Անշարժ գույքի գրավով ապահովված վարկ

 

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկ

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերը1 տրամադրվում են անհատ հաճախորդներին՝ ընդհանուր (սպառողական) ծախսերը հոգալու և/կամ ներդրումային նպատակով, այդ թվում բնակելի և կոմերցիոն նշանակության անշարժ գույքի ձեռքբերում և կառուցում/վերանորոգում, հողատարածքի ձեռքբերում, կազմակերպության մասնաբաժինների (արժեթղթերի) ձեռքբերում բացառությամբ ցանկացած տիպի բիզնես/ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման:

Վարկի չափ

Վարկային վճարում/եկամուտ հարաբերակցություն
  • Երբ վարկի և եկամտի արժույթները համընկնում են (ԱՄՆ դոլարով վարկ՝ դոլարային եկամտի դեպքում և ՀՀ դրամով վարկ՝ դրամային եկամտի դեպքում) վարկառուի բոլոր վարկերի գծով ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը/աշխատավարձը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը/աշխատավարձը 700,000 ՀՀ դրամ է և ավելի:
  • Երբ վարկի և եկամտի արժույթները տարբերվում են (ԱՄՆ դոլարով վարկ՝ դրամային եկամտի դեպքում և ՀՀ դրամով վարկ՝ դոլարային եկամտի դեպքում) վարկառուի բոլոր վարկերի գծով ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 50%-ը, եթե զուտ ամսական եկամուտը/աշխատավարձը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը/աշխատավարձը 700,000 ՀՀ դրամ է և ավելի:
Վարկի առավելագույն գումարը
  • մինչև 5 միլիոն ՀՀ դրամ՝ այս դեպքում վարկի նպատակայնությունը հաստատող փաստաթղթեր կարող են չպահանջվել
  • 5 միլիոն ՀՀ դրամ - 602 միլիոն ՀՀ դրամ՝ այս դեպքում վարկի նպատակայնությունը(գնում կամ ներդրում) հաստատող փաստաթղթերի առկայությունը անհրաժեշտ է
Վարկ/գրավ հարաբերակցություն

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկի գումարը չի կարող գերազանցել անշարժ գույքի գնահատված արժեքի 70%, եթե այն գտնվում է Երևանում կամ մերձակա շրջաններում և 50%, եթե այն գտնվում է ՀՀ-ի այլ վայրում:

Վարկային հաշվի սպասարկման վճար

Վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • 50,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը (կամ դրան համարժեքը ԱՄՆ դոլարով)
  • 100,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը (կամ դրան համարժեքը ԱՄՆ դոլարով)

Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը

Վարկի արժույթ

  • Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով3

Վարկի ժամկետ4

  • 6-60/1205 ամիս

Վարկի տոկոսադրույք6

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերը տրամադրվում փոփոխվող անվանական տոկոսադրույքով

Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույք
Վարկի արժույթ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 6.5% տարեկան և տվյալ պահին կազմում է.

10.5% + 6.5% = 17%
Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 5.25% տարեկան և տվյալ պահին կազմում է.

9.75% + 5.25% = 15%

Նշումներ`

  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով,նվազող մնացորդի նկատմամբ`օրական կտրվածքով:
  • Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի հիմնական գումարի ամսական վճարների հետ միաժամանակ:

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և վարկի մայր գումարի գծով վճարումները, և հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն: ԱՄՆ դոլարով վարկերի համար մարման ամսական հավասարաչափ (անուիտետային) տարբերակը ընտրելու դեպքում, մարման ենթակա ամբողջ գումարը (մայր գումար և տոկոսագումար) գանձվում է ՀՀ դրամով:

Ապահովում և ապահովագրություն

  • Անշարժ գույքը գրավադրվում է Բանկի օգտին`մինչև վարկի ամբողջական մարումը:
  • Գրավադրված անշարժ գույքը պետք է ապահովագրվի`օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում գույքի ապահովագրումը, ապա Բանկն ինքնուրույն կիրականացնի ապահովագրությունը` վարկառուի հաշվին7:
  • Ապահովագրական հատուցման շահառուն Վարկառուն է:
  • Գույքի ապահովագրությունը կատարվում է գույքի ամբողջ արժեքի կամ վարկի գումարի չափով, ըստ վարկառուի ցանկության: Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի հարաբերակցության համամասնությամբ:
  • Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

Նշում

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:

1 Հողատարածքը կարող է հանդիսանալ գրավի առարկա միայն Բանկի համաձայնության դեպքում:
2 5 միլիոն - 60 միլիոն ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով) վարկի գումար կարող է տրամադրվել միայն ներդրումային նպատակով: Վարկի նպատակայնությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:
3 ԱՄՆ դոլարով վարկը կարող է տրամադրվել միայն այն հաճախորդներին, ովքեր ունեն եկամտի աղբյուր ԱՄՆ դոլարով (ամբողջական կամ մասնակի), կամ որոնց եկամուտը, արտահայտված ՀՀ դրամով, փոփոխական է` կախված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքից: Բանկը կարող է Ձեզանից պահանջել եկամտի աղբյուրը հավաստող լրացուցիչ փաստաթղթեր:
ԱՄՆ դոլարով վարկերը կարող են տրամադրվել միայն եթե վարկի նպատակը հանդիսանում է բնակելի կամ կոմերցիոն նշանակության անշարժ գույքի ձեռքբերում, վերանորոգում կամ վերակառուցում: Վարկի նպատակայնությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:
4 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 21 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
5 61-120 ամիս ժամկետով վարկերը կարող են տրամադրվել միայն ներդրումային նպատակով: Վարկի նպատակայնությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:
6 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
7 Անշարժ գույքի ապահովագրման արժեքը կարող է կազմել գույքի գնահատված արժեքի 0.16-0.2%-ը:



Անհատական սպառողական վարկեր

Իրականացրեք Ձեր նպատակները մեր վարկերի օգնությամբ

Մանրամասներ

Կարևոր տեղեկատվություն ԱՄՆ դոլարով վարկերի վերաբերյալ

Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:

Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 15/08/2016 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ,
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ),հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:

Ի հավելումն վերոհիշյալ փաստաթղթերի, անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի համար կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը`

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը), անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող բավարար հիմքերը` փաստաթղթերի պատճենները (օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր, առուվաճառքի պայմանագիր, որոշում, վճիռ, մահվան վկայական, լիազորագիր և այլն), սեփականատերերի/համասեփականատերերի անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
  • Բանկի կողմից հաստատված ապահովագրական ընկերությունում գույքի ապահովագրության պայմանագիրը:
  • Միասնական տեղեկանք անշարժ գույքի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ (տրամադրել բնօրինակը):