Կուտակային ժամկետային ավանդներ

Ընտրեք Ձեր համապատասխան կուտակային հաշիվը

Խնայեք և կուտակեք Ձեր միջոցները մեր կարճաժամկետ և երկարաժամկետ կուտակային ավանդների օգնությամբ

Մանկական կուտակային ժամկետային ավանդ

Հարմար է, եթե
ցանկանում եք խնայել Ձեր երեխայի ապագայի համար

Նվազագույն ժամկետ
3 տարի

Արժույթ
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
եվրո

 

Կարճաժամկետ կուտակային ժամկետային ավանդ

Հարմար է, եթե
ցանկանում եք իրականացնել Ձեր ֆինանսների կարճաժամկետ պլանավորումը

Նվազագույն ժամկետ
2 տարի

Արժույթ
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
եվրո

 

Երկարաժամկետ կուտակային ժամկետային ավանդ

Հարմար է, եթե
ցանկանում եք ապահով կերպով կուտակել Ձեր միջոցները բարեկեցիկ ապագայի համար

Նվազագույն ժամկետ
5 տարի

Արժույթ
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
եվրո

 

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00

 

1. Որո՞նք են առաջարկվող կուտակային ավանդների տեսակները:

Մենք առաջարկում ենք երեք տիպի կուտակային ավանդ՝ Երկարաժամկետ (ժամկետը՝ 5-ից մինչև 80 տարի), Մանկական (ժամկետը՝ 5-ից մինչև 25 տարի) և Կարճաժամկետ (ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի):

 
 

2. Ո՞ր արժույթներով են տրամադրվում կուտակային ավանդները:

Բանկն ընդունում է կուտակային ավանդներ հետևյալ արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:

 
 

3. Որո՞նք են կուտակային ժամկետային ավանդերի մարման հնարավոր տարբերակները:

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով՝ միանվագ մարում և մարում պարբերական վճարումներով (մարման փուլ):

 
 

4. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի կուտակային փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին կամ
2. Տոկոսագումարի կապիտալացում ավանդի մայր գումարին, Ձեր կողմից նշված պարբերականությամբ (ամսական կամ եռամսյակային):

 
 

5. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի մարման փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին Ձեր կողմից նշված պարբերականությամբ կամ
2. Տոկոսագումարի միանվագ վճարում մարման փուլի ավարտին:

 
 

Կուտակային ժամկետային ավանդի մարման պայմանները

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով.

Միանվագ մարում

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին` միանվագ փոխանցել կուտակված գումարը ձեր կողմից նշված հաշվին` ավանդի ժամկետի վերջում

Մարում պարբերական վճարումներով

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին մարել կուտակային ավանդը պարբերական (ամսական կամ եռամսյակային) վճարումներով` ձեր կողմից նշված ժամանակաշրջանի ընթացքում: Եթե ընտրեք այս տարբերակը, պարբերական մարման ժամանակ կուտակային ժամկետային ավանդի համար կիրառելի տոկոսադրույքը կկիրառվի նաև ձեր ավանդի մնացորդի վրա` ձեզ թույլ տալով տոկոսագումար ստանալ նաև ավանդի մարման փուլում:
 
 

Ավանդի դադարեցում

Եթե կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված/վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:

Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով.

բանաձև

որտեղ,

ՎՏ – վճարման ենթակա տոկոսագումար

ՀՏ – հաշվարկված տոկոսագումար

ՓԺ – փաստացի ժամկետ

ՍԺ – սկզբնական ժամկետ

Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից: