Հիմնական բովանդակության սկիզբ

Վարկեր

Իրականացրեք Ձեր ծրագրերը մեր օգնությամբ

HSBC Անհատական սպառողական վարկ

  • Առանց գրավի պահանջի
  • Ընտրեք Ձեր կարիքներին համապատասխանող մարման եղանակը և ժամկետը
  • Տարեկան սպասարկման վճար չի կիրառվում, Դուք վճարում եք միայն մեկ անգամ՝ վարկը ստանալիս

HSBC Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկ

  • Առանց տարեկան սպասարկման վճարի, վճարում եք միայն մեկ անգամ՝ վարկը ստանալիս
  • Ընտրեք Ձեր կարիքներին համապատասխանող վարկի արժույթը և ժամկետը
  • Մենք ուսումնասիրում ենք վարկի հայտը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի Դուք հնարավորինս արագ կարողանաք ստանալ Ձեր գումարը

HSBC Ավտոմեքենայի վարկ

  • Ստացեք մինչև 40,000,000 ՀՀ դրամ ավտովարկ
  • Տոկոսների տեսակը և մարման տարբերակներն ընտրեք Ձեր ցանկությամբ
  • Տարեկան սպասարկման վճար չի գանձվում, Դուք վճարում եք միայն մեկ անգամ` վարկը ստանալիս

HSBC Օվերդրաֆտ

  • Տրամադրվում է սկսած 50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ
  • Օվերդրաֆտի տրամադրման կամ հաշվի սպասարկման վճարներ չեն կիրառվում, իսկ տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի վրա
  • Օգտագործեք Օվերդրաֆտի սահմանաչափը՝ կատարելով անվճար կանխիկացում HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից և մասնաճյուղերից կամ փոխանցելով գումարը Ձեր նախընտրած հաշվին

Կարևոր է իմանալ

  1. Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խրախուսմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
  2. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguardիրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի մեր հնարավորության ընդլայնում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը:
  3. Հաճախորդների վարկային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և  Հիմնական պայմաններ հղումներով:
  4. Դուք իրավունք ունեք  հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային  եղանակով:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:16

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։