Պայմաններ` Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերի

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերի տրամադրման պայմաններ

1. Ապահովում և ապահովագրություն

1.1. Անշարժ գույքը գրավադրվում է Բանկի օգտին` մինչև վարկի ամբողջական մարումը

1.2. Անշարժ գույքի ձեռքբերման վարկի դեպքում հաճախորդը` այսուհետ նաև վարկառու, գրավադրվող գույքի նկատմամբ պետք է ունենա սեփականության իրավունք

1.3. Եթե վարկը տրամադրվում է առաջնային շուկայից գնվող անշարժ գույքի ձեռքբերման համար, և այն կառուցման փուլում է գտնվում (այսինքն դեռևս բացակայում է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը),որպես վարկի ապահովում պետք է գրավադրվի որևէ այլ բնակելի անշարժ գույք: Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի վերջնական տրամադրումից հետո ձեռք բերված անշարժ գույքը պետք է գրավադրվի Բանկի օգտին` գրավադրված այլ գույքի փոխարեն: Անշարժ գույքի ձեռքբերման փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական և այլն) պետք է հնարավորինս շուտ տրամադրվեն Բանկին գրավադրման գործընթացը սկսելու նպատակով (ձեռքբերված անշարժ գույքը առավելագույնը 12-րդ ամսվա ավարտին պետք է գրավադրված լինի Բանկի օգտին):

1.4. Գրավադրված անշարժ գույքը պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում գույքի ապահովագրումը, ապա Բանկը ինքնուրույն կիրականացնի ապահովագրությունը` վարկառուի հաշվին1

1.5. Ապահովագրական հատուցման շահառուն վարկառուն է:

1.6. Գույքի ապահովագրությունը կատարվում է գույքի ամբողջ արժեքի կամ վարկի գումարի չափով, ըստ վարկառուի ցանկության: Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի հարաբերակցության համամասնությամբ:

1.7. Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում

1.8. Վերանորոգման վարկերի դեպքում, գրավադրվող բնակելի անշարժ գույքի սեփականատերեր կարող են լինել վարկառուն կամ վարկառուի ընտանիքի անմիջական անդամները, ովքեր պետք է ունենան առնվազն 10% սեփականության մասնաբաժին գրավադրվող գույքից կամ ներկայացնեն փաստեր առ այն, որ նրանք բնակվում են այդ տանը:

1.9. Ուշադրություն. Անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման տրամադրված վարկի դիմաց գրավադրված գույքի հաջորդող գրավի դեպքում Բանկը կարող է կիրառել հաջորդող գրավի վճար վարկի մնացորդի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամը: Հաջորդող գրավի համաձայնությունը հնարավոր է միայն Բանկում առկա վարկի վերաֆինանսավորման կամ վերջնական մարման դեպքում: Բոլոր այլ դեպքերում հաջորդող գրավի թույլտվություն չի տրամադրվում:

2. Զգուշացում և կարևոր նշումներ

2.1. Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, մեկ տարվա համար որպես հիմք ընդունելով 365 օրը:

2.2. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը

2.3. Վարկառուի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

2.4. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ

2.5. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի համար)

2.6. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը, գրավադրվող գույքի իրացվելիությունը և այլ հանգամանքներ

2.7. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները / պայմանագրերը ներկայացնելուց հետո

2.8. Վարկը տրամադրվում է անկանխիկ

2.9. Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը: Ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2.10. Վերանորոգման վարկերի համար, վարկի գումարի տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացվի կատարված վերանորոգման մասին Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության եզրակացությունը

2.11. Եթե շուկայում անշարժ գույքի գների բացասական միտում է նկատվում` 20 % և ավելի չափով, Բանկը կարող է պահանջել գրավադրված անշարժ գույքի լրացուցիչ գնահատում

2.12. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից և որևէ դեպքում չեն փոխհատուցվում Բանկի կողմից:

3. Տուգանային տոկոսադրույք և տույժեր

3.1. Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 5% տարեկան գումարած վարկի անվանական տարեկան տոկոսադրույք

3.2. Վարկի ժամկետի առաջին 2 տարիների ընթացքում վարկի հիմնական գումարի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում բանկը կարող է կիրառել տուգանք, որը հավասար է ավել վճարված գումարի 10%-ի չափին, սակայն ոչ պակաս քան 5,000 ՀՀ դրամը և ոչ ավելի քան 300,000 ՀՀ դրամը

4. Պահանջվող փաստաթղթեր

4.1. Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ

4.2. Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)

4.3 Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվության դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:

4.4. Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր

4.5. Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը), անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող բավարար հիմքերը` փաստաթղթերի պատճենները (օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր, առուվաճառքի պայմանագիր, որոշում, վճիռ, մահվան վկայական, լիազորագիր և այլն), սեփականատերերի / համասեփականատերերի անձնագրերի պատճենները: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է պահանջել ներկայացնել տեղեկանք անձնագրային բաժնից բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ և պահանջել, որ բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված անձինք չլինեն

4.6. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից

4.7. Միասնական տեղեկանք անշարժ գույքի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ (տրամադրել բնօրինակը):

4.8. Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ

5. Վարկային դիմումի մասին որոշման և վարկի տրամադրման կայացման ժամկետներ

5.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը` Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:

5.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Վարկի հաստատման և մերժման չափանիշները

6.1. Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ

  • Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է տվյալ վարկատեսակի տրամադրման նվազագույն պահանջներին
  • Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը
  • Վարկային գործընթացի համար անհրաժեշտ լիարժեք փաստաթղթեր

6.2. Վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ

  • Վարկը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ
  • Վարկի ոչ նպատակային օգտագործում
  • Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը
  • Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին

1 Անշարժ գույքի ապահովագրման արժեքը կարող է կազմել գույքի գնահատված արժեքի 0.16-0.2%-ը:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`

+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 25/04/2017 15:00

 

What are the packages of insured risks?

Motor insurance package has two sections - Section I and Section II.
Section II can be purchased only if Section I is purchased. Section II is optional.

1. Section I includes:
Physical damage caused to the car including damage caused as a result of car accident or other external impact, fire, illegal actions of third parties including theft, robbery

2. Section II includes:
Damage caused to the life and health of driver and passengers as a result of motor usage.

 
 

How much does Motor Insurance cost?

Annual insurance rate for the coverage included in Section I is 2.5% of the sum insured.

Annual insurance rate for the coverage included in Section II is 0.1% of the insured amount.

 
 

Can I arrange partial Motor insurance?

You can insure your car for the full amount of the car's market value or any portion of it (with the exception of insurance of cars purchased with a loan provided by HSBC Bank Armenia cjsc whereby insurance for the full amount of the car market value must be purchased).

 
 

What are the deductible amounts for Motor Insurance?

  1. 1% of sum insured, minimum AMD 50,000
  2. For drivers with less than two years of driving experience the deductible is doubled
  3. Insurance is not provided to drivers with less than six months driving experience
  4. Deductible in case of theft comprises 5% of the sum insured in case an anti-robbery system is available on the car, and 10% if no such system is available.
 
 

Is examination of the car required for Motor insurance?

Yes, car examination is required for purchasing Motor insurance.INGO ARMENIA icjsc representatives will contact you within 2 working days after signing of the insurance policy to arrange the examination of your car. The insurance policy will enter into force only after the examination is conducted.