Resolutions

Իմ նոր հոբբին
#ՄեկՔայլՄոտ

HSBC օվերդրաֆտի հետ եղեք անհոգ Ձեր ընթացիկ ծախսերի համար

Հատուկ առաջարկ՝ ցածր տոկոսադրույքներ
12.06.2017-30.09.2017 ժամանակահատվածի համար

 
15%*
տարեկան անվանական տոկոսադրույք
50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ

* Նշված ֆիքսված տոկոսադրույքը գործելու է մինչև 31/08/2019թ.-ը ներառյալ: 01/09/2019թ.-ից սկսած գործելու է այդ պահին օվերդրաֆտների համար Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքը:
Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.1%:

  • Առանց տրամադրման և հաշվի սպասարկման վճարի
  • Տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործած գումարի վրա
  • Անվճար կանխիկացում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից և մասնաճյուղերից
  • Տրամադրվում է անժամկետ



Նշումներ

  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Ցանկանու՞մ եք դիմել

Դիմել օնլայն

Կամ զանգահարեք

060 655 500

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 01/08/2017 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Այլ բանկերից հաշվի պատմություն ներկայացնելու դեպքում՝ բանկային հաշվի քաղվածքները վերջին 6 ամսվա աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Օվերդրաֆտի մարման կարգը

Հաճախորդին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է քաղվածք, որտեղ արտացոլվում է Օվերդրաֆտի սահմանաչափից ընթացիկ ամսվա օգտագործված գումարի չափը, հաշվեգրված տոկոսագումարը և վճարման ենթակա նվազագույն գումարը:

Քաղվածքի տրամադրման օրը ընտրվում է հաճախորդի կողմից:

Օվերդրաֆտի վճարման ենթակա նվազագույն գումարի մարումը պետք է կատարվի քաղվածքի տրամադրումից 5 օրվա ընթացքում՝ Վճարման օրը, օգտագործված գումարի և հաշվեգրված տոկոսագումարի նվազագույնը 10%-ի չափով:

Նվազագույն մարումը կատարվում է ավտոմատ կերպով օվերդրաֆտին կցված հաշվից՝ Վճարման օրը, կամ ոչ-ավտոմատ կերպով օվերդրաֆտի հաշվին սովորական փոխանցում կատարելով՝ քաղվածքի տրամադրումից մինչև Վճարման օրը ընկած ժամանակահատվածում:

Ցանկացած մուտքային գործարք Օվերդրաֆտի հաշվին Քաղվածքի տրամադրման և Վճարման օրերի միջակայքում կուղղվի նվազագույն գումարի մարմանը, եթե այդպիսին առկա է: Վերջինիս զրոյական լինելու դեպքում փոխանցված գումարը կմուտքագրվի Օվերդրաֆտի հաշվին:

Կարևոր նշումներ.

  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա, և գանձվում է օվերդրաֆտի հաշվից՝ քաղվածքի տրամադրման օրը1:
  • Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով:
  • Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • Բանկն իր հայեցողությամբ կարող է կատարել մարման ենթակա գումարների գանձում Հաճախորդի Բանկում գտնվող այլ հաշվից, հիմնական հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում:

1 Տոկոսագումարի մարումը մինչև քաղվածքի տրամադրման օրը հնարավոր է միայն մասնաճյուղի և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: