HSBC Plus

Օգտվեք հատուկ պայմաններից և խնայեք Ձեր գումարներն առավել կարևոր իրադարձությունների համար


Ի ՞նչ է HSBC PLUS-ը

HSBC PLUS-ը բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ1 է, որը կազմված է Հիմնական և Լրացուցիչ փաթեթներից: HSBC PLUS փաթեթ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ ՄաստերՔարտ Պլատինում քարտ: Ձեր ՄաստերՔարտ Պլատինում քարտի համար վճարելով ամսական 2,000 ՀՀ դրամ` Դուք ստանում եք բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթ, ներառյալ հաշվի սպասարկում, ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայություններ, վարկեր և ապահովագրություն, և այդ ամենը արտոնյալ սակագներով:

  • Հիմնական փաթեթը ներառում է հիմնական բանկային ծառայությունները: Փաթեթը Ձեզ կտրամադրվի անմիջապես HSBC PLUS հաճախորդ դառնալուց հետո:
  • Լրացուցիչ փաթեթը ներառում է վարկային, ավանդային և ապահովագրական ծառայություններ: Դուք կարող եք ըստ Ձեր ընտրության օգտվել փաթեթում ներառված բոլոր կամ որոշ ծառայություններից: Լրացուցիչ փաթեթի բոլոր ծառայություններն առաջարկվում են արտոնյալ պայմաններով:
 

HSBC PLUS հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ պայմաններ

HSBC PLUS ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ձեր տվյալները բավարարեն հետևյալ պայմաններից որևէ մեկին.

  • Ձեր ամսական զուտ եկամուտը կազմի առնվազն 400,000 ՀՀ դրամ և փոխանցվի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Ձեր հաշվեհամարին
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Ձեր հաշիվներին առկա միջին դրական մնացորդը վերջին 3 ամիսների ընթացքում կազմի առնվազն 4,000,000 ՀՀ դրամ

Կարևոր նշում
Հաճախորդի՝ HSBC PLUS փաթեթի պայմաններին այլևս չբավարարելու կամ փաթեթից դուրս գալու դեպքում Բանկը կարող է վերանայել Հաճախորդին HSBC PLUS փաթեթի շրջանակներում տրամադրված ծառայությունների սակագները և պայմանները և այդ ծառայությունների համար կիրառել ստանդարտ սակագներ և պայմաններ:

 


ՄաստերՔարտ Պլատինում Քարտ

Ընդգծեք Ձեր բարձր կարգավիճակը և հաղորդեք նոր որակ Ձեր գնումներին և ժամանցին

Մանրամասներ

Հիմնական փաթեթ

Վճարելով 2,000 ՀՀ դրամ ամսավճար` Դուք ստանում եք մի շարք ծառայություններ, այդ թվում հաշվի անվճար սպասարկում: Դուք կստանաք նաև անվճար ինտերնետային/մոբայլ և հեռախոսային բանկային ծառայություններ, որոնց միջոցով կկարողանաք 24/7 ռեժիմով օգտվել Ձեր հաշիվներից ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Հիմնական փաթեթը ներառում է նաև անվճար ՄաստերՔարտ Պլատինում քարտ և միջազգային կոնսիերժ ծառայություն: . Որպես HSBC PLUS հաճախորդ Դուք կվայելեք ոչ միայն նշված ֆինանսական առավելությունները, այլ նաև հաճախորդների առանձնահատուկ սպասարկում և անհատական մոտեցում: Զանգերի կենտրոնում կունենաք Ձեր անհատական խորհրդատուն: Զանգահարեք +374 (60) 65 55 56 և կատարեք գործարքներ, լուծեք Բանկի հետ կապված ցանկացած հարց` խնայելով Ձեր ժամանակը:

Ծառայություն
Սակագին HSBC PLUS հաճախորդի համար
Ընթացիկ և խնայողական հաշիվների բացում և սպասարկում Անվճար
ՄաստերՔարտ Պլատինում քարտի ամսական սպասարկման վճար 2,000 ՀՀ դրամ
Ընտանիքի անդամներին2 հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերի տրամադրում և պասարկում Անվճար
Ինտերնետային բանկային ծառայության գրանցում և օգտագործում Անվճար
Հեռախոսային բանկային ծառայության գրանցում և օգտագործում Անվճար

Ստորև բերված օրինակում ներկայացված է թե ինչքան գումար եք խնայում Դուք՝ Հիմնական փաթեթի միջոցով:

Օրինակ

HSBC PLUS հաճախորդն օգտվում է փաթեթի հիմնական ծառայություններից` երկու ընթացիկ հաշվից, Մաստեր Քարտ Պլատինում քարտից, ինչպես նաև գրանցվել է Ինտերնետային և Հեռախոսային բանկային ծառայություններին: Բացի այդ, հաճախորդի ընտանիքի անդամն օգտվում է նաև հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերից:

Ծառայություն Ստանդարտ տարեկան վճար HSBC PLUS հաճախորդների համար գործող տարեկան վճար
Հիմնական փաթեթ Երկու ընթացիկ հաշվի սպասարկում 7,200 ՀՀ դրամ Անվճար
ՄաստերՔարտ Պլատինում քարտի սպասարկման վճար 36,000 ՀՀ դրամ 24,000 ՀՀ դրամ
Ընտանիքի անդամին հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերի տրամադրում և սպասարկում 6,000 ՀՀ դրամ Անվճար
Հեռախոսային Բանկային ծառայության գրանցման վճար 1,000 ՀՀ դրամ
(միանվագ)
Անվճար
Ինտերնետային Բանկային ծառայության գրանցման վճար 5,000 ՀՀ դրամ
(միանվագ)
Անվճար
Տարեկան ընդհանուր վճար 55,200 ՀՀ դրամ 24,000 ՀՀ դրամ

Ընդհանուր խնայողությունը առաջին տարվա համար՝ 31,200 ՀՀ դրամ:

Լրացուցիչ փաթեթ

Փաթեթում ծառայություններ ներառելիս մենք հաշվի ենք առել դինամիկ ապրելակերպ ունեցող հաճախորդի ամենաբազմազան կարիքները և պահանջները:


1.Ժամկետային ավանդ Ձեր գումարներն ավելացնելու համար
HSBC PLUS փաթեթը կօգնի ավելացնել Ձեր գումարները` առաջարկելով ժամկետային ավանդներ¹ սովորականից բարձր տոկոսադրույքներով: HSBC PLUS հաճախորդները կարող են նաև օգտվել կուտակային ժամկետային ավանդի երեք տեսակներից և անկանխիկ մետաղական հաշիվներից` ստանդարտ տոկոսադրույքներով: Ստորև ներկայացված են ժամկետային ավանդի արտոնյալ պայմանները.

Ծառայություն
HSBC PLUS հաճախորդներին առաջարկվող արտոնյալ պայմաններ Մանրամասներ
Ժամկետային ավանդներ3 +0.5% ՀՀ դրամով ավանդների համար
+0.25% ԱՄՆ դոլարով ավանդների համար
ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների համար` ստանդարտ տոկոսադրույքից համապատասխանաբար 0.5 և 0.25 տոկոսով բարձր անվանական տոկոսադրույքներ

Որքա՞ն եք խնայում HSBC PLUS փաթեթի Ժամկետային ավանդի միջոցով:

Օրինակ

HSBC PLUS հաճախորդը ներդնում է ժամկետային ավանդ 5մլն ՀՀ դրամի չափով և մեկ տարի ժամկետով: Տվյալ պահին հաճախորդը օգտվում է ՄաստերՔարտ Պլատինում քարտից, իսկ իր ընտանիքի անդամը` նաև հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերից:

Ծառայություն Ստանդարտ տարեկան վճար HSBC PLUS հաճախորդների համար գործող տարեկան վճար
Հիմնական փաթեթ ՄաստերՔարտ Պլատինում քարտի սպասարկման վճար 36,000 ՀՀ դրամ 24,000 ՀՀ դրամ
Ընտանիքի անդամին հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերի տրամադրում և սպասարկում 6,000 ՀՀ դրամ Անվճար
Լրացուցիչ փաթեթ Ժամկետային ավանդ ՀՀ դրամով (5 մլն ՀՀ դրամ, 1 տարի ժամկետով) + 405,000 ՀՀ դրամ (տարեկան 9%` ստանդարտ տոկոսադրույքի դեպքում) + 427,500 ՀՀ դրամ (տարեկան 9.5%` արտոնյալ տոկոսադրույքի դեպքում)
Խնայողություն հիմնական փաթեթից` 18,000 ՀՀ դրամ
Խնայողություն լրացուցիչ փաթեթից` 22,500 ՀՀ դրամ

Ընդհանուր խնայողությունը առաջին տարվա համար՝ 40,500 ՀՀ դրամ:

2.Վարկեր տարբեր կարիքների համար
Եթե Ձեզ անհրաժեշտ է գումար մոտ ապագայում սպասվող գնման կամ իրադարձության համար, կամ եթե պլանավորում եք ավտոմեքենա գնել, վերանորոգել բնակարանը կամ գնել նորը, ապա HSBC PLUS Լրացուցիչ փաթեթն այս ամենն առաջարկում է արտոնյալ պայմաններով:

Մանրամասների համար խնդրում ենք դիտել ստորև ներկայացված աղյուսակը.

Ծառայություն HSBC PLUS հաճախորդներին առաջարկվող արտոնյալ պայմաններ Մանրամասներ
Անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկ Առանց վարկի տրամադրման վճարի Վարկի տրամադրման վճար (50,000 – 200,000 ՀՀ դրամ կախված վարկի տեսակից և գումարից) չի գանձվում
-1% ՀՀ դրամով վարկերի համար ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսով ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով: Տոկոսադրույքը փոփոխական է և տվյալ պահին կազմում է՝
9.5% + 1.5% = 11%
որտեղ՝
9.5% - Բանկի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք
1.5% - Հաստատուն մարժա (ստանդարտ 2.5%-ի փոխարեն)
-1% ԱՄՆ դոլարով վարկերի համար ԱՄՆ դոլարով վարկերը տրամադրվում են ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսով ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով: Տոկոսադրույքը փոփոխական է և տվյալ պահին կազմում է՝
9.25% - 1.25% = 8%
որտեղ՝
9.25% - Բանկի ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք
1.25% - Հաստատուն մարժա (ստանդարտ 0.25%-ի փոխարեն)
Ավտոմեքենայի վարկ -1% Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսով ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով: Տոկոսադրույքը փոփոխական է և տվյալ պահին կազմում է՝
9.5% + 3.5% = 13%,-որտեղ
9.5% - Բանկի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք
3.5% - Հաստատուն մարժա (ստանդարտ 4.5%-ի փոխարեն)
Անհատական սպառողական վարկ - 1%* Վարկը տրամադրվում է 15% տարեկան անվանական հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ 16%-ի փոխարեն*:
Առանց վարկի տրամադրման վճարի Այն հաճախորդներից, որոնց վարկի գումարը գերազանցում է 1 միլիոն ՀՀ դրամը, 20,000 ՀՀ դրամ վարկի տրամադրման վճարը չի գանձվի
Ավելի բարձր սահմանաչափ Վարկը տրամադրվում է ստանդարտից բարձր առավելագույն սահմանաչափով՝ 3,000,000 ՀՀ դրամ ստանդարտ 2,000,000 ՀՀ դրամի փոխարեն
Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկ Առանց վարկի տրամադրման վճարի Վարկի տրամադրման վճար (50,000 - 100,000 ՀՀ դրամ կախված վարկի գումարից) չի գանձվում

* Չի գործում Անհատական սպառողական վարկի հատուկ առաջարկի շրջանակներում տրամադրված վարկերի դեպքում: Մանրամասներին ծանոթացեք առաջարկի էջում :

Որքա՞ն եք խնայում HSBC PLUS փաթեթի վարկի միջոցով

Օրինակ

HSBC PLUS հաճախորդը դիմում է անշարժ գույքի ձեռքբերման վարկի (վարկի գումարը` 15,000,000 ՀՀ դրամ, ժամկետը` 120 ամիս): Տվյալ պահին հաճախորդը օգտվում է երկու ընթացիկ հաշվից, ՄաստերՔարտ Պլատինում քարտից, իսկ իր ընտանիքի անդամը` նաև հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերից:

Ծառայություն Ստանդարտ տարեկան վճար HSBC PLUS հաճախորդների համար գործող տարեկան վճար
Հիմնական փաթեթ Երկու ընթացիկ հաշվի սպասարկում 7,200 ՀՀ դրամ Անվճար
ՄաստերՔարտ Պլատինում քարտի սպասարկման վճար 36,000 ՀՀ դրամ 24,000 ՀՀ դրամ
Ընտանիքի անդամին հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերի տրամադրում և սպասարկում 6,000 ՀՀ դրամ Անվճար
Լրացուցիչ փաթեթ Անշարժ գույքի ձեռքբերման վարկ (վարկի գումարը` 15,000,000 ՀՀ դրամ, ժամկետը` 120 ամիս) 100,000 ՀՀ դրամ*
(վարկի տրամադրման միանվագ վճար, որը կախված է վարկի գումարից և կարող է կազել 200,000 ՀՀ դրամ 30 մլն ՀՀ դրամ և ավելի վարկի գումարի դեպքում)
Անվճար
Տարեկան ընդհանուր վճար 149,200 ՀՀ դրամ 24,000 ՀՀ դրամ

Ընդհանուր խնայողությունը առաջին տարվա համար` 125,200 ՀՀ դրամ:
* Կախված վարկի պայմաններից գումարը կարող է տատանվել:

3. Բնակելի անշարժ գույքի ապահովագրություն արտոնյալ սակագներով
Ձեռք բերեք HSBC PLUS փաթեթում ներառված բնակելի անշարժ գույքի ապահովագրութունը, վճարելով ավելի քիչ: Դուք կարող եք օգտվել նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից առաջարկվող ապահովագրական այլ ծառայություններից` ստանդարտ սակագներով:

Լրացուցիչ փաթեթում ներառված Բնակելի անշարժ գույքի ապահովագրական ծառայությունը ներկայացված է ստորև.

Ծառայություն HSBC PLUS հաճախորդներին առաջարկվող արտոնյալ պայմաններ Մանրամասներ
Անշարժ գույքի ապահովագրություն (Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկերի դեպքում) -0.02% Գույքի գնահատված արժեքի 0.16%` ստանդարտ 0.18%-ի փոխարեն

4. Հավելյալ ծառայություններ

Ծառայություններ HSBC PLUS հաճախորդներին առաջարկվող արտոնյալ պայմաններ Մանրամասներ
ՄաստերՔարտ Պլատինում քարտի վերաթողարկում - 5,000 ՀՀ դրամ Քարտի վերաթողարկումն անվճար է
Հաշվեկշռի հաստատման/բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանքների և այլ փաստաթղթերի տրամադրում4 - 3,000 ՀՀ դրամ Փաստաթղթերի տրամադրումը 2 000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը դիմում է մասնաճյուղում, կամ անվճար, եթե հաճախորդը դիմում է ինտերնետային/մոբայլ և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով
Հաշվից լիազորագրի տրամադրում - 5,000 ՀՀ դրամ Լիազորագրի տրամադրումն անվճար է
Միջազգային VISA PLUS բանկոմատային քարտի վերաթողարկում - 3,000 ՀՀ դրամ Քարտի վերաթողարկումն անվճար է

Որքա՞ն եք խնայում HSBC PLUS փաթեթում ներառված ծառայությունների միջոցով:

Օրինակ

HSBC PLUS հաճախորդը ձեռք է բերում անշարժ գույքի ապահովագրություն: Գույքը գնվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկով և ունի 25 մլն ՀՀ դրամ արժողություն: Տվյալ պահին հաճախորդը օգտվում է երկու ընթացիկ հաշվից, ՄաստերՔարտ Պլատինում քարտից, իսկ իր ընտանիքի անդամը` նաև հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերից:

Ծառայություն Ստանդարտ տարեկան վճար HSBC PLUS հաճախորդների համար գործող տարեկան վճար
Հիմնական փաթեթ Երկու ընթացիկ հաշվի սպասարկում 7,200 ՀՀ դրամ Անվճար
ՄաստերՔարտ Պլատինում քարտի սպասարկման վճար 36,000 ՀՀ դրամ 24,000 ՀՀ դրամ
Ընտանիքի անդամին հավելյալ Բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտերի տրամադրում և սպասարկում 6,000 ՀՀ դրամ Անվճար
Լրացուցիչ փաթեթ Անշարժ գույքի ապահովագրություն (25 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք, ձեռք բերված Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված վարկով) 45,000 ՀՀ դրամ (Գույքի գնահատված արժեքի ստանդարտ` 0.18%- ի դեպքում) 40,500 ՀՀ դրամ (Գույքի գնահատված արժեքի զեղչված` 0.16%- ի դեպքում)
Տարեկան ընդհանուր վճար 94,200 ՀՀ դրամ 64,000 ՀՀ դրամ

Ընդհանուր խնայողություն առաջին տարվա համար` 30,200 ՀՀ դրամ:

1 Կարևոր նշումներ

  • HSBC PLUS փաթեթում ներառված բոլոր ծառայությունները տրամադրվում են տվյալ ծառայության սակագներին և պայմաններին համապատասխան: Առավել մանրամասների համար դիտեք մեր կայքի համապատասխան բաժինը
  • Բոլոր այն ծառայությունները, որոնք ներառված չեն HSBC PLUS ծառայության հիմնական կամ լրացուցիչ փաթեթներում, HSBC PLUS հաճախորդներին տրամադրվում են այդ ծառայության ստանդարտ սակագներին և պայմաններին համապատասխան
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից տրամադրվող ծառայությունների բոլոր պայմանները և սակագները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն նախապես:

2 Ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, կինը, հայրը, մայրը, եղբայրը, քույրը, որդին և դուստրը:

3 Արտոնյալ սակագները չեն գործում կուտակային ժամկետային ավանդների դեպքում: Արտոնյալ տոկոսադրույքները չեն գործում ինտերնետային բանկային ծառայության միջոցով բացված ժամկետային ավանդների համար:

4 Ինտերնետային/Մոբայլ կամ Հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով փաստաթղթերի համար դիմելու դեպքում փաստաթղթի օրինակը կուղարկվի Ձեր նախընտրած մասնաճյուղը դիմումի ստացման օրվանից 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 24/05/2018 15:00