Անհատական սպառողական վարկ

Իրականացրեք Ձեր ծրագրերը անհատական վարկի օգնությամբ

  • Առանց գրավի
    Ստացեք անհատական վարկ` արագ և առանց գրավի պահանջի:
  • Ճկունություն
    Ընտրեք մարման եղանակը և ժամկետը` Ձեր կարիքներին համապատասխան:
  • Մատչելի
    Տարեկան սպասարկման վճար չի կիրառվում. վճարում եք միայն մեկ անգամ վարկը ստանալիս:



Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

Թարմացվել է` 01/10/2016 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ