Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն

 

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)

Ապահովագրեք Ձեզ պատահարներից մեր օգնությամբ1

Ապահովագրվող ռիսկերի փաթեթ

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության փաթեթը (ԿԱՍԿՈ) ներառում է հետևյալ ռիսկերը`

Ավտոմեքենայի ֆիզիկական վնաս, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ արտաքին ազդեցության հետևանքով, հրդեհի, երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով, այդ թվում`գողություն, կողոպուտ, առևանգում:

 

Ապահովագրական ծածկույթի տարեկան դրույքաչափեր

  • 2.5%` ռիսկերի փաթեթի համար
  • Ավտոմեքենայի ապահովագրությունն անհրաժեշտ է կատարել ավտոմեքենայի ամբողջ շուկայական արժեքի չափով:
 

Չհատուցվող գումարներ

Գործում են հետևյալ ոչ պայմանական չհատուցվող գումարները

  • Ապահովագրական գումարի 1%, ոչ պակաս քան 50,000 ՀՀ դրամ
  • Եթե դեպքի պահին ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը վարել է 2-3 տարվա վարորդական փորձ ունեցող անձը, ապա չհատուցվող գումարը կկազմի ապահովագրական գումարի 2%-ը, բայց ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամ, իսկ 6 ամսից մինչև 2 տարի վարորդական փորձի դեպքում` ապահովագրական գումարի 3%-ը, բայց ոչ պակաս, քան 150,000 ՀՀ դրամ:
  • Ապահովագրություն չի տրամադրվում վեց ամսից պակաս վարորդական փորձ ունեցող վարորդներին
  • Գողության դեպքում չհատուցվող գումարը կազմում է ապահովագրական գումարի 5%-ը եթե առկա է հակաառեւանգիչ սարքավորում, հակառակ դեպքում` 10%
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիրը ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

  • Ապահովադրի անձնագրի պատճեն
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն, եթե սեփականատերը ապահովադիրը չէ
  • Լիազորված վարորդների անձնագրերը և վարորդական իրավունքները
  • Մեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն
  • Մեքենայի գնահատման ակտի, հաշիվ-ապրանքագրի կամ առքուվաճառքի պայմանագրի պատճեն (առկայության դեպքում): Հակառակ դեպքում հիմք է ընդունվում մեքենայի շուկայական արժեքը

Պայմանագրի ստորագրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ և կկազմակերպեն Ձեր մեքենայի զննումը: Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն զննման անցկացումից հետո:

Կարևոր նշում

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:

Ապահովագրական ծառայությունների լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար այցելեք www. ingoarmenia.am

1 Ապահովագրությունը տրամադրվում է միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից տրամադրված ավտոմեքենայի վարկով ձեռքբերված ավտոմեքենաների համար:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 10/11/2015 15:00

 

Ո՞րն է ապահովագրվող ռիսկերի փաթեթը

Ավտոմեքենայի ապահովագրությունը ներառում է հետևյալ ռիսկերը.

Ավտոմեքենայի ֆիզիկական վնաս, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ արտաքին ազդեցության հետևանքով, հրդեհի, երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով, այդ թվում`գողություն, կողոպուտ, առևանգում:

 
 

Որքա՞ն արժե ավտոմեքենայի ապահովագրությունը

Տարեկան ապահովագրության սակագինը կազմում է ապահովագրական գումարի 2.5%:

 
 

Արդյո՞ք կարող եմ իրականացնել ավտոմեքենայի մասնակի ապահովագրում

Ապահովագրությունը տրամադրվում է միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից տրամադրված ավտոմեքենայի վարկով ձեռքբերված ավտոմեքենաների համար և ապահովագրությունը պետք է իրականացվի մեքենայի շուկայական արժեքի ամբողջ գումարի չափով:

 
 

Ինչպիսի՞ չհատուցվող գումարներ են կիրառվում ավտոտրանսպորտային միջոցների համար

  1. Ապահովագրական գումարի 1%, ոչ պակաս քան 50,000 ՀՀ դրամ
  2. Եթե դեպքի պահին ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը վարել է 2-3 տարվա վարորդական փորձ ունեցող անձը, ապա չհատուցվող գումարը կկազմի ապահովագրական գումարի 2%-ը, բայց ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամ, իսկ 6 ամսից մինչև 2 տարի վարորդական փորձի դեպքում` ապահովագրական գումարի 3%-ը, բայց ոչ պակաս, քան 150,000 ՀՀ դրամ
  3. Ապահովագրություն չի տրամադրվում վեց ամսից պակաս վարորդական փորձ ունեցող վարորդներին
  4. Գողության դեպքում չհատուցվող գումարը կազմում է ապահովագրական գումարի 5%-ը եթե առկա է հակաառևանգիչ սարքավորում, հակառակ դեպքում` 10%
 
 

Արդյո՞ք ավտոմեքենայի զննումը անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության համար

Այո, ավտոմեքենայի զննումը պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն ձեռք բերելիս: Պայմանագրի ստորագրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ և կկազմակերպեն Ձեր մեքենայի զննումը: Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն զննման անցկացումից հետո:

 
 

Ֆինանսական համակարգի հաշտարար

Հասցե` 375010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Աշխատանքային ժամեր` 09:00 – 18:00 ( Երկուշաբթի - Ուրբաթ )
Հեռախոս` (37410) 58 23 22, 58 23 21
Ֆաքս` (37410) 58 24 21
Կայք` www.fsm.am

Ելք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կայքից. Այս հղումը Ձեզ կուղղորդի Ֆինանսական համակարգի հաշտարարի կայք: Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և կայքում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: