STATUS

Հիմնական բանկային ծառայությունները արտոնյալ սակագներով

Օգտվեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից մատուցվող ծառայություններից արտոնյալ պայմաններով և սակագներով:

Օգտվեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից մատուցվող ծառայություններից արտոնյալ պայմաններով և սակագներով:

Միաջազգային VISA PLUS բանկոմատային քարտ

Միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ

  • Քարտը ընդունվում է աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում
  • Կանխիկացման վճար չի կիրառվում HSBC Խմբի բանկոմատներից օգտվելու դեպքում
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 1

ՄաստերՔարտ World Black Edition քարտ

  • Առանց տրամադրման և սպասարկման վճարի
  • Անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն
  • Հրատապ ծառայություններ արտերկրում
Վարկեր

Վարկեր

  • Անշարժ գույքի վարկեր առանց տրամադրման վճարի
  • Ստանդարտ անվանական տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույք անհատական սպառողական վարկի դեպքում
Արտարժույթի փոխանակում

Արտարժույթի փոխանակում

Ստացեք բանկում գործող արտարժույթի լավագույն փոխարժեքները Ձեր բոլոր գործարքների համար:

Պրեմիում դասի կրեդիտ քարտ

ՄաստերՔարտ World Black Edition քարտն ամբողջ աշխարհում հայտնի բացառիկ հնարավորություններով քարտ է, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ իր քարտատերերին:

ՄաստերՔարտ World Black Edition քարտն ամբողջ աշխարհում հայտնի բացառիկ հնարավորություններով քարտ է, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ իր քարտատերերին:

Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն

Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն

Պատվիրեք զանազան ծառայություններ, կատարեք հարցումներ, պատվիրեք ավիատոմսեր, կատարեք տարբեր տիպի ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 Հրատապ ծառայություններ արտերկրում

Հրատապ ծառայություններ արտերկրում

  • Քարտի վերաթողարկում 48 ժամվա ընթացքում քարտի գողության կամ կորստի դեպքում
  • Մինչև 1,000 ԱՄՆ դոլար հրատապ կանխիկի տրամադրում` 2-24 ժամվա ընթացքում
Առաջնային Անցաթուղթ

Առաջնային Անցաթուղթ

  • Մուտքի հնարավորություն աշխարհի ավելի քան 600 օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ
  • Տարեկան մեկ անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ

Տարեկան ճանապարհորդական ապահովագրություն

Ստացեք անվճար ճանապարհորդության ապահովագրություն, որը տրամադրում է տարեկան մինչև 30,000 եվրո արժողությամբ ծածկույթ ամբողջ աշխարհում:

Ճանաչում և անհատական մոտեցում

Հաղորդեք նոր որակ սովորական բանկային ծառայություններին, դրանք դարձնելով ավելի անհատական:

Հաղորդեք նոր որակ սովորական բանկային ծառայություններին, դրանք դարձնելով ավելի անհատական:

Անհատական խորհրդատու

STATUS-ի անդամ դառնալու պահից, Ձեզ կցված անհատական բանկային ծառայությունների գծով փորձառու խորհրդատուն կօժանդակի և խորհուրդներ կտա Ձեզ բանկային ծառայությունների հետ կապված ցանկացած հարցում:

Առանձնացված STATUS մասնաճյուղ

STATUS հաճախորդների համար նախատեսված ժամանակակից և միջազգային արդի չափանիշներին համապատասխան մասնաճյուղը վկայում է լավագույն հաճախորդի հանդեպ ունեցած մեր հատուկ և բացառիկ վերաբերմունքի մասին:

Մասնաճյուղը գտնվում է Բաղրամյան պողոտա 4/1 հասցեում:

STATUS անդամակցության քարտ

Ստացեք STATUS անդամակցության քարտ, որով Ձեզ կճանաչեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բոլոր մասնաճյուղերում:

Թարմացվել է` 22/02/2018 15:00

 

Անհրաժեշտ պայմաններ

Դուք կարող եք անվճար օգտվել STATUS ծառայություններից, եթե Ձեր տվյալները բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին.

  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Ձեր հաշիվներին առկա միջին գումարային կրեդիտային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմում է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ
  • Դուք հանդիսանում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Premier հաճախորդ
  • Դուք հանդիսանում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Private Banking հաճախորդ
  • Դուք STATUS հաճախորդի ընտանիքի անմիջական անդամ եք (ամուսին, կին, հայր, մայր, որդի, դուստր)1

Հետագայում վերը նշված պայմաններին չբավարարելու դեպքում Դուք կարող եք ժամանակավորապես օգտվել STATUS ծառայություններից` ամսական վճարելով 20,000 ՀՀ դրամ2` Բանկի հայեցողությամբ:

1 Ընտանիքի անդամը կարող է օգտվել STATUS ծառայությունից այն դեպքում, եթե STATUS հաճախորդի Բանկի հաշիվներին առկա միջին գումարային կրեդիտային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ
2 STATUS կարգավիճակ ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի կիրառվում

 
 

Անվճար կանխիկացում ամբողջ աշխարհում

Օգտվեք արտոնյալ սակագներից անշարժ գույքի և անհատական սպառողական վարկի համար:

 
 

Քարտ, որը կգերազանցի Ձեր բոլոր սպասումները

ՄաստերՔարտ World Black Edition քարտը ստեղծելիս հաշվի են առնվել քարտատերերի պրեմիում սեգմենտի բոլոր նախասիրությունները: Որպես քարտատեր Ձեզ է առաջարկվում անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն, հրատապ ծառայություններ արտերկրում, անվճար Առաջնային Անցաթուղթ (Priority Pass), անվճար ճանապարհորդության ապահովագրություն, ինչպես նաև հատուկ առաջարկներ և զեղչես ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 
 

Ֆինանսական արտոնություններ և արտոնյալ պայմաններ

Օգտվեք արտոնյալ սակագներից անշարժ գույքի և անհատական սպառողական վարկի համար:

Ծառայություններ STATUS հաճախորդների համար առաջարկվող արտոնյալ սակագներ
Անշարժ գույքի վարկ - (50,000 - 200,000) ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար չի կիրառվում (50,000 – 200,000 ՀՀ դրամ` կախված վարկի տեսակից և գումարից)
Անհատական սպառողական վարկ -1%
1 % ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
Ծառայություններ STATUS հաճախորդների համար առաջարկվող արտոնյալ սակագներ
Անշարժ գույքի վարկ - (50,000 - 200,000) ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար չի կիրառվում (50,000 – 200,000 ՀՀ դրամ` կախված վարկի տեսակից և գումարից)
Անհատական սպառողական վարկ -1%
1 % ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
 
 

Լավագույնս կառավարեք ինչպես Ձեր բիզնեսը, այնպես էլ` ազատ ժամանակը:

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար ՄաստերՔարտ World Black Edition քարտատերերի համար:

Կոնսիերժ ծառայությունն ակտիվացնելու կարիք չկա: Եթե ունեք ՄաստերՔարտ World Black Edition քարտը, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է Ձեզ համար:

 
 

Ճանապարհորդելիս եղեք ավելի վստահ

Կարիք չկա անհանգստանալու, եթե նույնիսկ Դուք կորցրել եք Ձեր կանխիկը կամ քարտը: Ձեր քարտը կվերաթողարկվի մինչև 48 ժամվա ընթացքում, իսկ մինչև 1,000 ԱՄՆ դոլար կանխիկ Ձեզ կտրամադրվի Ձեր կարիքների համար` 2-24 ժամվա ընթացքում:

Պարզապես զանգահարեք ՄաստերՔարտի աջակցության կենտրոն +1 636 722 711 1 հեռախոսահամարով:

 
 

Ճանապարհորդելիս օգտվեք 600 օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից

Օդանավակայանների և սպասասրահների ցանկին և մանրամասներին ծանոթացեք Priority Pass Airport Lounge ուղեցույցում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:

Առաջնային մուտքի ծառայությունը յուրաքանչյուր օրացուցային տարում ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հիմնական կամ հավելյալ (առկայության դեպքում) քարտապանի համար նախատեսում է oդանավակայանների «Priority Pass Airport Lounge» սպասասրահների 1 անվճար մուտքի հնարավորություն ամբողջ աշխարհում: Տվյալ օրացուցային տարվա ընթացքում չօգտագործված անվճար մուտքի հնարավորությունը չի փոխանցվում հաջորդ տարի: Եթե հիմնական կամ հավելյալ քարտապանը տվյալ օրացուցային տարվա ընթացքում օգտվում է 1 անվճար մուտքի հնարավորությունից, ապա հաջորդող մուտքերը, հնարավոր են համապատասխան վճարումը կատարելու դեպքում: Օդանավակայանների սպասասրահներ այցելելուց առաջ, խնդրում ենք ծանոթանալ տվյալ սրահ այցելության պայմաններին և այլ մանրամասներին՝ «Priority Pass Airport Lounge» ուղեցույցում, որը հասանելի է մեր մասնաճյուղերում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:

 
 

Արտոնյալ պայմաններով տրամադրվող այլ ծառայություններ

Որպես STATUS հաճախորդներ օգտվեք մի շարք արտոնություններից և զեղչերից:

Ժամկետային ավանդ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների1 համար` ստանդարտ տոկոսադրույքից համապատասխանաբար 0.5% և 0.25% բարձր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի վարկ Վարկի ձևակերպման վճար2 չի կիրառվում
Ավտոմեքենայի վարկ Ստանդարտից 1% ցածր անվանական տոկոսադրույք
Անհատական սպառողական վարկ Ստանդարտից 3% ցածր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի ապահովագրություն3 Գույքի գնահատված արժեքի 0.17%` ստանդարտ 0.19%-ի փոխարեն
Բժշկական ապահովագրություն 10% զեղչ ընտրված ապահովագրական փաթեթից

1 Արտոնյալ տոկոսադրույքները չեն գործում ինտերնետային բանկային ծառայության միջոցով բացված ժամկետային ավանդների համար:
2 Կախված վարկի տեսակից և գումարի չափից ձևակերպման վճարը կարող է տատանվել 50,000 և 200,000 ՀՀ դրամի միջև:
3 Տոկոսադրույքը կիրառվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկով ձեռք բերված անշարժ գույքի համար: