Important Information - Cumulative term deposit accounts

Կարևոր տեղեկություններ

Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Ձեր ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը`

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` 10 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ` 5 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և' ՀՀ դրամով, և' արտարժույթով ավանդ և եթե դրամային ավանդը գերազանցում է 5 միլիոն դրամը` 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
  • Եթե նույն բանկում ունեք և' ՀՀ դրամով, և' արտարժույթով ավանդ և եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է` 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Վեճերի լուծման կարգը

Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`

+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 10/12/2015 15:00

 

1. Որո՞նք են առաջարկվող կուտակային ավանդների տեսակները:

Մենք առաջարկում ենք երեք տիպի կուտակային ավանդ՝ Երկարաժամկետ (ժամկետը՝ 5-ից մինչև 80 տարի), Մանկական (ժամկետը՝ 5-ից մինչև 25 տարի) և Կարճաժամկետ (ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի):

 
 

2. Ո՞ր արժույթներով են տրամադրվում կուտակային ավանդները:

Բանկն ընդունում է կուտակային ավանդներ հետևյալ արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:

 
 

3. Որո՞նք են կուտակային ժամկետային ավանդերի մարման հնարավոր տարբերակները:

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով՝ միանվագ մարում և մարում պարբերական վճարումներով (մարման փուլ):

 
 

4. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի կուտակային փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին կամ
2. Տոկոսագումարի կապիտալացում ավանդի մայր գումարին, Ձեր կողմից նշված պարբերականությամբ (ամսական կամ եռամսյակային):

 
 

5. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի մարման փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին Ձեր կողմից նշված պարբերականությամբ կամ
2. Տոկոսագումարի միանվագ վճարում մարման փուլի ավարտին:

 
 

Կուտակային ժամկետային ավանդի մարման պայմանները

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով.

Միանվագ մարում

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին` միանվագ փոխանցել կուտակված գումարը ձեր կողմից նշված հաշվին` ավանդի ժամկետի վերջում

Մարում պարբերական վճարումներով

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին մարել կուտակային ավանդը պարբերական (ամսական կամ եռամսյակային) վճարումներով` ձեր կողմից նշված ժամանակաշրջանի ընթացքում: Եթե ընտրեք այս տարբերակը, պարբերական մարման ժամանակ կուտակային ժամկետային ավանդի համար կիրառելի տոկոսադրույքը կկիրառվի նաև ձեր ավանդի մնացորդի վրա` ձեզ թույլ տալով տոկոսագումար ստանալ նաև ավանդի մարման փուլում:
 
 

Ավանդի դադարեցում

Եթե կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված/վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:

Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով.

բանաձև

որտեղ,

ՎՏ – վճարման ենթակա տոկոսագումար

ՀՏ – հաշվարկված տոկոսագումար

ՓԺ – փաստացի ժամկետ

ՍԺ – սկզբնական ժամկետ

Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից: