Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ

Հաճախորդների մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Հաճախորդների մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական պայմանները (այսուհետ` Հիմնական Պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) և մետաղական հաշվի բացման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) կամ իրավաբանական անձի (այսուհետ` Հաճախորդ), այսուհետ միասին հիշատակվելու դեպքում` նաև Կողմեր, միջև մետաղական հաշիվներով իրականացվող գործառնությունները:

1.2. Հաճախորդի կողմից մետաղական հաշվի բացման դիմումի ստորագրումը հաստատում է սույն Հիմնական Պայմանների ընդունումը, որոնք կարող են հետագայում փոփոխվել Բանկի կողմից` Հաճախորդին պատշաճ կերպով ծանուցելով այդ մասին սույն Հիմնական Պայմաններում նշված կարգով:

1.3. Սույն Հիմնական Պայմաններում ստորև նշված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով`

Մետաղական հաշիվ - Բանկի կողմից Հաճախորդի անվամբ բացված հաշիվ` Հաճախորդի կողմից ձեռքբերվող և/կամ Հաճախորդին փոխանցվող անկանխիկ ոսկու և դրանով կատարվող գործառնությունների հաշվառման նպատակով:

Անկանխիկ ոսկի կամ մետաղական հաշվում առկա միջոցներ` Հաճախորդի մետաղական հաշվում հաշվառված` համապատասխան կշռով, տրոյական ունցիաներով արտահայտված 999.5 հարգով ոսկի, որին համարժեք կանխիկ ոսկին պահվում է Լոնդոն քաղաքում (loco London):

1.4. Բանկը Հաճախորդին մատուցում է մետաղական հաշիվներով հետևյալ ծառայությունները`

1.4.1. Հաճախորդից անկանխիկ ոսկու գնում և Հաճախորդի կողմից Բանկին վաճառված անկանխիկ ոսկու ելքագրում Հաճախորդի մետաղական հաշվից,

1.4.2. Հաճախորդի մետաղական հաշվից անկանխիկ ոսկու փոխանցումների իրականացում Հաճախորդի/այլ անձանց այլ բանկերում սպասարկվող մետաղական հաշիվներին:

1.5. Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից սահմանվել է նման փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով):

1.6. Հաճախորդը լիազորում է Բանկին օգտագործել և մշակել Հաճախորդի տվյալները` Հաճախորդին սույն Հիմնական Պայմաններով սահմանված ծառայությունները մատուցելու նպատակով: Բանկն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Սույնով Հաճախորդը համաձայնվում է նաև, որ Հաճախորդի տվյալների մշակման նպատակով Բանկը կարող է օգտվել Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեջ մտնող կամ այլ ընկերությունների ծառայություններից և այդ նպատակով վերջիններիս փոխանցել Հաճախորդի տվյալները: Անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդի տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս, դրանք պաշտպանված կլինեն Էյչ-Էս-Բի-Սի խմբում գործող գաղտնիության և անվտանգության պահպանման կանոնակարգերի պահանջներին համապատասխան և կարող են օգտագործվել միայն Բանկի ցուցումների համաձայն: Նշված ընկերությունների անզգուշության, անփութության, տվյալների պահպանման անվտանգության և գաղտնիության պահանջների խախտման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար պատասխանատվություն է կրում Բանկը:

1.7. Հաճախորդը լիազորում է Բանկին` Հաճախորդներին ծառայություններ մատուցելու կամ Հաճախորդներին մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու Բանկի հետ համագործակցող ընկերություններին տրամադրել Հաճախորդի տվյալները:

1.8. Բանկն իրավունք ունի Հաճախորդից տեղեկություններ պահանջել` Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ մետաղական հաշվին մուտքագրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների/միջոցների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև բավարար ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը: Հաճախորդը գիտակցում է, որ Բանկը պարտավոր է կատարել օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերվում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Բանկը և Բանկի գործընկեր հանդիսացող այլ կազմակերպությունները պատասխանատվություն չեն կրում Հաճախորդի կրած վնասների և ծախսերի համար, եթե դրանք առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված պահանջները կատարելու նպատակով: Բանկի ներքին ընթացակարգերով և/կամ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մասին ՀՀ իրավական ակտերով նախատեսված դեպքերում Բանկն իրավասու է մերժել Հաճախորդի կողմից գործարքի կատարումը կամ Հաճախորդի հետ գործարար հարաբերությունների հաստատումը կամ դադարեցնել առկա հարաբերությունները:

1.9. Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:

1.10. Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական Պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքները:

1.11. Հաճախորդի մետաղական հաշվի և այդ հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ և կարող են բացահայտվել երրորդ անձանց, եթե այդպիսի բացահայտումը պահանջվում է օրենքով կամ սույն Հիմնական Պայմաններով կամ անհրաժեշտ է Կողմերի կամ Կողմերից մեկի իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար:

1.12. Հաճախորդի կողմից մետաղական հաշվով գործառնություններ/գործարքներ կատարելու նպատակով Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի, ինչպես նաև երրորդ անձանց օգտին տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում Բանկն իրավունք ունի նշված փաստաթղթերը/լիազորագրերը փորձաքննության ուղարկել համապատասխան լիազոր մարմիններ` դրանց իսկությունը պարզելու նպատակով, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում այդ կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

1.13. Ֆիզիկական անձ Հաճախորդների մետաղական հաշիվներում առկա միջոցները չեն երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

2. Մետաղական հաշվի սպասարկման կարգը

2.1. Բանկը սպասարկում է 999.5 հարգով անկանխիկ ոսկու մետաղական հաշիվ: Բանկի գործառնական համակարգերում և հաճախորդներին տրամադրվող քաղվածքներում/գործարքի կատարումը հաստատող փաստաթղթերում արտացոլված անկանխիկ ոսկու յուրաքանչյուր միավոր իրենից ներկայացնում է մեկ հազարերորդական տրոյական ունցիա անկանխիկ ոսկի. օրինակ, եթե հաճախորդին տրամադրված քաղվածքի համաձայն հաճախորդի մետաղական հաշվին առկա է 2,000 միավոր, ապա հաճախորդի մետաղական հաշվի մնացորդը կազմում է 2 տրոյական ունցիա անկանխիկ ոսկի:

2.2. Հաճախորդը պարտավորվում է Բանկին ներկայացնել առնվազն 1 (մեկ) տրոյական ունցիա կշռով անկանխիկ ոսկու վաճառքի/փոխանցման հանձնարարականներ:

2.3. Բանկն ընդունում է Հաճախորդի հանձնարարականները իր կողմից սահմանված օրերին և ժամերին: Նշված օրերից և ժամերից դուրս ներկայացված հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Հանձնարարականների կատարման ընթացքում Բանկն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի Հաճախորդից պահանջել ներկայացված հանձնարարականի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կամ լրացուցիչ հաստատում և կատարել Հաճախորդի հանձնարարականը` միայն նման լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալուց հետո:

Հաճախորդից լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալու անհնարինության դեպքում Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի հանձնարարականի կատարումը: Ներկայացված հանձնարարականի մերժման մասին Հաճախորդը տեղեկացվում է բանավոր և/կամ գրավոր:

2.4. Հաճախորդի մետաղական հաշվով գործառնությունների իրականացման ժամկետները որոշվում են ՀՀ իրավական ակտերով և դրանց հիման վրա Բանկի կողմից սահմանվող կանոններով/փաստաթղթերով:

2.5. Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված գործարքների և գործառնությունների իրականացման վերաբերյալ վավեր հանձնարարականները: Հանձնարարականների կատարման հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, և այդպիսիք հատուցման ենթակա չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից: Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվող միջոցների կապակցությամբ` շահառուի կամ միջնորդ բանկի կողմից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ փոխանցումը կասեցնելու և դրա հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների և ծախսերի համար:

2.6. Հաճախորդը գիտակցում է, որ մետաղական հաշվում հաշվառվող անկանխիկ ոսկու արժեքը դրամական արտահայտությամբ կարող է փոփոխվել` ոսկու շուկայական արժեքի փոփոխման հետևանքով: Բանկը պատասխանատու չէ ոսկու շուկայական արժեքի փոփոխման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

2.7. Հաճախորդի կողմից մետաղական հաշվից ելքագրումները կատարվում են բացառապես դրամական միջոցներով:

2.8. Հաճախորդը կարող է իրականացնել մետաղական հաշվով գործառնություններ` միայն մետաղական հաշվում առկա միջոցների հաշվեկշռային արժեքի սահմաններում: Բանկը չի իրականացնում Հաճախորդի մետաղական հաշվի վարկավորում/չի տրամադրում օվերդրաֆտներ:

2.9. Հաճախորդի մետաղական հաշվում առկա միջոցների դիմաց Բանկի կողմից Հաճախորդին տոկոսներ չեն վճարվում, եթե Կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ:

2.10. Բանկում առկա Հաճախորդի մետաղական հաշվում առկա միջոցները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ մետաղական հաշվի սպասարկման կապակցությամբ կամ որևէ այլ հիմքով առաջացած պարտավորությունների (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների գծով) ապահովում և Բանկը ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնել նշված միջոցների և իր նկատմամբ առաջացած/առկա պարտավորությունների հաշվանց, կամ այդ նպատակով արգելանք սահմանել Հաճախորդի հաշվի/հաշիվների վրա:

2.11. Բանկը Հաճախորդին տրամադրում է քաղվածք Հաճախորդի մետաղական հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ` Հաճախորդի հետ համաձայնեցված եղանակով և պարբերականությամբ: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին քաղվածք տրամադրել, եթե տվյալ ամսվա ընթացքում Հաճախորդի մետաղական հաշվով գործառնություններ չեն կատարվել: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են մետաղական հաշվով կատարված գործառնությունների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում: Բանկը պատասխանատու չէ քաղվածքների առաքման հետ կապված փոստային ծառայությունների սխալի, թերացման, քաղվածքների կորստի կամ հափշտակության հետևանքով Հաճախորդի կրած վնասների կամ տեղեկատվության հրապարակման համար:

2.12. Բանկը, առանց Հաճախորդի հետագա համաձայնության կամ նախնական ծանուցման, իրավունք ունի Հաճախորդի մետաղական/բանկային հաշվից դուրս գրել բոլոր հարկերը, եթե նման պահանջ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ: Հարկի գումարը մետաղական հաշվից դուրս գրելու դեպքում Բանկը Հաճախորդի մետաղական հաշվից ելքագրում է համապատասխան գումարի չափով անկանխիկ ոսկի` ելքագրման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով:

2.13. Մետաղական հաշվից դուրս բերումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղումª Հաճախորդի/Հաճախորդի ներկայացուցչի ինքնությունը/լիազորությունները հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

2.14. Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կրած վնասների համար այն դեպքերում, երբ Հաճախորդի` Բանկում սպասարկվող մետաղական հաշվից անկանխիկ ոսկին այլ բանկում /շահառուի բանկ/ սպասարկվող Հաճախորդի/ երրորդ անձի մետաղական հաշվին փոխանցելու հանձնարարականը մերժվում է միջնորդ բանկերի կողմից` շահառուի բանկի` Լոնդոնի ոսկու քլիրինգային շուկայում գործարքների կատարման հնարավորության կամ անդամակցության բացակայության հետևանքով:
Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի մեղքով հանձնարարականի մերժման/ ուշացումով կատարման դեպքերում Հաճախորդի կրած վնասների համար: Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականների հիման վրա մետաղական հաշվից միջոցների փոխանցումները այլ երկրների օրենսդրության համապատասխան կասեցվելու և/կամ փոխանցվող միջոցները սառեցվելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

2.15. Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հաճախորդի մետաղական հաշվում անկանխիկ ոսկին օգտագործել Բանկի նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների մարման նպատակով` անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից: Բանկն իրավունք ունի այդպիսի հաշվանցման նպատակով անհրաժեշտության դեպքում Հաճախորդի պարտավորության գումարի չափով անկանխիկ ոսկի ելքագրել Հաճախորդի մետաղական հաշվից և գանձել` գանձման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով:

2.16 Հաճախորդի մահվան, անգործունակության, լուծարման, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերում Բանկը պատասխանատվություն չի կրում մետաղական հաշվով կատարված գործառնությունների համար` քանի դեռ չի ստացել այդպիսի փաստերի մասին գրավոր ծանուցում` Բանկի կողմից սահմանված բավարար փաստաթղթային այլ ապացույցների հետ մեկտեղ: Պատշաճ ծանուցում ստանալու դեպքերում Բանկը կասեցնում է մետաղական հաշվով բոլոր գործառնությունները` մինչև Հաճախորդի իրավահաջորդի կամ օրինական ներկայացուցչի կողմից մետաղական հաշվով գործառնություններ կատարելու համար պատշաճ լիազորությունների ձեռքբերումը և ձևակերպումը:

2.17. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել մետաղական հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններն ամբողջությամբ: Բանկը կարող է դատարանի կողմից տրված կատարողական թերթի կամ հարկադիր կատարողի կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշման հիման վրա կասեցնել կամ դադարեցնել մետաղական հաշվով գործառնությունները` առանց այդ մասին Հաճախորդին նախապես ծանուցելու կամ հիմնավորելու: Բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի մետաղական հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել սույն Հիմնական Պայմանների կամ իրավական ակտերի խախտում (խախտումներ): Զրոյական մնացորդով մետաղական հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից երեք ամիս հետո` ֆիզիկական անձանց, (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի համար) և վեց ամիս հետո` իրավաբանական անձանց համար:

2.18. Մետաղական հաշվի փակման դեպքում Հաճախորդի մետաղական հաշվում առկա միջոցները վճարվում են Հաճախորդին` վճարման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով կամ Հաճախորդի հանձնարարականի հիման վրա փոխանցվում է այլ բանկերում սպասարկվող Հաճախորդի/երրորդ անձանց մետաղական հաշիվներին:

3. Մետաղական հաշվի սպասարկման դիմաց միջնորդավճարների հաշվարկման և վճարման կարգը

3.1. Սույն Հիմնական Պայմաններով նախատեսված ծառայությունների դիմաց Բանկը Հաճախորդից գանձում է միջնորդավճարներ` ծառայությունների մատուցման պահին գործող` համաձայն Բանկի կողմից հաստատված Ծառայությունների Սակագների:

3.2. Ծառայությունների Սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով: Միջնորդավճարները գանձվում են Հաճախորդի մետաղական հաշվից` գանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային փոխարժեքով կամ Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով փոխանակում իրականացնելու միջոցով:

3.3. Ծառայությունների Սակագները Հաճախորդներին հասանելի են դարձվում Բանկի տարածքում և Բանկի ինտերնետային կայքում: Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Սակագները` նախապես այդ սակագները փոփոխելուց առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելով Հաճախորդին, ընդ որում փոփոխված Սակագների հրապարակումը/տեղակայումը Բանկի տարածքում/ինտերնետային կայքում սույն Հիմնական Պայմանների իմաստով համարվում է Հաճախորդին պատշաճ ծանուցում:

4. Այլ դրույթներ

4.1. Սույն Պայմանները գործում են անորոշ ժամկետով` մինչև Հաճախորդի կամ Բանկի կողմից սույն Հիմնական Պայմանների 1.8.,2.17 և 2.18 կետերին համապատասխան կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով Հաճախորդի հետ գործարար հարաբերությունները դադարեցնելու/ մետաղական հաշվի փակման պահը:

4.2. Սույն Հիմնական Պայմանները կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանիորեն` նախապես այդ Պայմանները փոփոխելուց առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելով Հաճախորդին, ընդ որում փոփոխված Հիմնական Պայմանների հրապարակումը/տեղակայումը Բանկի տարածքում/ինտերնետային կայքում սույն Հիմնական Պայմանների իմաստով համարվում է Հաճախորդներին պատշաճ ծանուցում:

4.3. Կողմերի միջև սույն Հիմնական Պայմանների հետ կապված հաղորդակցությունն իրականացվում է Կողմերի` միմյանց տրամադրած տվյալներով և միմյանց միջև համաձայնեցված եղանակով: Փոստային կապի կամ փաստաթղթերի առաքման ծառայության միջոցով ծանուցելու դեպքում Հաճախորդը համարվում է պատշաճ ծանուցված` վերջինիս հասցեագրված Բանկի հաղորդագրությունը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը փոստային ծառայությանը կամ փաստաթղթերի առաքում իրականացնող կազմակերպությանը հանձնելու պահից: Հաճախորդը պարտավորվում է Բանկին անհապաղ տեղեկացնել իր հասցեի, ինչպես նաև Բանկին ներկայացված փաստաթղթերում և այլ տեղեկություններում ցանկացած այլ փոփոխությունների մասին: Հաճախորդի կողմից նման փոփոխությունների վերաբերյալ Բանկին տեղեկություններ չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Բանկում առկա տեղեկությունների/փաստաթղթերի հիման վրա մետաղական հաշվով կատարված գործառնությունների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:

4.4. Սույն Հիմնական Պայմանները կազմված են և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: Կողմերի միջև սույն Հիմնական Պայմանների կապակցությամբ առաջացող և սույն Հիմնական Պայմաններով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4.5. Սույն Հիմնական Պայմանների կապակցությամբ Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Վեճը բանակցությունների միջոցով չկարգավորվելու դեպքում` այն ենթակա է լուծման ՀՀ դատարանների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.6 Ֆիզիկական անձ Հաճախորդներն իրավունք ունեն սույն Հիմնական Պայմաններով նախատեսված ծառայությունների հետ կապված Բանկի նկատմամբ պահանջները օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բանկի և Ֆիզիկական անձ Հաճախորդների միջև վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը կցվում է սույն Հիմնական Պայմաններին և կազմում է սույն Հիմնական Պայմանների անբաժանելի մասը:

4.7. Սույն Հիմնական Պայմանները կազմված են հայերեն և անգլերեն լեզուներով: Սույն Հիմնական Պայմանների անգլերեն և հայերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում` նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սիրելի՜ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Բանկի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Բանկին: Բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`

  1. Բողոքը Բանկին ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
  2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
  3. Բանկի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
  4. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ. օգոստոսի 2-ը:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

* Հարգելի՜ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Դա նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան 0010,
Մ.Խորենացի փողոց 15
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս՝ (37460) 701111
Ֆաքս՝ (37410) 582421
Էլ.հասցե` info@fsm.am
Կայք` www.fsm.am

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Բանկի միջև վեճերը, սակայն կարող է Բանկի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Բանկը խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ Կենտրոնական բանկ
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 6
Հեռախոս` +374 (10) 592 697
Ֆաքս` +374 (10) 565 496
Էլ. հասցե` chairman@cba.am
Կայք` www.cba.am

* Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և Բանկի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

Ունեք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի ֆինանսական մասնագետներին
(010) 515 415

Երկ – Ուրբ (08:00 - 23:00)
Շաբաթ – Կիրակի (11:00 - 20:00)

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00

 

HSBC Advance

To apply call 0800 032 4738 or

Apply online