Պայմաններ

Ավտոմեքենայի վարկի տրամադրման պայմաններ

1. Ապահովում և ապահովագրություն

1.1. Վարկառուն պետք է լինի գրավադրվող ավտոմեքենայի սեփականատերը:

1.2. Ավտոմեքենան գրավադրվում է Բանկի օգտին, մինչև վարկի ամբողջական մարումը:

1.3. Վարկառուն պարտավոր է ներկայացնել ավտոմեքենայի ապահովագրություն` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից1: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում ավտոմեքենայի ապահովագրության վերակնքումը, ապա Բանկը կապահովագրի այն`վարկառուի հաշվին:

1.4. Ապահովագրական հատուցման շահառուն հաճախորդն է

1.5. Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի ավտոմեքենայի շուկայական արժեքին:

1.6. Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:


2. Զգուշացում և կարևոր նշումներ

2.1. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:

2.2. Հաճախորդի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Հաճախորդի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ:

2.4. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:

2.5. Վարկը տրամադրվում է բացառապես անձնական օգտագործման ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով:

2.6. Մոտոցիկլետները և 120 ամսից ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաները չեն վարկավորվում:

2.7. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/ պայմանագրերը ներկայացնելուց հետո:

2.8. Վարկը տրամադրվում է անկանխիկ:

2.9. Ավտոմեքենայի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը: Ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2.10. Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:

2.11. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից և որևէ դեպքում չեն փոխհատուցվում Բանկի կողմից:


3. Տուգանային տոկոսադրույք և տույժեր

3.1. Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 5% տարեկան գումարած վարկի անվանական տոկոսադրույք (տարեկան):

3.2. Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:


4. Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներն են

4.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:

4.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

1 Ավտոմեքենայի ապահովագրման հետ կապված ծախսը կազմում է 2.5%:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`

+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Վարկեր

Վարկեր

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 12/01/2017 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ:
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայականը (գնորդի անունով գրանցված ավտոմեքենայի սեփականության իրավունքի բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը):
  • Ավտոմեքենայի գնահատման հաշվետվության ակտը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկվող անկախ գնահատողների կողմից:
  • Տեղեկանք ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության համապատասխան հաշվառման քննական ստորաբաժանումից` ավտոմեքենայի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, ավտոմեքենայի հաշվառման վկայագրի պատճենը, վաճառողի, գնորդի և համասեփականատերերի անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Պաշտոնական ներկայացուցչությունից գնված նոր ավտոմեքենայի դեպքում պետք է ներկայացվի նաև առք ու վաճառքի պայմանագիրը համապատասխան հաշիվ ապրանքագրի և մաքսազերծման փաստաթղթերի հետ միասին:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ

 
 

Ինչպիսի՞ անվանական տարեկան տոկոսադրույք է կիրառվում ՀՀ դրամով ավտոմեքենայի վարկի համար:

Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 5.5% տարեկան և տվյալ պահին կազմում է` 10.5% + 5.5% = 16%:

 
 

Որո՞նք են ավտոմեքենայի վարկի առավելագույն գումարը և ժամկետը:

Ավտոմեքենայի վարկի առավելագույն ժամկետը 60 ամիս է, իսկ վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոմեքենայի գնահատված արժեքի 60 %-ը:

 
 

Կիրառվու՞մ են արդյոք վարկի սպասարկման վճարներ:

Վարկի սպասարկման ամսական կամ տարեկան վճարներ չեն գործում: Վարկառուի հաշվից միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • 50,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը
  • 100,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը Սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:
 
 

Արդյո՞ք վարկը տրամադրվում է և' նոր և' օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման դեպքում:

Ավտոմեքենային վարկ տրամադրվում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում:

 
 

Որքա՞ն է կազմում բոլոր վարկերի ամսական վճարումների և զուտ ամսական եկամտի առավելագույն հարաբերակցությունը:

Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելին: