Internet Banking Services SMS Alert Services

Ինտերնետային բանկային ծառայություն1

SMS ծանուցումների ծառայություն

Ինտերնետային բանկային համակարգում գրանված լինելու դեպքում, Դուք կարող եք ակտիվացնել SMS ծանուցումների անվճար ծառայությունը, որը Ձեզ թույլ կտա ստանալ SMS ծանուցումներ Ձեր հաշիվներից կատարված բոլոր գործարքների վերաբերյալ:

Մենք խրախուսում ենք Ձեզ ակտիվացնել SMS ծառայությունը հարմարավետության և անվտանգության նկատառումներից ելնելով:

Ծառայության ակտիվացումը, օգտագործումը և կառավարումը դյուրին է և անվճար:

SMS ծառայությունը ակտիվացնելու համար հետևեք ստորև նշված պարզ ցուցումներին.

1. Մուտք գործեք Ինտերնետային բանկային համակարգ, ձախակողմյան մենյուից ընտրեք «Ծանուցող ծառայություններ », բաժինը, սեղմեք «Կառավարել ծանուցումները», որից հետո՝ «Նախընտրություններ» կոճակը (տես նկար 1):

Նկար 1

2. Կբացվի «Ծանուցումների նախընտրելի տարբերակ» էջը: «Առաքման կարգավիճակ» ենթաբաժնում ընտրեք «Առաքումը՝ Միացված» տարբերակը ինչպես ցուցադրված է ստորև ներկայացված պատկերում: Եթե ցանկանում եք փոփոխել Ձեր բջջային հեռախոսի համարը, որին ստանալու եք հաղորդագրությունները, ապա դա հնարավոր է անել «Ծանուցման տարբերակ» ենթաբաժնում:

Դուք կարող եք փոփոխել նաև ծանուցումների ստացման ժամը, սակայն խորհուրդ ենք տալիս թողնել «Ծանուցման առաջանալուն պես» տարբերակը:

Երբ բոլոր նախընտրությունները մուտքագրված են, սեղմեք «Փոփոխել», այնուհետև՝ «Հաստատել» կոճակը (տես նկար 2):

Նկար 2

3. Վերադարձեք «Կառավարել ծանուցումները» բաժին և սեղմեք «Ընտրել ծանուցումը» այն հաշվեհամարի համար, որից իրականացվող գործարքներից ցանկանում եք ստանալ ծանուցումներ (տես նկար 3):

Նկար 3

4. Ընտրեք այն գործարք(ներ)ը, որոնց համար ցանկանում եք ակտիվացնել ծանուցումները, մուտքագրեք ցանկալի սահմանաչափ(եր)ը և սեղմեք «Փոփոխել ծանուցումը» կոճակը (տես նկար 4):

Նկար 4

5. Հաստատեք կատարված փոփոխությունները` սեղմելով «Հաստատել» կոճակը, եթե այլ փոփոխությունների կարիք չկա (տես նկար 5):

Նկար 5

Ծառայության ակտիվացման վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել Ինտերնետային բանկային համակարգի աջակցության կենտրոնի հետ +374 60 655 444 շուրջօրյա հեռախոսահամարով:

1 Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայությունները տրամադրվում են միայն Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք տեխնիկական աջակցության կենտրոն`
+374 60 655 444

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք տեխնիկական աջակցության կենտրոն`

+374 60 655 444

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 13/10/2016 15:00