STATUS

Մուտք գործեք բանկային բացառիկ ծառայությունների աշխարհը

  • Բացառիկ սպասարկում
    Սպասարկվեք անհատական խորհրդատուների կողմից` հատուկ առանձնացված STATUS մասնաճյուղում:



  • Բացառիկ սպասարկում
    Սպասարկվեք անհատական խորհրդատուների կողմից` հատուկ առանձնացված STATUS մասնաճյուղում:

  • Պրեմիում դասի անվճար կրեդիտ քարտ
    Ստացեք անվճար ՄաստերՔարտ World Black Edition քարտ, ինչպես նաև միջազգային կոնսիերժ, ճանապարհորդության ապահովագրություն և այլ ծառայություններ:

  • Առավելություններ Ձեզ և Ձեր ընտանիքի համար:
    Ձեր ընտանիքի անդամները նույնպես կարող են օգտվել STATUS փաթեթում ներառված արտոնություններից և ծառայություններից:

  • Ծառայություններ արտոնյալ սակագներով
    Օգտվեք բանկում գործող լավագույն սակագներից, պայմաններից և տոկոսադրույքներից:

Թարմացվել է` 14/12/2016 15:00

 

Անհրաժեշտ պայմաններ

Դուք կարող եք անվճար օգտվել STATUS ծառայություններից, եթե Ձեր տվյալները բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին.

  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Ձեր հաշիվներին առկա միջին գումարային կրեդիտային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմում է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ
  • Դուք հանդիսանում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Premier հաճախորդ
  • Դուք STATUS հաճախորդի ընտանիքի անմիջական անդամ եք (ամուսին, կին, հայր, մայր, եղբայր, քույր, որդի, դուստր)1

Հետագայում վերը նշված պայմաններին չբավարարելու դեպքում Դուք կարող եք ժամանակավորապես օգտվել STATUS ծառայություններից` ամսական վճարելով 20,000 ՀՀ դրամ2:

1 Ընտանիքի անդամը կարող է օգտվել STATUS ծառայությունից այն դեպքում, եթե STATUS հաճախորդի Բանկի հաշիվներին առկա միջին գումարային կրեդիտային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ
2 STATUS կարգավիճակ ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի կիրառվում

 
 

Անվճար կանխիկացում ամբողջ աշխարհում

Կանխիկացրեք գումար ձեր ընթացիկ և խնայողական հաշիվներից PLUS նշանը պատկերող ցանկացած բանկոմատից:

 
 

Քարտ, որը կգերազանցի Ձեր բոլոր սպասումները

ՄաստերՔարտ World Black Edition քարտը ստեղծելիս հաշվի են առնվել քարտատերերի պրեմիում սեգմենտի բոլոր նախասիրությունները: Որպես քարտատեր Ձեզ է առաջարկվում անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն, հրատապ ծառայություններ արտերկրում, անվճար Առաջնային Անցաթուղթ (Priority Pass), անվճար ճանապարհորդության ապահովագրություն, ինչպես նաև հատուկ առաջարկներ և զեղչես ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 
 

Ֆինանսական արտոնություններ և արտոնյալ պայմաններ

Օգտվեք արտոնյալ սակագներից անշարժ գույքի, ավտոմեքենայի և անհատական սպառողական վարկերի համար:

Ծառայություններ STATUS հաճախորդների համար առաջարկվող արտոնյալ սակագներ
Անշարժ գույքի վարկ - (50,000 - 200,000) ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար չի կիրառվում (50,000 – 200,000 ՀՀ դրամ` կախված վարկի տեսակից և գումարից)
Ավտոմեքենայի վարկ -1%
1% ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
Անհատական սպառողական վարկ -2%
2 % ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
 
 

Լավագույնս կառավարեք ինչպես Ձեր բիզնեսը, այնպես էլ` ազատ ժամանակը:

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար ՄաստերՔարտ World Black Edition քարտատերերի համար:

Կոնսիերժ ծառայությունն ակտիվացնելու կարիք չկա: Եթե ունեք ՄաստերՔարտ World Black Edition քարտը, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է Ձեզ համար:

 
 

Ճանապարհորդելիս եղեք ավելի վստահ

Կարիք չկա անհանգստանալու, եթե նույնիսկ Դուք կորցրել եք Ձեր կանխիկը կամ քարտը: Ձեր քարտը կվերաթողարկվի մինչև 48 ժամվա ընթացքում, իսկ մինչև 1,000 ԱՄՆ դոլար կանխիկ Ձեզ կտրամադրվի Ձեր կարիքների համար` 2-24 ժամվա ընթացքում:

Պարզապես զանգահարեք ՄաստերՔարտի աջակցության կենտրոն +1 636 722 711 1 հեռախոսահամարով:

 
 

Ճանապարհորդելիս օգտվեք 600 օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից

Օդանավակայանների և սպասասրահների ցանկին և մանրամասներին ծանոթացեք Priority Pass Airport Lounge ուղեցույցում կամ www.prioritypass.com ինտերնետային կայքում:

 
 

Արտոնյալ պայմաններով տրամադրվող այլ ծառայություններ

Որպես STATUS հաճախորդներ օգտվեք մի շարք արտոնություններից և զեղչերից:

Ժամկետային ավանդ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների1 համար` ստանդարտ տոկոսադրույքից համապատասխանաբար 0.5% և 0.25% բարձր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի վարկ Վարկի ձևակերպման վճար2 չի կիրառվում
Ավտոմեքենայի վարկ Ստանդարտից 1% ցածր անվանական տոկոսադրույք
Անհատական սպառողական վարկ Ստանդարտից 3% ցածր անվանական տոկոսադրույք
Անշարժ գույքի ապահովագրություն3 Գույքի գնահատված արժեքի 0.17%` ստանդարտ 0.19%-ի փոխարեն
Բժշկական ապահովագրություն 10% զեղչ ընտրված ապահովագրական փաթեթից

1 Արտոնյալ տոկոսադրույքները չեն գործում ինտերնետային բանկային ծառայության միջոցով բացված ժամկետային ավանդների համար:
2 Կախված վարկի տեսակից և գումարի չափից ձևակերպման վճարը կարող է տատանվել 50,000 և 200,000 ՀՀ դրամի միջև:
3 Տոկոսադրույքը կիրառվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկով ձեռք բերված անշարժ գույքի համար: