Secured loans

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկի տրամադրման պայմաններ

Վարկային դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետները

  • Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Տուգանային տոկոսադրույք և տույժեր

  • Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 5% տարեկան գումարած վարկի անվանական տարեկան տոկոսադրույք:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

Զգուշացում և կարևոր նշումներ

  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, մեկ տարվա համար որպես հիմք ընդունելով 365 օրը:
  • Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
  • Վարկառուի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ:
  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի համար):
  • Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը, գրավադրվող գույքի իրացվելիությունը և այլ հանգամանքներ:
  • Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/ պայմանագրերը ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ:
  • Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը: Ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:
  • Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից և որևէ դեպքում չեն փոխհատուցվում Բանկի կողմից:

Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 12/01/2017 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ,
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ),հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:

Ի հավելումն վերոհիշյալ փաստաթղթերի, անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի համար կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը`

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը), անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող բավարար հիմքերը` փաստաթղթերի պատճենները (օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր, առուվաճառքի պայմանագիր, որոշում, վճիռ, մահվան վկայական, լիազորագիր և այլն), սեփականատերերի/համասեփականատերերի անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
  • Բանկի կողմից հաստատված ապահովագրական ընկերությունում գույքի ապահովագրության պայմանագիրը:
  • Միասնական տեղեկանք անշարժ գույքի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ (տրամադրել բնօրինակը):