Resolutions

Սա է հանգիստը
#ՄեկՔայլՄոտ

Ձեր երազանքներն իրականություն դարձրեք HSBC սպառողական վարկի գրավիչ պայմանների օգնությամբ

Հատուկ առաջարկ՝ ցածր տոկոսադրույքներ
12.06.2017-30.09.2017 ժամանակահատվածի համար

 
13%-14%*
Հաստատուն տարեկան անվանական տոկոսադրույք
մինչև
2մլն**
ՀՀ դրամ
 
Առանց գրավի պահանջի և երաշխավորի

* 13%` 6-18 ամիս ժամկետով վարկերի համար, 14%` 19-36 ամիս ժամկետով վարկերի համար: 25-36 ամիս ժամկետով վարկերը կարող են տրամադրվել միայն Բանկի աշխատավարձային հաճախորդներին:

** մինչև 3 մլն ՀՀ դրամ՝ STATUS և PLUS հաճախորդների համար

  • Առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարի.Դուք վճարում եք
    միայն մեկ անգամ վարկի տրամադրման պահին
  • Վարկի չափ՝ ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը քառապատիկի չափով1
  • Անվճար կանխիկացում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մասնաճյուղերից
    և բանկոմատներից
  • Մարման եղանակի ընտրության հնարավորություն` նվազող մնացորդով
    կամ ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետ)
  • Առանց վաղաժամկետ մարման տուգանքի



Նշումներ

  • Տարեկան անվանական տոկոսադրույքն ուժի մեջ է 2017թ. հունիսի 12-ից և կիրառելի է միայն նշված հատուկ առաջարկի գործողության ժամանակահատվածում տրամադրված վարկերի դեպքում:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.8%-ից, 13% անվանական տոկոսադրույքով վարկերի համար, և սկսած 14.9%-ից, 14% անվանական տոկոսադրույքով վարկերի համար: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Ցանկանու՞մ եք դիմել

Դիմել օնլայն

Կամ զանգահարեք

060 655 500

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

1 Եթե ամսական զուտ եկամուտը կազմում է 400 000 ՀՀ դրամ կամ ավելի և վարկերի գծով ամսական մարումներ-եկամուտ հարաբերակցությունը փոքր է 50%-ից, ապա վարկի առավելագույն չափը կազմում է մինչև ամսական զուտ աշխատավարձի 6-ապատիկը (կիրառելի է միայն Բանկի աշխատավարձային հաճախորդների համար): Այն դեպքում, երբ անհատական սպառողական վարկի առավելագույն գումարը գերազանցում է Ձեր ամսական զուտ եկամտի քառապատիկը, ապա Դուք չեք կարող Բանկում ունենալ կրեդիտ քարտ կամ Օվերդրաֆտ:

Թարմացվել է` 06/07/2017 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Այլ բանկերից հաշվի պատմություն ներկայացնելու դեպքում՝ բանկային հաշվի քաղվածքները վերջին 6 ամսվա աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Օվերդրաֆտի մարման կարգը

Հաճախորդին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է քաղվածք, որտեղ արտացոլվում է Օվերդրաֆտի սահմանաչափից ընթացիկ ամսվա օգտագործված գումարի չափը, հաշվեգրված տոկոսագումարը և վճարման ենթակա նվազագույն գումարը:

Քաղվածքի տրամադրման օրը ընտրվում է հաճախորդի կողմից:

Օվերդրաֆտի վճարման ենթակա նվազագույն գումարի մարումը պետք է կատարվի քաղվածքի տրամադրումից 5 օրվա ընթացքում՝ Վճարման օրը, օգտագործված գումարի և հաշվեգրված տոկոսագումարի նվազագույնը 10%-ի չափով:

Նվազագույն մարումը կատարվում է ավտոմատ կերպով օվերդրաֆտին կցված հաշվից՝ Վճարման օրը, կամ ոչ-ավտոմատ կերպով օվերդրաֆտի հաշվին սովորական փոխանցում կատարելով՝ քաղվածքի տրամադրումից մինչև Վճարման օրը ընկած ժամանակահատվածում:

Ցանկացած մուտքային գործարք Օվերդրաֆտի հաշվին Քաղվածքի տրամադրման և Վճարման օրերի միջակայքում կուղղվի նվազագույն գումարի մարմանը, եթե այդպիսին առկա է: Վերջինիս զրոյական լինելու դեպքում փոխանցված գումարը կմուտքագրվի Օվերդրաֆտի հաշվին:

Կարևոր նշումներ.

  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա, և գանձվում է օվերդրաֆտի հաշվից՝ քաղվածքի տրամադրման օրը1:
  • Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով:
  • Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • Բանկն իր հայեցողությամբ կարող է կատարել մարման ենթակա գումարների գանձում Հաճախորդի Բանկում գտնվող այլ հաշվից, հիմնական հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում:

1 Տոկոսագումարի մարումը մինչև քաղվածքի տրամադրման օրը հնարավոր է միայն մասնաճյուղի և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: