Անհատական սպառողական վարկ

Օվերդրաֆտի արժույթ

  • Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով

Օվերդրաֆտի ժամկետ

  • Օվերդրաֆտը տրամադրվում է անժամկետ

Օվերդրաֆտի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդների և այլ բանկերի հաշվետերերի համար՝ ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը քառապատիկի* չափով

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդներ` հաշվի/հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդի կամ վերջին ամսվա միջին մնացորդի առավելագույնը քառապատիկի չափով: Օվերդրաֆտի չափի հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում նշված երկու մնացորդներից նվազագույնը:
  • Այլ բանկերի հաճախորդներ` հաշվի/հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդի կամ առավելագույնը վերջին ամսվա միջին մնացորդի կրկնապատիկի չափով: Օվերդրաֆտի չափի հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում նշված երկու մնացորդներից նվազագույնը:
Կարևոր նշումներ
  • Օվերդրաֆտի նվազագույն և առավելագույն գումար` 50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ
  • Օվերդրաֆտի գումարը նվազեցվում է վարկառուի առկա գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով
  • Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի:

Օվերդրաֆտի սպասարկում

  • Օվերդրաֆտի տրամադրման վճար չի գանձվում
  • Օվերդրաֆտի ամսական սպասարկման վճար չի կիրառվում, հաճախորդից գանձվում է Օվերդրաֆտին կից ընթացիկ/խնայողական հաշվի սպասարկման վճարը ըստ Բանկի կողմից ընդունված սակագների:

Օվերդրաֆտի տոկոսադրույք (հաստատուն)

Տարեկան անվանական տոկոսադրույքը կախված է օվերդրաֆտի սահմանաչափի օգտագործումից
և կազմում է.

  • 18%, որը կկիրառվի, եթե Օվերդրաֆտի սահմանաչափի օգտագործումը չի գերազանցում 70%-ը
  • 16%, որը կկիրառվի Օվերդրաֆտի սահմանաչափի 70% -ից ավել օգտագործման դեպքում՝ 70%-ը գերազանցող գումարի վրա
Կարևոր նշումներ
  • Օվերդրաֆտի տրամադրված սահմանաչափը գերազանցող գումարի վրա կկիրառվի 24% տարեկան անվանական տոկոսադրույք
  • Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:



Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

Թարմացվել է` 01/02/2017 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Այլ բանկերից հաշվի պատմություն ներկայացնելու դեպքում՝ բանկային հաշվի քաղվածքները վերջին 6 ամսվա աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Օվերդրաֆտի մարման կարգը

Հաճախորդին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է քաղվածք, որտեղ արտացոլվում է Օվերդրաֆտի սահմանաչափից ընթացիկ ամսվա օգտագործված գումարի չափը, հաշվեգրված տոկոսագումարը և վճարման ենթակա նվազագույն գումարը:

Քաղվածքի տրամադրման օրը ընտրվում է հաճախորդի կողմից:

Օվերդրաֆտի վճարման ենթակա նվազագույն գումարի մարումը պետք է կատարվի քաղվածքի տրամադրումից 5 օրվա ընթացքում՝ Վճարման օրը, օգտագործված գումարի և հաշվեգրված տոկոսագումարի նվազագույնը 10%-ի չափով:

Նվազագույն մարումը կատարվում է ավտոմատ կերպով օվերդրաֆտին կցված հաշվից՝ Վճարման օրը, կամ ոչ-ավտոմատ կերպով օվերդրաֆտի հաշվին սովորական փոխանցում կատարելով՝ քաղվածքի տրամադրումից մինչև Վճարման օրը ընկած ժամանակահատվածում:

Ցանկացած մուտքային գործարք Օվերդրաֆտի հաշվին Քաղվածքի տրամադրման և Վճարման օրերի միջակայքում կուղղվի նվազագույն գումարի մարմանը, եթե այդպիսին առկա է: Վերջինիս զրոյական լինելու դեպքում փոխանցված գումարը կմուտքագրվի Օվերդրաֆտի հաշվին:

Կարևոր նշումներ.

  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա, և գանձվում է օվերդրաֆտի հաշվից՝ քաղվածքի տրամադրման օրը1:
  • Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով:
  • Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • Բանկն իր հայեցողությամբ կարող է կատարել մարման ենթակա գումարների գանձում Հաճախորդի Բանկում գտնվող այլ հաշվից, հիմնական հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում:

1 Տոկոսագումարի մարումը մինչև քաղվածքի տրամադրման օրը հնարավոր է միայն մասնաճյուղի և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: