Պայմաններ

 

Մոբայլ Բանկ

Մոբայլ Բանկ հավելվածի օգտագործման պայմաններ

Սույն պայմանները կիրառելի են «Մոբայլ Բանկ» հավելվածի նկատմամբ հետևյալի հետ միասին.

Հավելվածի պայմանների, Ծառայություների պայմանների կամ Ինտերնետային Բանկային համակարգի պայմանների միջև հակասության դեպքում, գերակայող են համարվում սույն Հավելվածի պայմանները:
Սույն Հավելվածի պայմանների ներքո համապատասխան իրավունքներ ունեն միայն հետևյալ անձինք.

  • Դուք, և
  • Մենք, և
  • Այն մոբայլ սարքի մատակարարը, որին ներբեռնել եք Հավելվածը, և
  • Հավելվածների հարթակ (Application store), որտեղից ներբեռնել եք Հավելվածը:

Ի լրումն վերոհիշյալի, Դուք կարող եք ցանկացած ժամանակ Հավելվածի գործող Պայմաններին ծանոթանալ արդեն Հավելվածում՝ սեղմելով «i» կոճակը նախքան Հավելված մուտք գործելը, կամ «Իրավական» կամ «Կապ բանկի հետ» կոճակների միջոցով՝ Հավելված մուտք գործելուց հետո:


Սույնով մենք Ձեզ իրավունք ենք տալիս օգտագործելու այս Հավելվածը Ձեր սեփականությունը հանդիսացող կամ Ձեր կողմից օգտագործվող մոբայլ սարքի վրա՝ համաձայն սույն Պայմանների և Հավելվածների հարթակի (Application store) կողմից սպասարկման պայմաններում սահմանված օգտագործման կանոնների:

Այս իրավունքը ուժի մեջ է մտնում Հավելվածը ներբեռնելու և Հավելված մուտք գործելու պահից և դադարում է համաձայն սույն Պայմանների 7 կամ 8.2 կետերի:


1. ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՑԱՆԿ

Ստորև նշված հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ.

«Մոբայլ բանկ հավելվածը», «Հավելվածը» կամ «Մոբայլ հավելվածը» Էյչ-Էս-Բի-Սի «Մոբայլ բանկ» հավելվածի 1.5.8 տարբերակն է (կամ հաջորդող որևէ այլ տարբերակ), որը հնարավոր է ներբեռնել այն մոբայլ սարքերին, որոնք աշխատում են մեզ համար ընդունելի օպերացիոն համակարգով: Այդ հավելվածի միջոցով Դուք կարող եք օգտվել Ինտերնետային Բանկի որոշ ծառայություններից:

«Մոբայլ բանկ հավելվածի ծառայություններ» այն ծառայություններն են, որոնք սահմանված են սույն Պայմանների 2.3 կետում:

«Անվտանգության ծածկագիր» Անվտանգության սարքի միջոցով գեներացված մեկանգամյա անվտանգության ծածկագիրն  է:

«Անվտանգության սարք» էլեկտրոնային սարք է, որն օգտագործվում է մոբայլ և ինտերնետային բանկային համակարգերի համար՝ Անվտանգության ծածկագիր գեներացնելու նպատակով:

«Գաղտնաբառ» Մոբայլ բանկ հավելված մուտք գործելու և Մոբայլ բանկ հավելվածի ծառայություններից օգտվելու համար Ձեր կողմից ստեղծված գաղտնաբառ:

«Կենսաչափական տվյալներ» Ձեր կենսաչափական տվյալները, որոնց միջոցով Դուք արգելաբացում եք մոբայլ սարքերը և օգտագործում համապատասխան ծրագրերը/համակարգերը:

«Վճարումներ» կրեդիտ քարտի վճարումներ են, որոնց շահառուները նախօրոք սահմանված են Ինտերնետային բանկային ծառայության միջոցով:

«Ավելացված շահառուներ» «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների կրեդիտ քարտերի հաշիվներն են, որոնք Դուք ավելացրել եք որպես շահառու Ինտերնետային բանկային ծառայության միջոցով և որոնք արտացոլված են  «Մոբայլ բանկ» հավելվածում:

«Էյչ-Էս-Բի-Սի Խումբ» (1) Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սին և ցանկացած ընկերություն, որը կարող է հանդիսանալ Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգսի փի-էլ-սի-ի դուստր ընկերություն, ներառյալ՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և վերջինիս դուստր ընկերությունները և/կամ փոխկապակցված ընկերությունները, (2) Ցանկացած կազմակերպություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է վերահսկվել սույն պարբերության (1) ենթակետում նշված որևէ ընկերության կողմից, թեև այդ ընկերությանն են պատկանում  բաժնետոմսերի ոչ ավել, քան 50%-ը, և (3) ցանկացած կազմակերպություն, որի մասին մենք համապատասխանաբար կծանուցենք Ձեզ:

«Ինտերնետային բանկային ծառայություն»  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ինտերնետային բանկային ծառայությունն է: Ինտերնետային բանկային ծառայությունը ամբողջությամբ հասանելի է www.hsbc.am կայքում:

«Փոխանցումներ» «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում, ՀՀ տարածքում կամ օտարերկրյա պետություններում գործող այլ բանկերում սպասարկվող հաշվին/հաշիվներին (ներառյալ համատեղ հաշիվները) Ձեր կողմից կատարվող ցանկացած փոխանցումներն են:

«Դուք», «Ձեզ» «Ձեր» դերանունները վերաբերում են այն անձանց, ովքեր ներբեռնել են «Մոբայլ բանկ» հավելվածը և ցանկացած այլ անձի, ով օգտագործում է այդ Հավելվածը:

«Մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին, կամ «Մոբայլ բանկ» հավելվածն ամբողջությամբ կամ մասնակի տրամադրելու համար մեր կողմից նշանակված ցանկացած գործակալին:   


2. ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ «ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿ» ՀԱՎԵԼՎԱԾԻՑ

2.1. «Մոբայլ բանկ» հավելվածից օգտվելու համար պետք է գրանցված լինել Ինտերնետային բանկային ծառայությանը: «Մոբայլ բանկ» հավելվածը կարող է օգտագործվել այն մոբայլ սարքերի վրա, որոնք աշխատում են մեր կողմից ընդունելի օպերացիոն համակարգերով: Հավելվածի միջոցով Դուք կարող եք օգտվել Ինտերնետային բանկային ծառայության  որոշակի ծառայություններից: Այնուամենայնիվ, Ինտերնետային բանկային ծառայության  ոչ բոլոր ծառայություններն են հասանելի Հավելվածի միջոցով (Ինտերնետային Բանկային ծառայության հասանելի ծառայություններին ծանոթանալու համար՝ տես սույն Պայմանների 2.3. կետը):

2.2. «Մոբայլ բանկ» հավելված մուտք գործելու համար`

  • պետք է մուտքագրեք Ձեր Ինտերնետային բանկային ծառայության օգտագործողի անունը, Գաղտնաբառը և Ձեզանից պահանջվող անվտանգության այլ տվյալները, կամ
  • պետք է օգտագործեք Ձեր համապատասխան Կենսաչափական տվյալները:

Անհրաժեշտության դեպքում մենք ժամանակ առ ժամանակ Ձեզ կտեղեկացնենք պահանջվող անվտանգության տվյալներում փոփոխության մասին:

«Մոբայլ բանկ» հավելվածի աշխատանքային սեանսն ավտոմատ կերպով կդադարեցվի 10 րոպե անընդմեջ որևէ գործողություն չկատարելուց հետո:


Հավելվածի միջոցով հասանելի բանկային ծառայություններ


2.3. «Մոբայլ բանկ» հավելվածի միջոցով Դուք կարող եք օգտվել հետևյալ բանկային ծառայություններից.

  • 24/7 ռեժիմով ստուգել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր այն հաշիվների մնացորդները, որոնք նախօրոք ընտրվել  են Ձեր՝ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով  (բացառությամբ կրեդիտ քարտի հաշիվների)
  • Ստուգել կրեդիտ քարտի մնացորդը նախորդ բանկային օրվա դրությամբ
  • Ստուգել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր օվերդրաֆտային հաշիվների սահմանաչափերը (առկայության դեպքում), որոնք նախօրոք ընտրվել են Ձեր՝ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով 
  • Դիտել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր այն հաշիվներով կատարված գործարքները որոնք նախօրոք ընտրվել են Ձեր՝ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով, Կատարել փոխանցումներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր այն հաշիվներից, որոնք նախօրոք ընտրվել են Ձեր՝ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով, ինչպես նաև կատարել փոխանցումներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող այլ հաշիվներին, կատարել փոխանցումներ տեղական և օտարերկրյա բանկերի հաշիվներին

    Նշում՝ Ինտերնետային բանկային/Մոբայլ բանկային ծառայության միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը` ներառյալ գործարքի նպատակը և նկարագրությունը, շահառուի մասին տվյալները, վճարահաշվարկային փաստաթղթերում մուտքագրվում և արձանագրվում է անգլերեն լեզվով և տառերով, կամ հայերեն կամ ռուսերեն`անգլերեն տառերով:

  • Կատարել կրեդիտ քարտի վճարումներ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով Ավելացված շահառուներին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր այն հաշիվներից, որոնք նախօրոք ընտրվել են Ձեր՝ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով
  • Կատարել վարկի մարումներ Ինտերնետային բանկային ծառայության միջոցով ընտրված հաշիվներից և վարկային հաշիվներին
  • Դիտել, ուղարկել և ջնջել հաղորդագրությունները անվտանգ հաղորդագրությունների փոստարկղից:
  • Օգտվել լրացուցիչ այլ ծառայություններից, որոնք կարող են տրամադրվել «Մոբայլ բանկ» հավելվածի հետագա թարմացումների արդյունքում

Դուք չեք կարող օգտագործել «Մոբայլ բանկ» հավելվածը որևէ այլ նպատակով:


Ինչպես կատարել փոխանցումներ կամ վճարումներ Հավելվածի միջոցով


2.4. Կենսաչափական տվյալների օգտագործմամբ կամ Գաղտնաբառի մուտքագրմամբ Մոբայլ հավելված մուտք գործելուց հետո Դուք կարող եք փոխանցումներ իրականացնել միայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր հաշիվներին, ինչպես նաև կատարել Վճարումներ միայն Ավելացված շահառուներին:

Ձեր օգտագործողի անունը, Անվտանգության ծածկագիրը և մեր կողմից պահանջված անվտանգության տվյալները մուտքագրելուց հետո Դուք կարող եք կատարել բոլոր Փոխանցումները կամ Վճարումները Հավելվածի միջոցով:


Ի՞նչ չի կարելի անել


2.5. Չի կարելի պատճենել, ամբողջությամբ կամ մասնակիորեն վերարտադրել «Մոբայլ բանկ» հավելվածը:

2.6. Չի կարելի ամբողջությամբ կամ մասնակի փոփոխել, ձևափոխել կամ վերափոխել «Մոբայլ բանկ» հավելվածը:

2.7. Չի կարելի հեռացնել կամ միջամտել հեղինակային իրավունքի որևէ նշում, որը կցված է կամ ներառված է «Մոբայլ բանկ» հավելվածում: «Մոբայլ բանկ» հավելվածի սեփականության իրավունքը պատկանում է մեզ:

2.8. Չի կարելի «Մոբայլ բանկ» հավելվածը կազմալուծել:


3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

3.1. «Մոբայլ բանկ» հավելվածի ծառայությունները մատուցելիս մենք պատասխանատվություն չենք կրում այդ ծառայության մատուցման թերությունների համար, որոնք  մասնակիորեն կամ ամբողջությամբ կապված են անկանխատեսելի կամ ոչ բնականոն իրավիճակների հետ, որոնք դուրս են մեր վերահսկողությունից և որոնց հետևանքներից  անհնար է խուսափել՝ հակառակ դրանց կանխարգելման ուղղությամբ մեր բոլոր ջանքերի: Նման իրավիճակներից են հեռախոսային կապի խափանումները կամ բջջային ցանցի առկայության դեպքում բջջային ցանցի հասանելիության տիրույթից դուրս գտնվելը:

3.2. «Մոբայլ բանկ» հավելվածը գործառնության առումով տրամադրվում է «ինչպես որ կա»՝ առանց որևէ հավաստման, երաշխիքի կամ  համաձայնագրի: Մենք չենք կարող երաշխավորել, որ որևէ ցանցային վիրուս կամ այլ վնասակար ծրագիր չի փոխանցվի կամ որևէ վնաս չի հասցնի Ձեր մոբայլ սարքին: Մենք պատասխանատվություն չենք կրում վերոնշյալի հետևանքով Ձեր կրած որևէ վնասի համար:

3.3. Մենք պատասխանատու ենք «Մոբայլ բանկ» հավելվածի և դրա բովանդակության համար: Apple Inc., Google Inc., Microsoft Corporation կամ Researcհ in Mօtion Limited ընկերությունները Ձեր հանդեպ  որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չեն կրում «Մոբայլ Բանկ» հավելվածի կապակցությամբ և «Մոբայլ բանկ» հավելվածի համար Ձեզ չեն տրամադրի տեխնիկական աջակցության կամ սպասարկման որևէ ծառայություն:

3.4. «Մոբայլ բանկ» հավելվածը կարող են ներբեռնել և օգտագործել միայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաճախորդները:  


Տեղակայման տվյալների օգտագործում


3.5. Օգտվելով այս ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ, մեր գործընկերներին, մեր կողմից արտոնագրված անձանց և Google-ին գործածել, վերահսկել, փոխանցել, հավաքագրել, պահպանել, հայտնել, մշակել և օգտագործել Ձեր գտնվելու վայրի մասին տվյալները, որը թույլ կտա մեզ և Google-ին տրամադրելու համապատասխան գործառույթներ՝ համաձայն սույն Հավելվածի և Google-ի պայմանների և գաղտնիության կանոնակարգի:

3.6. Դուք պետք է համաձայնվեք օգտագործել տեղակայման ծառայությունները Հավելվածը ներբեռնելիս,

3.7 Դուք ցանկացած ժամանակ կարող եք դադարեցնել Ձեր համաձայնությունը՝ անջատելով Ձեր մոբայլ սարքի տեղակայման ծառայությունը:

3.8. Հավելվածի միջոցով մուտքը դեպի Google Maps /Google Earth ծրագրային ինտերֆեյս (API) կարգավորվում է Google-ի պայմաններով, որոնց կարող եք տեղեկանալ հետևյալ կայքերում.


4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


Անվտանգության ապահովման Ձեր պարտականությունները


4.1. Դուք պետք է  ձեռնարկեք բոլոր խելամիտ կանխարգելիչ գործողությունները՝ Ձեր մոբայլ սարքի և տվյալների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև զեղծարարությունը կանխարգելու համար:

Այդ կանխարգելիչ գործողություններն են.

  • Երբեք գրի մի առեք կամ գրանցեք Ձեր անվտանգության տվյալները այնպես, որ դրանք հասկանալի լինեն այլ անձանց համար,
  • Մի ընտրեք այնպիսի անվտանգության տվյալ, որը հեշտությամբ հնարավոր է կռահել,
  • Ուշադիր եղեք, որպեսզի Ձեր անվտանգության տվյալները օգտագործելիս ոչ ոք չլսի կամ չտեսնի դրանք,
  • Ինտերնետային բանկային ծառայության և «Մոբայլ բանկ» հավելվածի անվտանգության տվյալները պետք է լինեն յուրօրինակ,
  • Ձեր անվտանգության տվյալները չի կարելի հայտնել որևէ մեկին, ներառյալ ոստիկանությանը և մեզ,
  • Համաձայն 4.3 կետի անմիջապես փոխեք Ձեր անվտանգության տվյալները կամ դիմեք մեզ, եթե գիտեք կամ կասկածում եք, որ ինչ-որ մեկը տիրապետում է անվտանգության Ձեր տվյալներին, կամ եթե մենք տալիս ենք տվյալները փոխելու կարգադրություն,
  • Ձեր անվտանգության տվյալները և մոբայլ սարքը ապահով  տեղում պահեք,
  • Հետևեք անվտանգության տվյալները ապահով պահելու մեր կողմից տրված բոլոր խելամիտ կարգադրություններին,
  • «Մոբայլ բանկ» հավելված մուտք գործելուց հետո Ձեր մոբայլ սարքը տեսադաշտում պահեք և թույլ մի տվեք  այլ անձանց այն օգտագործել,
  • Հավելվածում աշխատանքն ավարտելուց հետո  դուրս եկեք /log out/ «Մոբայլ բանկ» հավելվածից, և հատկապես ուշադիր եղեք, որպեսզի «Մոբայլ բանկ» հավելվածը ակտիվ վիճակում չմնա, երբ այն չեք օգտագործում (օրինակ, մինչ մոբայլ սարքով կատարում եք այլ գործողություն կամ այլ հավելվածով եք աշխատում),
  • Հետևեք Ձեր մոբայլ սարքի օպերացիոն համակարգն արտադրողի անվտանգության կանոններին, որոնք վերաբերում են «Մոբայլ բանկ» հավելվածը կամ Ձեր մոբայլ սարքը օգտագործելուն (միևնույն ժամանակ նկատի ունեցեք, որ ոչ մի դեպքում չի կարելի Ձեր անվտանգության տվյալների կամ մեզ մոտ ունեցած հաշիվների մասին հայտնել նրանց):
  •  Ձեռնարկեք անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ՝ սարքը համակարգչային վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից զերծ պահելու համար:

4.2. Չի թույլատրվում «Մոբայլ բանկ» հավելվածն օգտագործել այնպիսի սարքերի կամ օպերացիոն համակարգերի վրա, որոնք ենթարկվել են այնպիսի փոփոխության, որը չի սպասարկվում կամ չի երաշխավորվում սարքի կամ օպերացիոն համակարգի ստեղծողի/արտադրողի կողմից: Սա վերաբերում է նաև այն սարքերին, որոնք «կոտրած են»: «Կոտրած» են համարվում այն սարքերը, որոնց նկատմամբ բջջային օպերատորի և հեռախոսի արտադրողի կողմից կիրառված սահմանափակումները խախտվել են՝ առանց վերջիններիս համաձայնության:

4.3. Սկզբնական գրանցումից հետո մենք երբեք Ձեզ չենք դիմի (կամ մեր անունից Ձեզ հետ կապվելու համար չենք օգտվի երրորդ անձի ծառայությունից) Ձեր անվտանգության տվյալները ամբողջությամբ մեզ տրամադրելու խնդրանքով: Եթե ինչ-որ մեկը կդիմի նմանատիպ խնդրանքով (նույնիսկ եթե օգտագործեն մեր անունը և ապրանքանիշը, որոնք շատ նման կլինեն իրականին), ապա դա, ամենայն հավանականությամբ, զեղծարարություն է, և ոչ մի դեպքում չպետք է Ձեր անվտանգության տվյալները հայտնեք նրանց: Միևնույն ժամանակ, ցանկացած նման դեպքի մասին պետք է անմիջապես տեղյակ պահեք մեզ:

4.4. Դուք պատասխանատվություն եք կրում Մոբայլ Բանկ մուտք գործելու և հավելվածից դուրս գալու միջև ընկած ժամանակահատվածում Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի կողմից տրված բոլոր հրահանգների համար:

4.5. Դուք պատասխանատվություն եք կրում մոբայլ սարքի էկրանին կամ սարքում պահվող տեղեկատվությունն ապահով պահելու համար:

4.6. Բջջային հեռախոսահամարի փոփոխության դեպքում Դուք անհապաղ պետք է տեղեկացնեք մեզ:


Ինչ անել, եթե անվտանգության խախտում եք նկատել


4.7. Եթե գիտեք կամ կասկածում եք, որ  որևէ այլ անձ տիրապետում է Ձեր անվտանգության տվյալներին, կամ օգտագործել կամ փորձել է օգտագործել դրանք, կամ եթե կորցրել եք Ձեր մոբայլ սարքը կամ այն գողացել են, Դուք պետք է անհապաղ  զանգահարեք Ինտերնետային բանկային ծառայության աջակցության կենտրոն +374 (60) 655 000 հեռախոսահամարով: Մենք կարող ենք խնդրել Ձեզ համագործակցել մեր և ոստիկանության հետ՝ անվտանգության Ձեր տվյալների, «Մոբայլ բանկ» հավելվածի կամ Ձեր հաշիվների իրական կամ կասկածելի օգտագործման դեպքը բացահայտելու համար:


Չթույլատրվող գործարքներ


4.8. Չթույլատրվող գործարքների մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծառայության պայմաններում: Դուք պատասխանատվություն եք կրում չթույլատրվող գործարքների հետևանքով առաջացած կորուստների համար, որոնք կարող են առաջանալ ստորև նշված գործողությունների/անգործության արդյունքում.

  • Դուք զեղծարարություն եք իրականացրել, կամ
  • Դիտավորությամբ կամ անփութությամբ «Մոբայլ բանկ» հավելվածը չեք օգտագործել Հավելվածի պայմաններին համապատասխան (ներառյալ «Մոբայլ բանկ» հավելվածի անվտանգության տվյալների պահպանության պահանջները) կամ
  • Համաձայն սույն Պայմանների 4.7 կետի պահանջների դիտավորությամբ կամ անփութությամբ մեզ չեք ծանուցել, որ գիտեք կամ կասկածում եք, որ որևէ այլ անձ գիտի, օգտագործել է կամ փորձել է օգտագործել Ձեր, ինչպես նաև «Մոբայլ բանկ» հավելվածի

5. ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ ԵՎ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե չենք համապատասխանում սույն Պայմաններով սահմանված որևէ պահանջի սույն կետում նշված պատճառներով,  մասնավորապես, եթե

  • առկա են մեր վերահսկողությունից դուրս ոչ բնականոն և անկանխատեսելի իրավիճակներ, որոնց հետևանքներն, անկախ մեր ձեռնարկած կանխարգելիչ քայլերի, անխուսափելի են, կամ  
  • նման անհամապատասխանությունը բխում է տեղական օրենսդրությամբ սահմանված  պահանջները կատարելու անհրաժեշտությունից:

6. «ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ԿԱՍԵՑՈՒՄ

Մենք կարող ենք ցանկացած ժամանակ կասեցնել «Մոբայլ բանկ» հավելվածի օգտագործումը, եթե դա խելամտության սահմաններում անհրաժեշտ ենք համարում հետևյալ պատճառներով.

  • Եթե մենք մտահոգված ենք «Մոբայլ բանկ» հավելվածի կամ Ինտերնետային բանկային ծառայության ապահովության համար, կամ
  • Եթե կասկածում ենք, որ Ձեր «Մոբայլ բանկ» հավելվածը կամ Ինտերնետային բանկային ծառայությունը օգտագործվում են զեղծարարությամբ կամ Ձեր կողմից չարտոնված ձևով, կամ
  • Եթե մենք պետք է կատարենք օրենքով սահմանված պահանջները:

«Մոբայլ բանկ» հավելվածի օգտագործումը կասեցնելու դեպքում մենք կկասեցնենք նաև Ձեր կողմից Ինտերնետային բանկային ծառայության ցանկացած օգտագործումը:

Նման դեպքերում մենք սովորաբար նախապես կծանուցենք Ձեզ կասեցման և դրա պատճառների մասին: Սակայն Դուք նախապես չեք ծանուցվի, եթե այդպիսով վտանգի կենթարկվեն մեր կողմից ձեռնարկված անվտանգության ապահովման խելամիտ քայլերը կամ եթե դա կհակասի օրենքին: Որոշ դեպքերում մենք Ձեզ նախապես ծանուցելու հնարավորություն չենք ունենա:

Եթե Ինտերնետային բանկային ծառայություն և «Մոբայլ բանկ» հավելված մուտք գործելիս մի քանի անգամ սխալ տվյալներ մուտքագրեք, մենք կկասեցնենք Ձեր մուտքը  նշված համակարգեր: Նման դեպքերում Դուք կարող եք վերաակտիվացնել Ձեր մուտքային տվյալները Ինտերնետային Բանկային ծառայության միջոցով, եթե Դուք ներկայացնեք վավեր նույնականացման տվյալներ և պատասխանեք մեր անվտանգության հարցերին: Հակառակ դեպքում կարող եք զանգահարել Ինտերնետային բանկային ծառայության աջակցության կենտրոն +374 (60) 655 000 հեռախոսահամարով:


7. ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

7.1. Դուք կարող եք ցանկացած ժամանակ դադարեցնել հավելվածի օգտագործումը՝ կապ հաստատելով մեզ հետ հեռախոսով կամ այցելելով մասնաճյուղ: Սույն իրավունքը դադարեցնելու համար մենք գանձում չենք կիրառի: Նման դեպքում Դուք պարտավոր եք Ձեր մոբայլ սարքից ջնջել «Մոբայլ բանկ» hավելվածը:

7.2. Մենք կարող ենք անմիջապես դադարեցնել Ձեզ տրված այս իրավունքը հետևյալ դեպքերում

  • Եթե Դուք չեք օգտվել «Մոբայլ բանկ» հավելվածից կամ Ինտերնետային բանկային ծառայությունից ավելի քան 12 ամիս: Այն նորից օգտագործելու համար պետք է վերաակտիվացնեք Ձեր Ինտերնետային բանկային ծառայության օգտագործողի անունը, կամ  

Եթե ուղղակիորեն կամ շարունակաբար խախտում եք Հավելվածի կամ Ծառայության պայմանները, որոնք ներառում են հետևյալը.

  • Դուք կամ Ձեր թույլտվությամբ մեկ ուրիշն ապօրինաբար օգտագործում կամ բացում է բանկային հաշիվ, ձեռք է բերում որևէ ծառայություն կամ գումար, կամ դրա վերաբերյալ մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Ձեր հաշիվը օգտագործվում է անօրինական նպատակներով, կամ դրա վերաբերյալ մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Դուք գործում եք խարդախորեն, կամ դրա վերաբերյալ մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Ձեր գործողություններն անընդունելի են, օրինակ սպառնում եք աշխատակցին կամ կոպիտ եք վարվում նրա հետ, կամ
  • Դուք իրավունք չունեիք  ներբեռնելու Հավելվածը, կամ
  • Մենք պահանջ ենք ներկայացրել վճարում կատարելու Ձեր հաշվի սահմանաչափը գերազանցած գումարի չափով, որը Դուք չեք կատարել, կամ
  • Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ հիմքեր կասկածելու, որ Ձեր անվտանգության տվյալները ապահով չեն պահվել, կամ
  • Մենք ունենք հիմնավոր և ողջամիտ հիմքեր կասկածելու, որ Դուք Ձեր հաշվով հանցանք եք գործել կամ պատրաստվում եք գործել, կամ
  • Դուք չեք բավարարել փողերի լվացման դեմ պայքարի որևէ պահանջ,
  • Տեղի է ունեցել զեղծարարություն Ձեր՝ Էյչ-Էս-Բի-Սի-ի հաշիվներով կամ այդ հաշիվներով կատարված որևէ գործարքում կամ եթե դրա վերաբերյալ մենք ունենք ողջամիտ կասկածներ կամ
  • Եթե Ձեր հաշվով անսովոր գործարք է կատարվում, կամ եթե դրա վերաբերյալ մենք ունենք հիմնավոր և ողջամիտ կասկածներ, կամ
  • Մենք ունենք հիմքեր կասկածելու, որ Ձեր անվտանգության տվյալներն օգտագործվում են չարտոնված կամ զեղծարար կերպով, կամ
  • Եթե «Մոբայլ բանկ» հավելվածը հեռացվել է Ձեր մոբայլ սարքի օպերացիոն համակարգի ստեղծողի կամ որևէ միջնորդի կողմից, կամ
  • Եթե մենք դադարեցնում ենք «Մոբայլ բանկ» հավելվածի սպասարկումը Ձեր մոբայլ սարքի կամ վերջինիս օպերացիոն համակարգի վրա, կամ
  • Եթե այլևս չեք օգտվում որևէ հաշվից, ծառայությունից կամ սպասարկումից, որոնց համար կիրառելի է «Մոբայլ բանկ» հավելվածը, կամ
  • Եթե մենք  համոզված ենք, որ շարունակելով պայմանագիրը՝
    • Օրենք, կարգ, կանոնակարգ, դատարանի որոշում կամ այլ պարտավորություն ենք խախտում, կամ
    • Մեր կամ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեկ այլ անդամի նկատմամբ որևէ պատժամիջոց կամ պատասխանատվություն կկիրառվի որևէ կառավարության, վերահսկող մարմնի կամ իրավապահ մարմնի կողմից:

7.3. Ծառայությունը դադարեցնելուց հետո մենք անմիջապես կծանուցենք Ձեզ դրա մասին  Ձեր և մեր միջև համաձայնեցված եղանակով:

7.4. Մենք կարող ենք դադարեցնել այս իրավունքը ցանկացած այլ պատճառով՝ այդ ասին առնվազն մեկ ամիս առաջ Ձեզ ծանուցելով՝ Ձեր և մեր միջև համաձայնեցված եղանակով: Օրինակ նման դեպք կարող է տեղի ունենալ, եթե մենք «Մոբայլ բանկ» հավելվածը փոխարինենք նորով:

7.5. Որևէ պատճառով իրավունքը դադարեցնելու դեպքում

  • Դուք պետք է Ձեր սարքից ջնջեք «Մոբայլ բանկ» հավելվածը, և
  • Վերացնեք «Մոբայլ բանկ» հավելվածի բոլոր պատճենները՝ ներառյալ Ձեր տնօրինման տակ գտնվող դրա բոլոր բաղադրիչները, ինչպես նաև
  • Անհապաղ կդադարեցվեն «Մոբայլ բանկ» հավելվածի Ձեր բոլոր իրավունքները :

7.6. Եթե Դուք փոխեք Ձեր մոբայլ սարքը կամ ազատվեք դրանից, Դուք պետք է ջնջեք դրանում առկա «Մոբայլ բանկ» հավելվածը:


8. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8.1. Մենք կարող ենք փոփոխել Հավելվածի պայմանները (որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում, նոր սակագները և «Մոբայլ բանկ»  հավելվածի օգտագործմամբ կատարվող գործարքների տեսակների փոփոխությունները ) Ծառայության պայմաններում նշված պատճառներից որևէ մեկի հիման վրա: Մենք կարող ենք նաև  փոփոխել Հավելվածի պայմանները ցանկացած այլ հիմնավոր պատճառով՝ այդ մասին Ձեզ առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելով՝ Ձեր և մեր միջև համաձայնեցված եղանակով:

8.2. Եթե Ձեզ ծանուցում ենք ներկայացրել, որով տեղեկացնում ենք, որ պատրաստվում ենք փոփոխել Պայմանները, ապա Դուք իրավասու եք դադարեցնել սույն Հավելվածի օգտագործումը, առանց որևէ լրացուցիչ վճարի՝ նախքան փոփոխված պայմանների ուժի մեջ մտնելը: Եթե Դուք մեզ չեք տեղեկացնում դադարեցման Ձեր ցանկության մասին, ապա փոփոխություններն համարվում են Ձեզ հետ համաձայնեցված և ուժի մեջ մտած:

 

9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

9.1. Հավելվածի պայմաններից որևէ դրույթի անվավերությունը, անօրինական կամ ոչ կիրառելի դառնալը չի ազդում Հավելվածի մյուս պայմանների վավերականության վրա:

9.2. Եթե մենք Ձեզ տրամադրում ենք լրացուցիչ ժամանակ սույն պայմաններում նշված Ձեր պարտավորությունները կատարելու համար կամ չենք իրացնում մեր որոշ իրավունքները, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ մենք նորից նույն մոտեցումը կցուցաբերենք:  

9.3. Սույն պայմաններից բխող Մեր իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի կարող ենք փոխանցվել այլ անձանց: Դուք չեք կարող սույն պայմաններից բխող Ձեր իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել այլ անձանց:


10. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԼԵԶՈՒՆ

Սույն Հավելվածի պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հավելվածի պայմանների կապակցությամբ բոլոր վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությանը:
Սույն Հավելվածի պայմանները կազմված են անգլերեն և հայերեն լեզուներով: Հավելվածի Պայմանների անգլերեն և հայերեն տարբերակների միջև անհամապատասխանություն լինելու դեպքում, նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին: Սույն հավելվածում ներառված էջերի, վահանակների (screens), տեղեկությունների կամ ցանկացած այլ նյութերի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է եզ կամ Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, եթե այլ բան նշված չէ:

Թարմացվել է` 27/11/2014 16:00