Մանկական կուտակային ժամկետային ավանդ

Կառուցեք Ձեր երեխայի ապահով և բարեկեցիկ ապագան

Բոլոր ծնողները ցանկանում են իրենց զավակների համար ապահովել լավագույն ապագան նախօրոք ծրագրելով այն: Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մանկական կուտակային ավանդների օգնությամբ Ձեր երեխայի ապահով և բարեկեցիկ ապագան հնարավոր է կառուցել այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մանկական կուտակային ավանդի օգնությամբ: Մեր միջոցով Դուք վայելում եք ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Խմբի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգությունը, որը կարևոր գործոն է երկարաժամկետ ներդրումների դեպքում, այնպես էլ նաև Ձեր կարիքներին ընդառաջ գնացող ճկուն բանկի աջակցությունը:

Սկսեք գումար խնայել Ձեր երեխայի ապագայի համար հենց այսօր: Ներդրեք մանկական կուտակային ավանդ, համալրեք այն Ձեզ հարմար պարբերականությամբ, և հետևեք թե ինչպես է աճում Ձեր երեխայի կարողությունը:

Ավանդի արժույթ և նվազագույն գումար ՀՀ դրամով ավանդի դեպքում նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդի դեպքում` 500 ԱՄՆ դոլար/եվրո
Ավանդի ժամկետ Նվազագույնը` 3 տարի
Առավելագույնը` 25 տարի հանած երեխայի տարիքը ավանդի ողջ ժամկետի համար և 18 տարի հանած երեխայի տարիքը` ավանդի կուտակային փուլի համար1
Ով կարող է բացել Կուտակային ժամկետային ավանդը կարող է բացվել երեխայի ծնողների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից:
Տոկոսադրույք Կուտակային ժամկետային ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը հավասար է Բանկի հաշվարկային տոկոսադրույքի և Բանկի կողմից ֆիքսված մարժայի գումարին/տարբերությանը:
Ընթացիկ տոկոսադրույքների և այլ մանրամասների համար խնդրում ենք դիտել Տոկոսադրույքներ բաժինը:
Օրինակ

Դիտարկենք հետևյալ օրինակը` ձեր երեխան մեկ տարեկան է, և դուք որոշում եք բացել կուտակային ժամկետային ավանդ երեխայի անունով ` 100,000 ՀՀ դրամ սկզբնական գումարով, 17 տարի ժամկետով և 11.5% տոկոսադրույքով: Ամսական 30,000 ՀՀ դրամ կուտակելու և տոկոսագումարը կապիտալացնելու դեպքում, երեխայի 18 տարին լրանալու պահին նրա ավանդի մնացորդը կկազմի 17,002,499 ՀՀ դրամ (եթե վերը նշված նախնական պայմանները չփոփոխվեն ավանդի ողջ տևողության ընթացքում):
Սկզբնական գումար Ամսական ներդրումներ Կուտակված գումար
երեխան 5 տարեկան է երեխան 10 տարեկան է երեխան 18 տարեկան է
100,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ 1,909,087 ՀՀ դրամ 5,519,450 ՀՀ դրամ 17,002,499 ՀՀ դրամ

1 Երեխաների անունով բացված կուտակային ժամկետային ավանդները տնօրինվում են երեխայի ծնողների, օրենքով նախատեսված կարգով նշանակված խնամակալի կամ երրորդ անձանց կողմից` օրենքով նախատեսված դեպքերում ` մինչև երեխայի 18 տարին լրանալը:



Ժամկետային ավանդներ

Հետևեք, թե ինչպես են աճում Ձեր խնայողությունները

Մանրամասներ

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 08/11/2016 15:00

 

1. Որո՞նք են առաջարկվող կուտակային ավանդների տեսակները:

Մենք առաջարկում ենք երեք տիպի կուտակային ավանդ՝ Երկարաժամկետ (ժամկետը՝ 5-ից մինչև 80 տարի), Մանկական (ժամկետը՝ 5-ից մինչև 25 տարի) և Կարճաժամկետ (ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի):

 
 

2. Ո՞ր արժույթներով են տրամադրվում կուտակային ավանդները:

Բանկն ընդունում է կուտակային ավանդներ հետևյալ արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:

 
 

3. Որո՞նք են կուտակային ժամկետային ավանդերի մարման հնարավոր տարբերակները:

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով՝ միանվագ մարում և մարում պարբերական վճարումներով (մարման փուլ):

 
 

4. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի կուտակային փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին կամ
2. Տոկոսագումարի կապիտալացում ավանդի մայր գումարին, Ձեր կողմից նշված պարբերականությամբ (ամսական կամ եռամսյակային):

 
 

5. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի մարման փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին Ձեր կողմից նշված պարբերականությամբ կամ
2. Տոկոսագումարի միանվագ վճարում մարման փուլի ավարտին:

 
 

Կուտակային ժամկետային ավանդի մարման պայմանները

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով.

Միանվագ մարում

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին` միանվագ փոխանցել կուտակված գումարը ձեր կողմից նշված հաշվին` ավանդի ժամկետի վերջում

Մարում պարբերական վճարումներով

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին մարել կուտակային ավանդը պարբերական (ամսական կամ եռամսյակային) վճարումներով` ձեր կողմից նշված ժամանակաշրջանի ընթացքում: Եթե ընտրեք այս տարբերակը, պարբերական մարման ժամանակ կուտակային ժամկետային ավանդի համար կիրառելի տոկոսադրույքը կկիրառվի նաև ձեր ավանդի մնացորդի վրա` ձեզ թույլ տալով տոկոսագումար ստանալ նաև ավանդի մարման փուլում:
 
 

Ավանդի դադարեցում

Եթե կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված/վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:

Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով.

բանաձև

որտեղ,

ՎՏ – վճարման ենթակա տոկոսագումար

ՀՏ – հաշվարկված տոկոսագումար

ՓԺ – փաստացի ժամկետ

ՍԺ – սկզբնական ժամկետ

Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից: