Internet Banking - Getting Started

Ինտերնետային բանկային ծառայություն1

Ինչպե՞ս սկսել

Էյչ-Էս-Բի-Սի-ի անհատական ինտերնետային բանկային ծառայությանը գրանցվելու համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ ինտերնետային կապ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից տրամադրված բանկոմատային քարտ:

Ինչպես մուտք գործել համակարգ

Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայությունն այժմ Ձեր տրամադրության տակ է: Մեր համաշխարհային փորձը, ոլորտի իմացությունը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ծառայում են ամբողջ աշխարհում մեր հաճախորդների կարիքներն: Այժմ Դուք կարող եք գործարքներ իրականացնել Ձեր համակարգչից` oրական 24 ժամ, շաբաթական 7 օր և տարեկան 365 օր` արագ, դյուրին և նորարարական տեխնոլոգիաներով երաշխավորված անվտանգությամբ:

Ձեր օնլայն անվտանգության սարքը

Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայություն մուտք գործելն արագ է և ապահով: Ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս Ձեզ անհրաժեշտ կլինի մշտապես օգտվել ծառայության հետ տրամադրվող անվտանգության սարքից` մուտք գործելիս, ինչպես նաև գործարքների իրականացումը վերահաստատելիս:

Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակաբար աշխատում է որպեսզի Ձեր օնլայն գործարքների համար ապահովի անվտանգության բարձր ստանդարտներ: Ձեր ինտերնետային բանկային գործառնությունները պաշտպանելու համար Էյչ-Էս-Բի-Սի-ն օգտագործում է 128-բիթ SSL կանխագրումը, որը հանդիսանում է ներկայիս ամենաապահով տեխնոլոգիաներից մեկը: Ավելին, համակարգ մուտք գործելը և ինտերնետային բանկային ծառայության միջոցով բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանված են հարմարավետ անվտանգության սարքի օգտագործմամբ:

1 Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայությունները տրամադրվում են միայն Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք տեխնիկական աջակցության կենտրոն`
+374 60 655 444

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք տեխնիկական աջակցության կենտրոն`

+374 60 655 444

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 28/08/2013 15:00