Անհատական սպառողական վարկ

Դուք կարող եք դիմել Օվերդրաֆտ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1,

և

  • Ունեք բանկային հաշիվ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում (այսուհետ Բանկ) և առնվազն 3 ամիս աշխատում եք Բանկում սպասարկվող պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 50,000 ՀՀ դրամ2,

կամ

  • Ունեք բանկային հաշիվ Բանկում և առնվազն 3 ամիս աշխատում եք ընկերությունում, որն ունի հաշիվ(ներ) այլ բանկերում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 50,000 ՀՀ դրամ2: Ընդ որում Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Բանկում սպասարկվող հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը)3,

կամ

  • Ունեք բանկային հաշիվ ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 6 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 6 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 150,000 ՀՀ դրամ:

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1

և

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 100,000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթով),

կամ

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթով):

Կարևոր նշում
  • Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը:


Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

1 Սույն ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2 Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի նվազագույնը 100,000 ՀՀ դրամ:
3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

Թարմացվել է` 21/07/2014 02:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Այլ բանկերից հաշվի պատմություն ներկայացնելու դեպքում՝ բանկային հաշվի քաղվածքները վերջին 6 ամսվա աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Օվերդրաֆտի մարման կարգը

Հաճախորդին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է քաղվածք, որտեղ արտացոլվում է Օվերդրաֆտի սահմանաչափից ընթացիկ ամսվա օգտագործված գումարի չափը, հաշվեգրված տոկոսագումարը և վճարման ենթակա նվազագույն գումարը:

Քաղվածքի տրամադրման օրը ընտրվում է հաճախորդի կողմից:

Օվերդրաֆտի վճարման ենթակա նվազագույն գումարի մարումը պետք է կատարվի քաղվածքի տրամադրումից 5 օրվա ընթացքում՝ Վճարման օրը, օգտագործված գումարի և հաշվեգրված տոկոսագումարի նվազագույնը 10%-ի չափով:

Նվազագույն մարումը կատարվում է ավտոմատ կերպով օվերդրաֆտին կցված հաշվից՝ Վճարման օրը, կամ ոչ-ավտոմատ կերպով օվերդրաֆտի հաշվին սովորական փոխանցում կատարելով՝ քաղվածքի տրամադրումից մինչև Վճարման օրը ընկած ժամանակահատվածում:

Ցանկացած մուտքային գործարք Օվերդրաֆտի հաշվին Քաղվածքի տրամադրման և Վճարման օրերի միջակայքում կուղղվի նվազագույն գումարի մարմանը, եթե այդպիսին առկա է: Վերջինիս զրոյական լինելու դեպքում փոխանցված գումարը կմուտքագրվի Օվերդրաֆտի հաշվին:

Կարևոր նշումներ.

  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա, և գանձվում է օվերդրաֆտի հաշվից՝ քաղվածքի տրամադրման օրը1:
  • Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով:
  • Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • Բանկն իր հայեցողությամբ կարող է կատարել մարման ենթակա գումարների գանձում Հաճախորդի Բանկում գտնվող այլ հաշվից, հիմնական հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում:

1 Տոկոսագումարի մարումը մինչև քաղվածքի տրամադրման օրը հնարավոր է միայն մասնաճյուղի և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: