Ավտոմեքենայի վարկ

Վարկի հաշվիչ

Ավտոմեքենայի վարկի հաշվիչի պատասխանը չի հանդիսանում վարկի տրամադրման խոստում և Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն:


Վարկի գումար

1 միլիոնից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից գնված մեքենաների համար

1 միլիոնից մինչև 10 միլիոն ՀՀ դրամ՝ երկրորդային շուկայից գնված մեքենաների համար


Վարկի գումար

1 միլիոնից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից գնված մեքենաների համար

1 միլիոնից մինչև 10 միլիոն ՀՀ դրամ՝ երկրորդային շուկայից գնված մեքենաների համար

Վարկի ժամկետ.

6-60 ամիս


Վարկի ժամկետ.

6-60 ամիս

18%


22,678


Ցանկանու՞մ եք դիմել ավտոմեքենայի վարկի Ծանոթացեք վարկունակության պայմաններին

Ցանկանու՞մ եք դիմել ավտոմեքենայի վարկի
Ծանոթացեք վարկունակության պայմաններին

Նշում` Կախված վարկի ռիսկայնության գնահատումից`վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի տեղեկատվության համար սեղմեք այստեղ:

* Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 6.5% տարեկան և տվյալ պահին կազմում է 11.5% + 6.5% = 18%:
** Հաշվարկը կկատարվի հավասարաչափ մարումների տարբերակով:

Վարկեր

Վարկեր

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 10/09/2015 02:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ:
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայականը (գնորդի անունով գրանցված ավտոմեքենայի սեփականության իրավունքի բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը):
  • Ավտոմեքենայի գնահատման հաշվետվության ակտը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկվող անկախ գնահատողների կողմից:
  • Տեղեկանք ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության համապատասխան հաշվառման քննական ստորաբաժանումից` ավտոմեքենայի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ, ավտոմեքենայի հաշվառման վկայագրի պատճենը, վաճառողի, գնորդի և համասեփականատերերի անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Պաշտոնական ներկայացուցչությունից գնված նոր ավտոմեքենայի դեպքում պետք է ներկայացվի նաև առք ու վաճառքի պայմանագիրը համապատասխան հաշիվ ապրանքագրի և մաքսազերծման փաստաթղթերի հետ միասին:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ

 
 

Ինչպիսի՞ անվանական տարեկան տոկոսադրույք է կիրառվում ՀՀ դրամով ավտոմեքենայի վարկի համար:

Փոփոխվող անվանական տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա` 7.5% տարեկան և տվյալ պահին կազմում է` 10.5% + 7.5% = 18%:

 
 

Որո՞նք են ավտոմեքենայի վարկի առավելագույն գումարը և ժամկետը:

Ավտոմեքենայի վարկի առավելագույն ժամկետը 60 ամիս է, իսկ վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոմեքենայի գնահատված արժեքի 60 %-ը:

 
 

Կիրառվու՞մ են արդյոք վարկի սպասարկման վճարներ:

Վարկի սպասարկման ամսական կամ տարեկան վճարներ չեն գործում: Վարկառուի հաշվից միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • 50,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը
  • 100,000 ՀՀ դրամ, եթե վարկի գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը Սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:
 
 

Արդյո՞ք վարկը տրամադրվում է և' նոր և' օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման դեպքում:

Ավտոմեքենային վարկ տրամադրվում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում:

 
 

Որքա՞ն է կազմում բոլոր վարկերի ամսական վճարումների և զուտ ամսական եկամտի առավելագույն հարաբերակցությունը:

Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելին: