտքագրման առավելագույն օրական սահմանաչափը՝ 1 միլիոն ՀՀ դրամ բանկոմատային քարտին կցված յուրաքանչյուր հաշվին:
2 Վճարը չի կիրառվում փոխանակման, հաճախորդի այլ հաշիվներից փոխանցման (եթե գումարները մուտքագրվել են կանխիկով) կամ Բանկի կողմից տրամադրված վարկային գումարների (բացառությամբ կրեդիտ քարտերի) դեպքում:

Հաշիվների հեռակառավարում

Կառավարեք Ձեր հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով:

Հեռախոսային բանկային ծառայություններ

Ծառայություն Սակագին
Հեռախոսային բանկային ծառայության գրանցում Անվճար
Օգտագործման վճար Չի կիրառվում
Բանկային ծառայությունների օգտագործում Համաձայն Ծառայությունների Սակագների

Կարևոր նշում
Բանկը կարող է վաղաժամկետ դադարեցնել Հաճախորդի հետ կնքած հեռախոսային բանկային ծառայությունից օգտվելու պայմանագիրը, եթե վերջին 12 ամիսների ընթացքում Հեռախոսային բանկային ծառայության միջոցով գործարք չի կատարվել:

Ինտերնետային և Մոբայլ1 բանկային ծառայություններ

Ծառայություն Սակագին
Ինտերնետային բանկային ծառայության միանվագ վճար Անվճար
Մոբայլ բանկային ծառայության միանվագ վճար Անվճար
Սպասարկում Անվճար
Առցանց անվտանգության սարքի վերաթողարկում 5,000 ՀՀ դրամ*
Բանկային ծառայություններ Համաձայն Ծառայությունների Սակագների

Կարևոր նշում
Բանկը կարող է վաղաժամկետ դադարեցնել Հաճախորդի հետ կնքած Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայությունից օգտվելու պայմանագիրը,
եթե վերջին 12 ամիսների ընթացքում Հաճախորդի Ինտերնետային/Մոբայլ բանկային համակարգի օգտագործողի անունը ակտիվ չի եղել (Հաճախորդը համակարգ մուտք չի գործել):

1 Մոբայլ բանկային ծառայությունը հասանելի է միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկի Ինտերնետային բանկային ծառայությանը գրանցված հաճախորդներին:
* Ներառյալ ԱԱՀ:

Փոխանցումներ/Բանկային մուրհակներ

Հանդիսանալով SWIFT համընդհանուր էլեկտրոնային վճարումների ցանցի անդամ, Բանկն առաջարկում է իրականացնել փոխանցումներ ՀՀ դրամով և բոլոր հիմնական արտարժույթներով` USD, EUR, GBP, RUB, CHF, AUD, AED, HKD, JPY, CAD:

ՀՀ դրամով փոխանցումներ (ՀՀ տարածքում)1
Հաշվից փոխանցումներ2 Անվճար
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Անվճար
Փոխանցումներ/Բանկային մուրհակներ արտարժույթով
Ելքային փոխանցում
(USD, EUR, GBP, RUB, CHF, AUD, AED, HKD, JPY, CAD)
0.1 %
Մուրհակների տրամադրում 0.1 %
Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին Անվճար

Այլ պայմաններ

Ծառայություն Սակագին
Բանկում առկա հաշիվների միջև փոխանցումներ Անվճար
Վճարման հանձնարարականի փոփոխում/չեղարկում Անվճար
Արտարժույթով վճարման հանձնարարականի ուսումնասիրման վճար (գանձվում է անկախ ուսումնասիրման արդյունքներից) 20,000 ՀՀ դրամ

Կարևոր նշումներ

  • Արտարժույթով ցանկացած ելքային փոխանցման կամ բանկային մուրհակի տրամադրման դեպքում նվազագույն միջնորդավճար - 6 000 ՀՀ դրամ
  • Եթե փոխանցված միջոցներն արդեն վճարված են շահառուին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար
  • Միջնորդ/շահառու բանկ(եր)ի գանձումները կարող են վճարվել թե' փոխանցողի և թե' ստացողի կողմից` Ձեր ընտրությամբ, նախօրոք համաձայնեցնելով բանկի հետ:
  • Միջնորդ/շահառու բանկ(եր)ի գանձումները փոխանցողի հաշվից գանձման դեպքում կիրառվող միջնորդավճարներ, երբ շահառուն գումարը պետք է ստանա առանց պահումների
    • ԱՄՆ դոլարով ԱՄՆ տարածքում գործող ցանկացած բանկի ուղղված փոխանցումների համար - 5 000 ՀՀ դրամ
    • ԱՄՆ դոլարով ԱՄՆ տարածքից դուրս գործող որևէ բանկի ուղղված փոխանցումների համար - 10 000 ՀՀ դրամ
    • Այլ արտարժույթով փոխանցումների համար - 5 0003 ՀՀ դրամ
  • Միջնորդավճար ԱՄՆ դոլարով ԱՄՆ տարածքից դուրս որևէ բանկի ուղղված փոխանցումների համար, երբ փոխանցողը վճարում է միայն առաջին միջնորդ բանկի միջնորդավճարը և շահառուն գումարը ստանում է այլ միջնորդ / շահառու բանկերի պահումներից հետո - 5 000 ՀՀ դրամ

1 ՀՀ տարածքում ՀՀ դրամով փոխանցումների դեպքում, եթե փոխանցվող գումարը պարունակում է լումա, ապա այն կկլորացվի մինչև տասնորդական նիշը՝ ստանդարտ մոտեցմամբ:
2 Եթե վճարման հանձնարարականը (առավելագույնը 25 միլիոն ՀՀ դրամ) Բանկ է ներկայացվում ժամը 14:00-ից հետո, բայց ոչ ուշ, քան 15:00-ն և պահանջվում է կատարել այն նույն օրը, ապա Բանկը կկիրառի գանձում` 5,000 ՀՀ դրամի չափով: Ինտերնետային/Մոբայլ և Հեռախոսային Բանկային ծառայությունների միջոցով մինչև ժամը 15:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները կատարվում են նույն օրը առանց լրացուցիչ գանձման:
3 Եթե փաստացի գանձված միջնորդավճարը ավել է քան 20,000 ՀՀ դրամի համարժեքը, ապա վճարված և փաստացի գանձված միջնորդավճարների տարբերությունը ենթակա է գանձման փոխանցողի հաշվից:

Չեկեր

Եթե ունեք ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով ընթացիկ հաշիվներ, ապա կարող եք անվճար պատվիրել չեկային գրքույկ, որը կկցվի Ձեր հաշիվներից մեկին:

Չեկեր1

Չեկային գրքույկի տրամադրում Անվճար
Վճարման արգելանքի կիրառում/չեղարկում Անվճար
Անբավարար մնացորդի պատճառով չեկի վերադարձ Անվճար

Այլ չեկեր

Մուրհակների և այլ չեկերի մուտքագրում հաշվին Անվճար2
Առանց վճարման վերադարձված չեկի դիմաց գանձում 10,000 ՀՀ դրամ գումարած միջնորդ/վերադարձնող բանկերի գանձումները

1 Չեկային գրքույկներ տրամադրվում են ընթացիկ հաշիվ ունեցող հաճախորդներին միայն ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
2 Չեկով մուտքագրված միջոցների արտարժույթով կանխիկացման դեպքում կկիրառվի 0.4% միջնորդավճար:

Անհատական պահատեղեր

Անհատական պահատեղերը առաջարկվում են տարեկան կամ ամսական վարձակալությամբ և միայն Էյչ-Էս-Բի-Սի STATUS հաճախորդներին մեր մասնաճյուղերից երեքում. Գլխավոր գրասենյակ՝ Տերյան 66 հասցեում, Կոմիտաս մասնաճյուղ՝ Կոմիտաս պողոտա 3 հասցեում և Ստատուս մասնաճյուղ՝ Բաղրամյան պողոտա 4/1 հասցեում:

  Մինչև մեկ տարի ժամկետով Մինչև մեկ ամիս ժամկետով
Էքստռա մեծ 200,000 ՀՀ դրամ* 50,000 ՀՀ դրամ*
Մեծ 120,000 ՀՀ դրամ* 30,000 ՀՀ դրամ*
Միջին 90,000 ՀՀ դրամ* 30,000 ՀՀ դրամ*
Փոքր 36,000 ՀՀ դրամ* 15,000 ՀՀ դրամ*

1 Հաճախորդը միաժամանակ կարող է ունենալ նշված պահատեղերից միայն 1 էքստրա մեծ կամ 1 մեծ կամ 2 միջին կամ 2 փոքր կամ 1 միջին և 1 փոքր չափի պահատեղ:
* Ներառյալ ԱԱՀ

Բանկային հաշվի քաղվածքներ / այլ փաստաթղթեր

Բանկային հաշվի քաղվածքների/այլ փաստաթղթերի առաքում

Ծառայություն Սակագին
Փոստով ՀՀ տարածքում (ամսական) Անվճար
Փոստով ՀՀ տարածքից դուրս միայն ստանդարտ փոստային ծառայության միջոցով (ամսական) 25,000 ՀՀ դրամ1*
Էլ-փոստով (ամսական, շաբաթական, օրական) Անվճար
Ինտերնետով2 (ամսական, շաբաթական, օրական) Անվճար
Մասնաճյուղերից առձեռն (ամսական, շաբաթական, օրական) Անվճար

Այլ ծառայություններ

Ծառայություն Սակագին
Լիազորագրի ձևակերպում և հաշվի տվյալների համապատասխան փոփոխում Անվճար
Հաշվեկշռի հաստատման3/բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանքներ Անվճար
Բանկային հաշվի քաղվածքի/ բանկային հաշվի պատմության/գործարքի վավերացման փաստաթղթի յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրում (եթե այն ունի 6 ամսվա վաղեմություն) 3,000 ՀՀ դրամ4*

1 Արտարժութային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
2 Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար:
3 Հաշվեկշիռը հաստատող տեղեկանքը տրամադրվում է հայտը ստանալու օրվա և ժամի դրությամբ:
4 Ինտերնետային/Մոբայլ կամ Հեռախոսային Բանկային ծառայության միջոցով դիմելու դեպքում կկիրառվի նվազեցված վճար` 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր կրկնօրինակի համար: Կրկնօրինակը կուղարկվի Ձեր նախընտրած մասնաճյուղը դիմումի ստացման օրվանից 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:
* Ներառյալ ԱԱՀ:

Արտոնյալ պայմաններով տրամադրվող այլ ծառայություններ

Որպես STATUS հաճախորդ օգտվեք մի շարք այլ արտոնություններից և զեղչերից:

Ժամկետային ավանդ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների համար` ստանդարտ տոկոսադրույքից համապատասխանաբար 0.5% և 0.25% բարձր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկ Առանց վարկի տրամադրման վճարի

Վարկի տրամադրման վճար (50,000 – 200,000 ՀՀ դրամ կախված վարկի տեսակից և գումարից) չի գանձվում
-1% ՀՀ դրամով վարկերի համար
ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսով ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով: Տոկոսադրույքը փոփոխական է և տվյալ պահին կազմում է՝
9.5% + 1.5% = 11%
որտեղ՝
9.5% - Բանկի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք
1.5% - Հաստատուն մարժա (ստանդարտ 2.5%-ի փոխարեն)

-1% ԱՄՆ դոլարով վարկերի համար
ԱՄՆ դոլարով վարկերը տրամադրվում են ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսով ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով: Տոկոսադրույքը փոփոխական է և տվյալ պահին կազմում է՝
9.25% - 1.25% = 8%
որտեղ՝
9.25% - Բանկի ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք
1.25% - - Հաստատուն մարժա (ստանդարտ 0.25%-ի փոխարեն)
Ավտոմեքենայի վարկ -1%
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսով ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով: Տոկոսադրույքը փոփոխական է և տվյալ պահին կազմում է՝
9.5% + 3.5% = 13%, որտեղ՝
9.5% - Բանկի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք
3.5% - Հաստատուն մարժա (ստանդարտ 4.5%-ի փոխարեն)
Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկ Առանց վարկի տրամադրման վճարի
Վարկի տրամադրման վճար (50,000 - 100,000 ՀՀ դրամ կախված վարկի գումարից) չի գանձվում
Անհատական սպառողական վարկ -1%*
Վարկը տրամադրվում է 15% տարեկան անվանական հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ 16%-ի փոխարեն*:

Առանց վարկի տրամադրման վճարի
Այն հաճախորդներից, որոնց վարկի գումարը գերազանցում է 1 միլիոն ՀՀ դրամը, 20,000 ՀՀ դրամ վարկի տրամադրման վճարը չի գանձվի

Ավելի բարձր սահմանաչափ
Վարկը տրամադրվում է ստանդարտից բարձր առավելագույն սահմանաչափով՝ 3,000,000 ՀՀ դրամ ստանդարտ 2,000,000 ՀՀ դրամի փոխարեն
Անշարժ գույքի ապահովագրություն Գույքի գնահատված արժեքի 0.16%` ստանդարտ 0.18%-ի փոխարեն

Արտոնյալ տոկոսադրույքը կիրառվում է միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկով ձեռք բերված անշարժ գույքի համար

* Չի գործում Անհատական սպառողական վարկի հատուկ առաջարկի շրջանակներում տրամադրված վարկերի դեպքում: Մանրամասներին ծանոթացեք առաջարկի էջում :

Թարմացվել է` 24/05/2018 15:00

 

Անհրաժեշտ պայմաններ

Դուք կարող եք անվճար օգտվել STATUS ծառայություններից, եթե Ձեր տվյալները բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին.

  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Ձեր հաշիվներին առկա միջին գումարային կրեդիտային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմում է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ
  • Դուք հանդիսանում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Premier հաճախորդ
  • Դուք հանդիսանում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Private Banking հաճախորդ
  • Դուք STATUS հաճախորդի ընտանիքի անմիջական անդամ եք (ամուսին, կին, հայր, մայր, որդի, դուստր)1

Հետագայում վերը նշված պայմաններին չբավարարելու դեպքում Դուք կարող եք ժամանակավորապես օգտվել STATUS ծառայություններից` ամսական վճարելով 20,000 ՀՀ դրամ2` Բանկի հայեցողությամբ:

1 Ընտանիքի անդամը կարող է օգտվել STATUS ծառայությունից այն դեպքում, եթե STATUS հաճախորդի Բանկի հաշիվներին առկա միջին գումարային կրեդիտային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ
2 STATUS կարգավիճակ ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի կիրառվում

 
 

Անվճար կանխիկացում ամբողջ աշխարհում

Օգտվեք արտոնյալ սակագներից անշարժ գույքի և անհատական սպառողական վարկի համար:

 
 

Քարտ, որը կգերազանցի Ձեր բոլոր սպասումները

ՄաստերՔարտ World Black Edition քարտը ստեղծելիս հաշվի են առնվել քարտատերերի պրեմիում սեգմենտի բոլոր նախասիրությունները: Որպես քարտատեր Ձեզ է առաջարկվում անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն, հրատապ ծառայություններ արտերկրում, անվճար Առաջնային Անցաթուղթ (Priority Pass), անվճար ճանապարհորդության ապահովագրություն, ինչպես նաև հատուկ առաջարկներ և զեղչես ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 
 

Ֆինանսական արտոնություններ և արտոնյալ պայմաններ

Օգտվեք արտոնյալ սակագներից անշարժ գույքի և անհատական սպառողական վարկի համար:

Ծառայություններ STATUS հաճախորդների համար առաջարկվող արտոնյալ սակագներ
Անշարժ գույքի վարկ - (50,000 - 200,000) ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար չի կիրառվում (50,000 – 200,000 ՀՀ դրամ` կախված վարկի տեսակից և գումարից)
Անհատական սպառողական վարկ -1%
1 % ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
Ծառայություններ STATUS հաճախորդների համար առաջարկվող արտոնյալ սակագներ
Անշարժ գույքի վարկ - (50,000 - 200,000) ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար չի կիրառվում (50,000 – 200,000 ՀՀ դրամ` կախված վարկի տեսակից և գումարից)
Անհատական սպառողական վարկ -1%
1 % ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
 
 

Լավագույնս կառավարեք ինչպես Ձեր բիզնեսը, այնպես էլ` ազատ ժամանակը:

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար ՄաստերՔարտ World Black Edition քարտատերերի համար:

Կոնսիերժ ծառայությունն ակտիվացնելու կարիք չկա: Եթե ունեք ՄաստերՔարտ World Black Edition քարտը, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է Ձեզ համար:

 
 

Ճանապարհորդելիս եղեք ավելի վստահ

Կարիք չկա անհանգստանալու, եթե նույնիսկ Դուք կորցրել եք Ձեր կանխիկը կամ քարտը: Ձեր քարտը կվերաթողարկվի մինչև 48 ժամվա ընթացքում, իսկ մինչև 1,000 ԱՄՆ դոլար կանխիկ Ձեզ կտրամադրվի Ձեր կարիքների համար` 2-24 ժամվա ընթացքում:

Պարզապես զանգահարեք ՄաստերՔարտի աջակցության կենտրոն +1 636 722 711 1 հեռախոսահամարով:

 
 

Ճանապարհորդելիս օգտվեք 600 օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից

Օդանավակայանների և սպասասրահների ցանկին և մանրամասներին ծանոթացեք Priority Pass Airport Lounge ուղեցույցում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:

Առաջնային մուտքի ծառայությունը յուրաքանչյուր օրացուցային տարում ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հիմնական կամ հավելյալ (առկայության դեպքում) քարտապանի համար նախատեսում է oդանավակայանների «Priority Pass Airport Lounge» սպասասրահների 1 անվճար մուտքի հնարավորություն ամբողջ աշխարհում: Տվյալ օրացուցային տարվա ընթացքում չօգտագործված անվճար մուտքի հնարավորությունը չի փոխանցվում հաջորդ տարի: Եթե հիմնական կամ հավելյալ քարտապանը տվյալ օրացուցային տարվա ընթացքում օգտվում է 1 անվճար մուտքի հնարավորությունից, ապա հաջորդող մուտքերը, հնարավոր են համապատասխան վճարումը կատարելու դեպքում: Օդանավակայանների սպասասրահներ այցելելուց առաջ, խնդրում ենք ծանոթանալ տվյալ սրահ այցելության պայմաններին և այլ մանրամասներին՝ «Priority Pass Airport Lounge» ուղեցույցում, որը հասանելի է մեր մասնաճյուղերում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:

 
 

Արտոնյալ պայմաններով տրամադրվող այլ ծառայություններ

Որպես STATUS հաճախորդներ օգտվեք մի շարք արտոնություններից և զեղչերից:

Ժամկետային ավանդ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների1 համար` ստանդարտ տոկոսադրույքից համապատասխանաբար 0.5% և 0.25% բարձր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի վարկ Վարկի ձևակերպման վճար2 չի կիրառվում
Ավտոմեքենայի վարկ Ստանդարտից 1% ցածր անվանական տոկոսադրույք
Անհատական սպառողական վարկ Ստանդարտից 3% ցածր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի ապահովագրություն3 Գույքի գնահատված արժեքի 0.17%` ստանդարտ 0.19%-ի փոխարեն
Բժշկական ապահովագրություն 10% զեղչ ընտրված ապահովագրական փաթեթից

1 Արտոնյալ տոկոսադրույքները չեն գործում ինտերնետային բանկային ծառայության միջոցով բացված ժամկետային ավանդների համար:
2 Կախված վարկի տեսակից և գումարի չափից ձևակերպման վճարը կարող է տատանվել 50,000 և 200,000 ՀՀ դրամի միջև:
3 Տոկոսադրույքը կիրառվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկով ձեռք բերված անշարժ գույքի համար: